f

Անկախ

՛՛Հրապարակ՛՛.Կեռասի արտահանումը դադարեցվել է


Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի գյուղերում, որոնք կեռաս են աճեցնում, բերքի արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել: Գյուղացիները հինգ օր առաջ սկսված բերքահավաքը դադարեցրել են, որովհետեւ արտահանող ընկերությունները հրաժարվել են ապրանքը երկրից դուրս հանել:

Գետաշենցիների փոխանցմամբ՝ ֆուռերի վարորդներն իրենց ասել են՝ չեն կարող կեռասը Ռուսաստան տեղափոխել, քանի որ թուրքերի եւ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող ռուսական շուկաներում թույլ չեն տալիս, որ հայկական միրգ մտնի:


Արտահանողների պատճառաբանությունը ոչ բոլորն են «հալած յուղի տեղ» ընդունել: Գետաշենցիներից ոմանք կարծում են՝ ֆուռատերերն արհեստական են նման խնդիր ստեղծել, որ գին գցեն: Ըստ նրանց՝ ամեն տարի նման խնդիր առաջանում է: Արտահանող ընկերությունները բերքահավաքի առաջին մի քանի օրը գյուղացու առաջարկած գնով ապրանքը գնում են, հետո ինչ-ինչ պատճառաբանությամբ հրաժարվում, որ գինն իջեցնեն:

«Սա հայի ձեռագիր է. ամեն տարի նույն պատմությունն է: Ուղղակի էս անգամ օգտվել են խառը վիճակից՝ թուրքերով են տալիս: Ռուսաստանում թուրքերը չեն կարա հայերի խաթրին կպնեն: Ես սա ասում եմ որպես ռուսական շուկայում առեւտուր արած մարդ»,- ասաց Արմեն Թադեւոսյանը:
Այլ կարծիքի է Գետաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Եղիշե Ավետիսյանը: Պաշտոնյան վստահ է, որ արտահանողները չեն մանիպուլացնում: «Մարդիկ նենց հավեսով էին տանում բերքը. գոհ ու շնորհակալ եմ իրենցից: Ես անձամբ 1 տոննա 700-800 կիլո արդեն հանձնել եմ, փողից էլ գոհ եմ: Իրենք չեն կարող ստել: Բայց, որպեսզի ամեն տարի նման հարց չառաջանա, ճիշտ կլինի՝ Ռուսաստանից բացի կարողանանք նաեւ Եվրոպա արտահանել, բայց թե ինչ ճանապարհով՝ չգիտեմ»,- ասաց նա:

Գետաշենցիներն ամեն տարի 200-250 տոննա կեռաս են արտահանել: Այս տարի եւս ի վիճակի են այդքան դուրս հանել: Բայց բերքահավաքի ամենաթեժ պահին ստիպված՝ քաղը դադարեցրել են. հասունացած միրգը մնացել է ծառին, փչանում է: 

«Հինգ օր հավաքել եմ, ամեն օր հանձնել ֆուռերին, 1 կգ-ն՝ 1000 դրամով, բայց այսօր առավոտյան ֆուռերի տերերն ասացին, որ էլ չեն ընդունելու: Շիվարել-մնացել ենք, բա էսքան միրգն ի՞նչ ենք անելու: Մեր հույսը ռուսական շուկան էր. ամեն տարի արտահանել ենք, բա հիմա էսքան ապրանքը ներսում վաճառել կլինի՞, էն էլ՝ ջրի գնով: Հիմա որ դուրս չտանեն, ներքին շուկան կհեղեղվի կեռասով, գինն էլ էնքան կիջնի, որ մեզ մենակ մեր չարչարանքը կմնա»,- ասաց Նորիկ ներկայացած տղամարդը:

Ոմանց կարծիքով էլ՝ խնդիրը քաղաքական է. մարդկանց նեղն են գցում, որ ստիպված համաձայնեն Ադրբեջանով երկաթգիծ կառուցելու կառավարության ձգտումներին: «Դեռ կումունիստների ժամանակ գնացքը Ջուլֆայում կոտրում էին. երկաթգիծը հայերիս համար ռիսկային էր: Հիմա ո՞նց կարա աշխատի, եթե մեր տարածքով գնացքը 45-50 կմ է անցնում, իրենց տարածքով՝ 270 կմ: Տենց մտածողներն ուղեղ ունե՞ն, չե՞ն հասկանում, որ էդ տարբերակը չի աշխատի: Ինչ հսկողություն ուզում է իրականացնեն, վտանգավոր է»:

Կեռասի արտահանումը դադարեցնելու իրական պատճառը պարզելու համար զրուցեցինք Վրաստանի քաղաքացի՝ ֆուռերից մեկի սեփականատիրոջ հետ: Ասաց՝ ինքն ընդամենը ապրանք տեղափոխող է, իսկ պատվերն այլ մարդկանցից է ստանում: Թե ինչու են դադարեցրել, չգիտի: Իրեն էլ դուր չի գալիս, որ պարապ նստել-սպասում է:
 

 

Արմավիրի մարզ Կեռասի արտահանում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին