f

Անկախ

Նպատակն է հանրությանը շեղել քաղաքական իրական օրակարգից՝ օկուպացված տարածքներն ազատելու և գերիների վերադարձի խնդրից․ քաղաքագետը Փաշինյանի հայտարարությունների մասին


Ինչով է պայմանավորված քաղաքական ուժերի մեծաթիվ մասնակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդյոք իշխանություններն ընտրությունների են գնում, թե այդպիսով հասարակության ուշադրությունն են փորձում շեղել և ինչով են պայմանավորված Փաշինյանի՝ մեկը մյուսին հաջորդող սկանդալային հայտարարությունները ընտրություններից առաջ։ Այս հարցերի մասին է «Անկախը» զրուցել քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ։

-Պարոն  Հակոբյան, առաջիկա ընտրություններում քաղաքացին 26 անուն քվեաթերթիկ է ստանալու։ Երկրի համար նման օրհասական պահին նման մեծ քանակությամբ քաղաքական ուժերի միմյանցից անջատ մասնակցությունը ինչո՞վ է պայմանավորված։ 

-Նախ և առաջ կուզենայի ասել՝ նման  խայտառակ պարտությունից հետո հանգուցալուծումը հասցնել մինչև  ընտրություններ,  ինքնին նոնսենս է, որովհետև ցանկացած կայացած հասարակությունում, կայացած ժողովուրդների մոտ, էլ չեմ խոսում ազգի մասին, ցավոք սրտի հիմա դրա մասին կարծես թե անիմաստ է խոսել, ցանկացած կայացած պետությունում իշխանությունն ինքը հրաժարական կտար, իսկ  հակառակ դեպքում ժողովուրդ  կոչեցյալը պետք է սրբեր այդ իշխանությանը, ստիպեր, որպեսզի այդ իշխանությունը րոպե առաջ հեռանար, որպեսզի բացեր դաշտը այլ ուժերի  համար, որոնք կփորձեին քիչ թե շատ շտկել իրավիճակը։ Այսինքն այն, որ գործը հասել է այս հանգրվանին, որ ընտրությունների  միջոցով պետք է ամեն ինչ ձախողած իշխանությանը հեռացնեն իշխանությունից, թեպետ տեսականորեն նաև կա  հնարավորություն, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել, ընտրություն է ամեն դեպքում, ինքն իրենով նոնսենս է։ 

Քանի որ գործը հասել է ընտրություններին, այս պարագայում այլ մեխանիզմ է գործում․ եթե հասարակական խավերը, քաղաքական դաշտը զգում են,  որ իշխանությունը բավականին թույլ է և ընտրության արդյունքները այսպես ասած կանխորոշված չեն, ապա յուրաքանչյուր հասարակական շերտ, առավել ևս քաղաքական ուժերը փորձում են այդ իրավիճակում  իրենց շանսն օգտագործել։  Ոմանց համար դա լավ շանս է փորձելու իշխանությունը վերցնել, ոմանց համար հնարավորություն է նոր քաղաքական ուժեր կամ միավորներ ձևավորելով  ստարտ տալ սեփական քաղաքական կարիերային կամ գործունեությանը, որոշ քաղաքական ուժեր էլ սպոյլեր կուսակցություններ են, որոնց իմաստը շատ լոկալ է՝ ծառայում են կոնկրետ քաղաքական ուժի և պետք է փոշիացնեն այդ քաղաքական ուժի հակառակորդի ձայները։ Նման անվանումը ևս այդ նպատակին է ծառայում։ Ոմանք էլ  փորձում են խորհրդարան անցնող կուսակցությունների և դաշինքների համար բոնուսային տոկոսներ ապահովել։ 

Այս 26 միավորից յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծում։ 

Քաղաքական ուժերի այս առատությունը պայմանավորված է նրանով, որ հասկանում են՝ այս իշխանությունը բավականին թույլ է։ Ընդդիմության լավ աշխատանքի  իշխանությունն ինչ-որ տեղ փողոցում գցած է նոյեմբերից սկսած։ Ուղղակի դա ընդդիմության թուլությունն է, որ իշխանությունը դեռևս մինչև հիմա  պահպանում է իշխանությունը։ Սա ոչ թե  գործող իշխանության ուժն է ցույց տալիս, այլ ընդդիմության թուլությունը և ժողովուրդ կոչեցյալի ամորֆությունը և անտարբերությունը։ 

-Արդյո՞ք սա պառակտվածության դրսևորում չէ։ Ինչու՞ հնարավոր չեղավ հաղթահարել տարաձայնությունները և միավորված հանդես գալ։ 

