f

Անկախ

Առաջին կապիտուլյացիոն ակտն ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ British Petroleum-ի ակտիվ դերակատարմամբ. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)


Արցախի հարցում առաջին կապիտուլյացիոն ակտը ստորագրել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 1994 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրով,-«Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ դրա ստորագրումը զինվորականները գնահատել են որպես թիկունքից հարված՝ ուղղված Արցախի ազատամարտին։

Ռ.Հակոբյանը հիշեցրել է, որ ազատամարտն սկսվել էր Արցախն ազատագրելու նպատակով եւ 6-7 հազար կյանքի գնով հաջողվել էր հաղթել, մոտ 300 կմ շրջանագիծ գծել մեր սահմանների երկայնքով, ու հանկարծ հաղթող պետությունը կնքում է հրադադարի համաձայնագիր՝ թշնամուն հնարավորություն տալով վերակենդանանալու, մինչդեռ ունեինք լիարժեք հնարավորություն թելադրելու մեր պայմանները։

Գործչի դիտարկմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ունենալով մտավոր կարողություն, իմանալով համաշխարհային պատմությունը պարզապես չէր կարող չգիտակցել, որ Ադրբեջանն ամեն օրը, վայրկյանը, առավել եւս տարին օգտագործելու է վերակենդանանալու համար ու հանկարծ կնքում է հրադադար եւ ոչ ավելին։

Նրա խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր մեղադրանքներ է հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ՝ասելով, թե ժամանակի գործոնը հաշվի չէին առել։ «Բա որ այդ խելքը ունեիր՝ ինչու չէիր դա հաշվի առել հրադադարն ստորագրելիս»,-նշել է բանախոսը։

Նա պատմել է, որ դեռեւս տարիներ առաջ քննարկումներ է ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ՝ 1994 թվականի հրադադարի համաձայնագրի վերաբերյալ, որը հենց նրանք գնահատել են կապիտուլյացիա, իսկ հետագայում պարզել է նաեւ, որ տվյալ փաստաթղթի ստորագրման թիկունքում եղել է Ադրբեջանում նավթային մեծ հետաքրքրություններ ունեցող բրիտանական British Petroleum ընկերությունը։

«Արցախի հետ այսօր տեղի ունեցածի հիմքը դրել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր դիվանագիտությամբ ու կեցվածքով»,-հայտարարել Է Ռ. Հակոբյանը՝ արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանին շատերն այսօր համարում են նրա հոգեզավակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռուբեն Հակոբյան հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին