f

Անկախ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը անդրադարձել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրառմանը


ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գրառմանը․
 
«ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերից մեկում, որը տարածվել է նաև հայրենի մեդիամիջավայրում։ Ի թիվս մի շարք պնդումների՝ պարոն Գևորգյանը նաև նշել է, թե «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին: Նոր քրեական գործեր են հարուցվում: Բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին: Սա կոչվում է՝ իրական ժողովրդավարություն գործողության մեջ …»։
 
Հատկանշական և ակնառու է այն հանգամանքը, որ ակնհայտ հանցակազմ պարունակող «համայնքի ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին բացահայտ շանտաժի ենթարկելու», այդ համատեքստում նոր, թերևս ապօրինի քրեական գործեր հարուցելու, «իշխանության կամքին ենթարկվելու պահանջներ ներկայացնելու» մասին պնդումներ անելիս բազմափորձ Ա․ Գևորգյանը դրանք հաստատող որևէ կոնկրետ դեպք, փաստ, անգամ տվյալ չի վկայակոչում՝ մանիպուլյատիվ էֆեկտով փորձելով ստեղծել տոտալ վախի մթնոլորտի առկայության պատրանք։
 
Հարկ ենք համարում հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործության դեպքերի առթիվ՝ համապատասխան կոնկերտ օրինական առիթների և հիմքերի առկայությամբ։ Քրեական վարույթները հարուցումը քմահաճույք չէ, որպեսզի օգտագործվի քաղաքական, հանցավոր նպատակներով։ Իսկ եթե առկա են նմանատիպ երևույթների վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ, մարդկանց շանտաժի ենթարկելու, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցելու կամ թեկուզ այդպիսի սպառնալիք հնչեցվելու մասին հավաստող տվյալներ, յուրաքանչյուրի պարտքն է, անկախ դրանց մասին հանրայնացնելու հանգամանքից, նախևառաջ բոլորին հայտնի իրավական ընթացակարգով դիմելու իրավապահ մարմիններին։ Եվ պարոն Գևորգյանը հիմա էլ կաշկանդված չէ իրեն հայտնի տվյալները (եթե հայտնի են, իհարկե) իրավապահ մարմիններին տրամադրելու հնարավորությունից։
 
Հակառակ դեպքում նմանատիպ ընդհանրական հայտարարությունները, պնդումները ոչ այլ ինչ են, քան քարոզչական մոտիվներով հանրային տրամադրությունների վրա ներգործելու, իսկ նախընտրական շրջանում՝ ընտրողների մոտ անպաշտպանվածության զգացումներ սերմանելու փորձեր։
Իրավապահ մարմիններն ունեն քաղաքական զսպվածության օրենսդրական պահանջ և այդ պահանջի խախտումն ինքնին արդեն հանցավոր դրսևորում է։
 
ՀՀ դատախազությունը հստակ հայտարարել է, որ խստագույնս և մեծ պատասխանատվությամբ է մոտենալու առաջիկա ընտրությունների ողջ ընթացքում ընտրական առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ստացվող տեղեկություններին՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, բավարար հիմքերի առկայության պարագայում, ապահովելով դրանց իսկության պարզմանը, քրեական գնահատականներ տալուն ուղղված համապատասխան իրավական, քրեադատավարական ընթացակարգեր՝ անկախ նրանից, թե քաղաքական դաշտի որ բևեռին դրանք կվերաբերեն, հասարակական, պաշտոնեական ինչպիսի դիրք զբաղեցնող անձանց կառնչվեն։
 
Կրկին հիշեցնում ենք, որ այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված է աշխատանքային խումբ, որը պատրաստ է արագ արձագանքելու բոլոր կոնկրետ ահազանգերին։
 
Ուստի հատկապես ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր սուբյեկտներին, բոլոր անձանց հորդորում ենք ցուցաբերել պատասխանատու վարքագիծ, ձեռնպահ մնալ ցանկացած տիպի անհիմն, չփաստարկված նման հայտարարություններ հնչեցնելու, դրանցով առանց այն էլ լարված մթնոլորտն արհեստականորեն ավելի լարելու գայթակղությունից»։

Գոռ Աբրահամյան Արմեն Գևորգյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ռուսաստանը փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
«Իրավունք». Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր
«Հրապարակ». Կալանք՝ իշխանավորներին հայհոյելու համար. Իշխանության «փորացավը» պաշտոնյաներն են
«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի դեմ մահափորձի գործով կցկտուր ցուցմունքներ են տրվել. ո՞րն է կարևոր հարցը
Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն, դեռ կա 3-րդը. Արսեն Բաբայան
Հենց նոր գմփոց եկավ, ոնց հասկացա` անօդաչու էր. Վարդենիսի քաղաքապետ. Factor.am
Մոսկվան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահին
Կռապաշտությունը Հայաստանի պետականության թշնամի..
Դավադրությունների, տարբեր կեղծիքների, նույնիսկ դավաճանության մեջ մեղադրվող անձը պիտի պայմանավորվեր իր հակառակորդների հետ ու անցկացներ ընտրություններ
Թուրքիայում  անտառային հրդեհները ազգային աղետ  են  անվանել
ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը
ԱՄՆ պետքարտուղարը  հանդիպել է ԱՀԿ ղեկավարի հետ
Շեկոյանը իր Երևան հյուրանոց պոեմով եղբայրացնում է բոլորին իր սիրո մեջ
Երևանում նռնակով ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները
Գեղարքունիքի մարզպետը Գեղամասարի համայնքապետին առաջարկել է հրաժարական տալ, վերջինս հրաժարվել է. «Փաստինֆո»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ լիցքաթափել իրավիճակը
Ավելին
Ավելին