-Պառակտվածությունը սկսվեց 2018-ի մայիսից, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն և սկսվեցին պրոցեսներ, որի արդյունքում հասարակությունը բաժանվեց սևերի ու սպիտակների, նախկինների և ներկաների,  ռևանշիստների և հեղափոխականների, ասֆալտին ծեփողների և  ասֆալտին ծեփվողների, այսինքն սերմանվեց ատելության մթնոլորտ։ Դեռ 2018-ին էի ասում, որ այն հռետորաբանությունը, որ հնչում է իշխանական ամբիոններից առաջին դեմքի մակարդակով, հնարավոր չէ, որ հակադիր պատասխան չունենա։ 

Պարզ է, որ այս մթնոլորտը,  մանավանդ կապիտուլյացիայից հետո, գերլարված է։ Անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ հասարակությունը բաժան-բաժան է եղած։ Այս իշխանությունը նույնիսկ պատերազմի ժամանակ հաարակությունը և բոլոր ռեսուրսները կոնսոլիդացնելու փոխարեն էլի նախկիններ էր ման գալիս։ Այսինքն հասարակությունը կոտրելու, արժեհամակարգերը ոչնչացնելու  տենդենցը  3 տարվա ընթացքում գործել է։ Պատահական չէ, որ  շատերն առաջիկա ընտրությունները  գնահատում են, որպես  բավականին կոշտ, սուր ընտրություններ, գուցե բավականին լուրջ և կեղտոտ  տեխնոլոգիաներով համեմված, որովհետև իշխանությունն այս ընտրությունն ընկալում է որպես ոչ միայն իշխանությունը պահպանելու  խնդիր, ոչ միայն սեփականության, ֆինանսական լծակները կորցնելու վտանգ պարունակող գործընթաց, այլ նաև իրենք ընկալում են, որ  իրենց անվտանգության երաշխիքների հարցն է դրված խաղասեղանին։ Դրա համար այս պարագայում ցանկացած մեթոդ և գործիքակազմ փորձելու են օգտագործել։ 

-Ձեր կարծիքով իշխանություններն իրո՞ք ընտրության են գնում, թե՞ սա այլ գործընթացներից հասարակության ուշադրությունը շեղելու միջոց է։ Եթե իրոք ընտրության են գնում, այդ պարագայում ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի հակասական ու սկանդալային հայտարարությունները, ո՞րն է դրանց նպատակը։

-Կարծում եմ՝  այս իշխանությունների մտքով երբեք էլ չէր անցնի ընտրության գնալ, եթե չլիներ զգալի և լուրջ ճնշում, որը կազմակերպվեց միասնական ընդդիմության կողմից՝  Հայրենիքի փրկության շարժման կողմից։ 

Փաշինյանը երբեք չէր գնա ընտրությունների, եթե վերջնականապես չհամոզվեր, որ  ինքն ամբողջովին չի վերահսկում իրավիճակը, չի վերահսկում նույնիսկ երկրի ամբողջ տարածքը։

Ինքը շատ արագ հասկացավ, որ ռեալ իշխանություն չունի, ժամանակն աշխատում է իր դեմ, քանի որ բոլորը սկսում են իրենից ինչ-որ բան պահանջել, իսկ ինքն  իշխանություն չունի և որևէ կերպ չի կարողանում իրականացնել իր իշխանական լիազորությունները։

Հասկացավ, որ  ընդիմության աճող ռեսուրսի պարագայում միակ տարբերակը հարցին լուծում տալն է ընտրությունների միջոցով, մանավանդ որ իր մոտ իլյուզիաներ կան, որ ընտրությունների արդյունքում կկարողանա վերարտադրվել․  վարչական ռեսուրսի, թե այլ ռեսուրսի միջոցով, համենայնդեպս իր մոտ նման իլյուզիա կա կամ իր  շրջապատն իրեն նման հեքիաթներ է հրամցրել։ 

Այս երկու պատճառով է, որ նա  գնում է ընտրությունների։

Նա արդեն  սկսել  է հասկանալ, որ ինքն ունի ձայներ, բայց դրանք բավարար չեն վերարտադրվելու համար։ Երկրորդ խնդիրն այն է, որ  իրեն սատարող կուսակցությունները ցածր ռեյտինգ ունեն և դժվար կարողանան հաղթահարել խորհրդարան մտնելու նվազագույն շեմը, որպեսզի կոալիցիայի միջոցով Փաշինյանը մեծամասնություն ունենա։ Ուստի ինքը մենակ է մնալու խորհրդարանում։ Այն բոլոր ուժերը, որոնք ամենայն հավանականությամբ կլինեն խորհրդարանում, բոլորը բացառում են, որ իր հետ ինչ-որ կոալիցիա կկազմեն։ Այդ պարգայում ինքը մտնում է խորհրդարան, ֆրակցիա է ունենում,   բայց  չի կարողանում իշխանություն ձևավորել։ Այդ պարագայում ընդդիմությունը, որն ամենայն հավանականությամբ 3 շարասյունով խորհրդարան է անցնելու,  մեծ շանս ունի կոալիցիա ձևավորելու, այլ հարց է՝ կբավարարի այդ կոալիցիայի ձայները կառավարություն  ձևավորելու համար, թե ոչ, դա ժամանակը ցույց կտա։ Համենայնդեպս ընդդիմության հնարավորություններն օր օրի ավելի են մեծանում , դա են վկայում նաև սոցիոլոգիական հարցումները։

-Իսկ ինչպե՞ս հասկանալ Փաշինյանի սկանդալային հայտարարությունները։ Եվ արդյո՞ք դրանք բացասաբար չեն ազդում նրա ռեյտինգի վրա։ 

Իրականում ընտրությունները տեղի են ունենում բավականին վատ, տագնապալի ֆոնի վրա, մենք գտնվում ենք Ադրբեջանի ուղիղ ագրեսիայի տակ, մեր որոշ բնակավայրեր ըստ էության օկուպացված են, ՝ Ադրբեջանի զինված ուժերը փաստացի գտնվում են ՀՀ տարածքում, և Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ անկարող են այդ խնդիրը լուծել ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական ճանապարհով։ 

Երկրորդը՝ որևէ  տեղաշարժ չկա ռազմագերիների վերադարձի հարցում, ավելին, 6 հոգու ՀՀ տարածքից են տարել և այդ հարցն էլ չի լուծվում։

Այսինքն բոլորս տեսնում ենք, որ այս  իշխանությունն ի վիճակի չէ հարցեր լուծել ու այդ ֆոնին նախընտրական քարոզարշավ է գնում։ Պարզ է, որ Փաշինյանին ամենաշատը սարսափեցնում է այն, որ հանկարծ դրանք օրակարգային հարցեր կդառնան քարոզարշավի ընթացքում։

Դրա համար  կիրառվում է քաղաքական հստակ տեխնոլոգիա, որը կոչվում է ինֆորմացիոն աղմուկ։ Փորձում են մեդիադաշտը տարբեր սկանդալային, անհեթեթ  հայտարարություններով լցնել, ինչպես «հպարտանում եմ պարտությամբ», և այլն և այլն, որոնք ուղղակի չեն կարող դուրս մնալ ուշադրությունից։ Նպատակն է հանրությանը  շեղել քաղաքական իրական օրակարգից՝ օկուպացված  տարածքներն ազատելու և գերիների վերադարձի խնդրից։ Հիմա էլ փորձելու են շեղել նաև դիերի և մասունքների թեմայից։ 

Սա էլ հաշվարկ է։ Փաշինյանն ունի հստակ էլեկտորատ, որի մեծ մասի համար նա աղանդավորական ինչ-որ շարժման առաջնորդ է, այնտեղ աշխատում են էմոցիաները և մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, իրենց համար բացարձակ մեկ է, թե Փաշինյանն  ինչ է խոսում , իրենց բովանդակությունը չի հետաքրքրում։ Ընտրական այս ցիկլում իրենք ընտրելու են Փաշինյանին, այս էլեկտորատից նա քիչ բան կարող է կորցնել։

Իհարկե,նա  ռիսկի է դիմում, որովհետև կա նաև չկողմնորոշված ընտրազանգված, բայց կարծում եմ, որ նրանք, ովքեր հասել են  այն կետին, որ չեն ասում, որ Փաշինյանին են ընտրելու, իրենք արդեն իրենը չեն, այսինքն իրենք նիկոլիզմի պաշտամունքի այդ կետն անցել են։ Իրենց համար  խնդիր է կողմնորոշվել, թե ումն ընտրեն ընդդիմությունից։ 

Փաշինյանը հասկանում է, որ այն  գինը, որ վճարում է  հասարակությանն իրական թեմաներից շեղելու համար,  նվազագույն է։ Նա այդ գնով օրվա քաղաքական օրակարգն է թելադրում։ Ինքը նաև այդ աղմուկով լցնում է մեդիադաշտը։ Երբբ  «Հայաստան» դաշինքը նախընտրական ծրագիր պետք է ներկայացներ, Փաշինյանն  այդ օրը 7-8 հանդիպում ունեցավ Երևանի տարբեր հատվածներում։  Լրատվամիջոցը չի կարող չլուսաբանել վարչապետի հանդիպումները, մանավանդ եթե դրանց ժամանակ շատ տարօրինակ և սկանդալային հայտարարություններ է անում ։ Ու այդ 7-8 միջոցառումը քանակական առումով ստվերում է օրինակ  «Հայաստան» դաշինքի լուրջ միջոցառումը։

Հայաստան Վիգեն Հակոբյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին