f

Անկախ

Անհամատեղելիության պահանջը խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով


Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին ընդառաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընտրությանը մասնակցող բոլոր կուսակցություններին, դաշինքներին և հարկ է համարում հիշեցնել, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում և որևէ այլ կերպ խախտել պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջները:

Հանձնաժողովից Անկախին հայտնում են, որ անհամատեղելիության պահանջները խախտելը պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է։

Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը, սահմանվել է Սահմանադրությամբ դեռևս 2005 թվականից։  Սահմանադրական նման դրույթն ապահովում է իշխանությունների տարանջատման և հավասարկշռման սկզբունքի պահպանումը, կանխում է հովանավորչությունը, պետական պաշտոնից բխող պարտականությունների իրականացման վրա հնարավոր ազդեցությունները, ինչպես նաև քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետևողական է անհամատեղելիության պահանջների պահպանումը վերահսկելու գործընթացում և հորդորում է բոլոր քաղաքական ուժերին ընտրական ցուցակներ կազմելուց առաջ և հետագա ողջ գործունեության ընթացքում խստորեն պահպանել Սահմանադրության դրույթները, իսկ հարցերի և պարզաբանումների համար դիմել Հանձնաժողով։

Տեղեկացնենք նաև, որ 2020 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացրել է պաշտոնատար անձանց ներկայացվող անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն, որի ընթացքում ստուգվել է առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում այդ անձանց հնարավոր ներկայացվածությունը։ Հանձնաժողովը ստուգել է ինչպես հայտարարագրված, այնպես էլ չհայտարարագրված առևտրային կազմակերպությունների՝ Հանձնաժողովին հասանելի դարձած փաստաթղթերը, ուսումնասիրել է  Հանձնաժողով ներկայացրած հավատարմագրային կառավարման պայմանագրերը։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ հայտնաբերվել է օրենքի առերևույթ խախտման 9 դեպք։

.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ԱԺ արտահերթ ընտրություններ Հայաստան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
Ավելին
Ավելին