f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛․Առուշ Առուշանյանը 3 օր Երևանում հարցաքննվում է Քննչական կոմիտեում


Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը վերջին 3 օրերի ընթացքում Երևանում է, նա եկել է Քննչական կոմիտեի պահանջով։ Մեզ հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը ասաց, որ Առուշանյանին հրավիրել են քննչական կոմիտեի և առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատել․

«Առաջադրված մեղադրանքներից մեկը վերացրեցին` 225-րդ հոդվածի 1-ին մասով էր, որ ապօրինի քրեական գործ էին հարուցել և ձերբակալել էին ապօրինի։ Գտան, որ անհիմն է, դա վերացրին, 133-րդ հոդվածով մեղադրանք չառաջադրեցին՝ իբր ապօրինի ազատությունից զրկելու համար։ Մնացած մասով մեղադրանքները շարունակվում են։ Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին »,- ասաց պաշտպանը։


Նա նշեց, որ մնացած մեղադրանքները, որ առաջադրված են Առուշանյանին, պարզապես զավեշտալի են․

«Մնացած բոլոր մեղադրանքները ևս հիմնազուրկ են, ապօրինի են, դրանք որևէ աղերս իրականության հետ չունեն։ Եթե վարույթն իրականացնող մարմինը կորոշի, որ այդ ձևով պիտի ուղարկի դատարան, ապա կգնանք դատարան և կփորձենք արդարությունը դատարանում փնտրել։ Պատկերացրեք՝ իր հետ հեռավոր ազգակցական կապ ունեցող մի անձ ընկերություն է բացել, աշխատացրել է, և այդ ընկերությունը հարկային պարտավորություններ ունի։ Հիմա մի հատ օպերատիվ գրության հիման վրա գտնում են, որ այդ ընկերությունը պատկանում է Առուշ Առուշանյանին։ Նույնիսկ եփած հավի ծիծաղն է գալիս»։

Փաստաբանին հարցրինք նաև, թե իրավական տեսանկյունից Առուշանյանի ներկայությունը պարտադի՞ր էր այս գործընթացին՝ նկատի ունենալով Սյունիքում և մասնավորապես Գորիսում տիրող իրավիճակը․

«Այո, իրավական տեսանկյունից ինքը պիտի գար, որ իր հետ այդ գործողություններն անեին։ Իհրակե, այստեղ խնդիր կա, որ Առուշանյանը, գիտեք, Գորիսում լուրջ խնդիրներ է լուծում, և թողել է այդ ամեն ինչը եկել է։ Դա իրենք պիտի որոշեին, իրենք էլ ասում են, որ ժամկետներ ունեն, այդ ժամկետների մեջ չեն տեղավորվում, բայց թե դա որքանո՞վ է առաջնահերթ կամ որքանով է ճիշտ այս պահին Առուշանյանին բերելը։ Չնայած որպես իր հարազատ ուրախ եմ, որովհետև այստեղ մի քիչ ավելի ապահով է»,- պատասխանեց Մելքոնյանը։

Մենք գրել էինք, որ առաջնագծում գտնվելու ժամանակահատվածում Առուշանյանը առողջական խնդիրներ է ձեռք բերել, ջերմություն ուներ, հարցրինք, թե հիմա ինչպիսի՞ն է առողջական վիճակը, կրկին կամավորական ջոկատի կազմո՞ւմ է․

«Հիմա ջերմություն չունի։ Մեր նախկին կամավորական ջոկատն է, ես էլ եմ էդ ջոկատի կազմում, իրար հետ պատերամի ժամանակ մասնակցել ենք, իրար հետ անցել ենք այդ ճանապարհը, հիմա մեր ջոկատի տղաներն են այնտեղ»,- ասաց Մելքոնյանը։ 

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ որոշում է կայացվել Ա.Առուշանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 

Առուշ Առուշանյան ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանի գավաթակիր «Արարատը» դուրս մնաց հետագա պայքարից
Առերևույթ չարաշահումներ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ. դատախազություն
Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
Ավելին
Ավելին