f

Անկախ

Կոռուպցիայի դեմ պայքարի նիկոտինային հմայքը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն


Օրերս տեղեկություն տարածվեց Վրաստանի տարածքում հարևան երկրի իրավապահների կողմից Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակով ծխախոտի ներմուծումը կանխելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Համաձայն «Սպուտնիկ Վրաստան» լրատվական կայքի 18.05.2021թ. հաղորդագրության, Վրաստանի ֆինանսների նախարարության հարկային ծառայության մաքսային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Սադախլո» մաքսային կետում Հայաստանի Հանրապետությունից մուտք գործած ուկրաինական պետհամարանիշերով բեռնատարում հատուկ զննող սարքավորման կիրառմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից հատուկ թաքստոցում՝ բեռնատարի կրկնահատակում, թաքցված, առանց ակցիզային դրոշմանիշների՝ առանձնապես խոշոր չափերով, էլեկտրոնային սիգարետների մեծ խմբաքանակ՝ շուրջ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուկայական արժեքով։

 

 

Համապատասխան մասնագիտական հմտություններով օժտված մարդկանց ուշադրությունից չի սպրդել վրաց իրավապահների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման մասին արտահայտությունը, ինչը, ցավոք, հիմք է տալիս եզրահանգելու, որ հարևան երկրի գործընկերները բացահայտել են Հայաստանից դեպի արտերկիր տևական ժամանակ գործող ծխախոտի մաքսանենգության կայուն ուղի։ Եվ այստեղից հարցեր՝ ինչո՞վ են զբաղված եղել ոլորտը վերահսկող Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, գործ ունենք բացթողմա՞ն, հանցավոր անգործությա՞ն, թե՞ հովանավորչության հետ, ինչպե՞ս բացատրել, որ ծխախոտ տեղափոխող բեռնատարները հայկական մաքսակետերում պատշաճ չեն զննվել։

Ցավոք, «թավշյա» իշխանությունների օրոք մեր հանրությանը ծխախոտի մաքսանենգության գերշահութավետ, սակայն այնուամենայնիվ հանցավոր բիզնեսի ծաղկման մասին լուրերով դժվար է զարմացնել։ Բոլորի հիշողության մեջ թարմ են մամուլում հրապարակված, փաստաթղթավորված և, ցավոք սրտի, այդպես էլ պատշաճ քննությամբ չհերքված տեղեկությունները համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ինքնաթիռներով Ռուսաստանի Դաշնություն՝ Կրասնոդար, Վորոնեժ և Սոչի մաքսանենգությամբ ծխախոտի առանձնապես խոշոր չափերով խմբաքանակներ արտահանելու դեպքերը, որոնց կապակցությամբ ռուսաստանյան իրավապահները հարուցել են քրեական գործեր և ձեռնամուխ են եղել նախաքննության կատարմանը։

Մի կողմ նույնիսկ թողնենք նշված հանցավոր բիզնես-ծրագրերը հովանավորող բարձրաստիճան պետական պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների և մերձավորների, մամուլում հնչեցված՝ անհասկանալի հանգամանքներում մաքսային ծառայության գնդապետի կոչում ստացած, համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի, զարմիկի՝ Սիփան Փաշինյանի ու աներորդու՝ Հրաչյա Հակոբյանի անունները։

Առնվազն պետք է փաստել, որ բարձրացած աղմուկից հետո թեև ԶԼՄ-ներով անցել է անորոշ տեղեկություն, թե Հայաստանի իրավապահ մարմինները դեպքի առթիվ նախաձեռնել են քննություն, սակայն դրա արդյունքներն այդպես էլ չեն հանրայնացվել։ Տվյալ դեպքում ողջամիտ և առերևույթ կասկածների փարատմանը դժվար թե կարող է նպաստել երկրի համար կործանարար և մահաբեր սպառնալիքներն անտեսող, սակայն կոռուպցիայի դեմ «անզիջում» պայքար մղող պաշտոնյայի ֆեյսբուքյան «լայվ»-երն առ այն, թե «ով ինչին հավատում է, թող հավատա»։ Իսկ ավելի կոնկրետ, 30 տարվա պատմություն ունեցող 3-րդ Հանրապետության միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան հռչակելուց առաջ, երկրի ղեկավարը պետք է հետամուտ լիներ մերձավորների անունը կասկածից մաքրելուն, և հանրությունն իրավունք ուներ ստանալու բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ ձեռք բերված (այդ թվում՝ ռուսաստանյան իրավապահների տվյալների հետ համադրված) փաստական տվյալներ հանցադեպի բացակայության կամ այն մասին, որ երկրի վարչապետի, նրա մերձավորների, ներառյալ՝ ոլորտը համակարգող ընտանիքին մտերիմ պաշտոնյայի գործողություններում բացակայում են հանցակազմի հատկանիշներ։ Նշենք, որ խոսքը գնում է տարեկան հարյուր միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ծխախոտի ապրանքաշրջանառության մասին, և բանիմաց մարդիկ հեշտությամբ կարող են պատկերացնել այդ բիզնեսում ներգրավված անձանց և նրանց հովանավորների ստացած ապօրինի եկամուտների չափը։

Կարող ենք առաջարկել կոռուպցիայի դեմ պայքարում վճռականությունն ապացուցելու առիթ։ Կան վստահության արժանի շրջանառվող տվյալներ, որ օրերս Վրաստանում ծխախոտի տաքացվող գլանակների մեծ մաքսանենգ խմբաքանակով, ուկրաինական պետհամարանիշերով բռնված բեռնատարը մինչ այդ Հայաստան է ներմուծել «Տուրվանդ» ՍՊ ընկերությանը հասցեագրված լինոլեումի խմբաքանակ։

Ըստ պաշտոնական կայքի տվյալների, նշված ընկերությունը (տնօրեն՝ Սպարտակ Հովհաննիսյան) զբաղվում է շինարարական նյութերի ներկրմամբ և մեծածախ ու մանրածախ վաճառքով, երկաթյա դռների արտադրությամբ, ներմուծում է որակյալ և մատչելի շինանյութ Ուկրաինայի 2 առաջատար գործարարներից և Հարավային Կորեայից, հանդիսանում է նշված երկրների մի շարք կազմակերպությունների միակ և պաշտոնական ներկայացուցիչը:

Հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ և որտե՞ղ է բեռնատարում պատրաստվել գաղտնարանը, ինչքա՞ն ժամանակ է գործում մաքսանենգության այդ ուղին, ովքե՞ր են դրանում ներգրավված և ո՞ւմ կողմից են հովանաավորվում, որտեղի՞ց բեռնատարում հայտնվեցին էլեկտրոնային սիգարետները։ Նույն տվյալների համաձայն, 2018 թվականին «հեղափոխությունը» ողջունած ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ներկայումս իշխանամերձ «խոշոր սեփականատեր» Արման Սահակյանն իրեն պատկանող՝ թերթերի, ամսագրերի, ինչպես նաև սիգարետների և այլ ապրանքների վաճառքով զբաղվող «Պրես Ստենդ» և «Վիդիս» ՍՊ ընկերությունների միջոցով հանդիսանում է ծխախոտի տաքացվող գլանակների ՀՀ խոշորագույն ներկրողը և ծխախոտի առանձին ապրանքատեսականու պաշտոնեական ներկայացուցիչը։

Ելնելով ստեղծված «թավշյա» իրողությունից՝ մշակվել է պարզունակ, բայց ապօրինի սխեմա՝ ներկրումից սահմանին վճարված ավելացված արժեքի հարկը վերադարձնելու ուղղությամբ։ Տևական ժամանակ հայտարարագրելով «Հիթս» ապրանքանիշի էլեկտրոնային սիգարետների գլանակների արտահանում դեպի Իրաքի Հանրապետություն, Վրաստան, Ուկրաինա, Սինգապուրի Հանրապետություն և Արաբական Միացյալ Էմիրություններ, նշված սխեմայի համակարգողներն ապօրինի վերադարձնում են դրանց ներմուծման ժամանակ վճարված ավելացված արժեքի հարկի գումարները, իսկ սահմանը հատող բեռնատարների մեջ իրականում բարձվում և առանց մաքսային հսկողության մանքսանենգ ճանապարհով արտահանվում է «Մարլբորո», «Վինսթոն», «Բոնդ» և այլ ապրանքանիշերի սիգարետներ, որոնց համար ներմուծման այլ ռեժիմների պատճառով ԱԱՀ վերադարձ չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է հայտարարագրված և իբր արտահանած «Հիթս» ապրանքանիշի տաքացվող էլեկտրոնային գլանակներին, ապա դրանք իրացվում են կամ Գյումրիում գործող «Բասենի Գովք» ՍՊԸ խանութների ցանցում և հանրապետության տարածքի այլ վաճառակետերում, կամ մաքսանենգ ճանապարհով արտահանվում արտերկիր։ «Բասենի Գովք» ընկերության ղեկավարն է հանդիսանում գյումրեցի Գևորգ Եղիկյանը, ով ունի լուրջ կապեր ՀՀ իրավապահ համակարգում, ինչին անհրաժեշտության դեպքում կանդրադառնանք հաջորդիվ, բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է ինչպես հիշյալ Սպարտակ Հովհաննիսյանի, այնպես էլ ծագումով գյումրեցի Արման Սահակյանի հետ։

Միամիտ կլինի մտածել, որ նման սխեմայի գործածումը հնարավոր կլիներ առանց Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների իմացության կամ հովանավորչության, հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչու մինչ այժմ հատուկ սարքավորումների («Ռապիսկանի») տեխնիկական հագեցածությամբ վրացական մաքսակետերին չզիջող հայկական մաքսակետերում գեթ մեկ անգամ պատշաճ չեն զննվել մաքսանենգ ապրանքով բեռնատարները, ծխախոտի խմբաքանակները չեն առգրավվել, դեպքերին ընթացք չի տրվել, իսկ Ռուսաստանում և Վրաստանում բացահայտված դեպքերով էլ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից պատշաճ քննություն առ այսօր չի իրականացվել։ Բացի այդ, առանց որևէ խնդրի վերադարձվել են տասնյակ միլիոնավոր դրամի ավելացված արժեքի հարկի գումարները։

Ամեն դեպքում մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքերի շուրջ իրավական զարգացումները, իսկ հաշվի առնելով հանրապետությունում կայանալիք արտահերթ ընտրությունները, անհրաժեշտ ենք համարում իրավապահ մարմինների ուշադրությունը դարձնել հանցավոր ճանապարհով ստացված գերշահույթների օգտագործումը կայանալիք ընտրական գործընթացներում իսպառ բացառելուն։

ՀՀ ԱԱԾ մաքսանենգ ծխախոտ Հայաստան Կոռուպցիա

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին