f

Անկախ

Լուսաբանում է Տեր-Հեթում քահանա Թարվերդյանը


Խոսք ընթերցողի
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ Է ՏԵՐ-ՀԵԹՈՒՄ ՔԱՀԱՆԱ ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ

Հայ-վրացական հարաբերությունների, քաղքեդոնական հայ համայնքի պատմության, դավանանքի, միջեկեղեկցական առնչությունների մասին իմ պատկերացումները հիմնականում ձևավորվել են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի, պատմաբան-հրապարակախոս Համլետ Դավթյանի աշխատություններից, հոդվածներից և տարծաշրջանի հոգևորականների հետ անձնական զրույցներից: Պ

ատկերացումներս կարծես ամբողջացան, երբ ուսումնասիրեցի Տեր-Հեթում քահանա Թարվերդյանի ,Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքըե /,Էդիթ-Պրինտե, Երևան, 2020թ./ ուշագրավ աշխատության 2-րդ հրատարակությունը:  Քահանան անձնական դիտարկումների և հայ մատենագրությունում պահպանվող հիշատակումների, օտարալեզու ուսումնասիրություններում առաջադրված վարկածների և ուղեգրություններում առկա նկարագրությունների համադրության միջոցով լուսաբանում է Ախթալայի վանքի և միջեկեղեկցական հարաբերությունների հետ կապված շատ նորահայտ փաստեր:

Վերահրատարակությունը, որ նվիրվել է Ախթալայի վանքի վերաբացման 10-ամյակին, մեկ անգամ ևս խմբագրվել ու սրբագրվել է, հարստացվել արխիվային լուսանկարներով և նոր մանրամասներով: Ամենասկզբում հիշատակվում են հայ և օտարալեզու մոտ 200 սկզբնաղբյուրները և գրականության տեսությունը: Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի կառուցման պատմությանը անդրադառնալուց առաջ հիղինակը ընթերցողին է ներկայացնում Գուգարաց աշխարհի Զաքարյան տոհմը, մասնավորապես Իվան Զաքարյանին որպես խորհրդավոր քաղքեդոնական: Քիչ չեն բացահայտումները վանքի նոր շրջանի նկարագրություններում: Այստեղ ստուգաբանվում է ,Ախթալաե՝ Սպիտակ բացատ /ախ + թալա/ կամ թե Ախտալի /ախտերով լի վայր/ անվանումներով: Վանքի պատմաճանաչողական նկարագրություններին նվիրված բաժնում հիղինակը եզրակացնում է, որ Ախթալայի վանքը ԺԳ դարում եղել է հյուսիսային Հայաստանի ամենապերճաշունչ վանքերից մեկը...
...Հետո սկսվում են մանրամասն նկարագրումներ և որակումներ վանքում պահպանված                 960 քմ որմնանկարների, որոնք 800 տարվա ընթացքում երբեք չեն նորոգվել: Որակումները ներկայացվում են ըստ եկեղեցու տեղակայման, աստվածաբանական ընկալումների, եկեղեկցական արվեստին բնորոշ առանձնահատկությունների: Հեղինակը պարզաբանել ու կոնկրետ պատասխաններ է տվել որմնանկարներին առնչվող խնդրահարույց հարցերին, ըստ ներդրված ջանքերի ու ստացված արդյունքի ներկայացրել որնմանկարների վարպետներին:

Աշխատության վերջում ընթերցողին են ներկայանում նաև Ախթալայի մյուս սրբավայրերը՝ Ախթալայի հյուսիսարևելյան մասում գտնվող Սուրբ Երրորդության վանական համալիրը՝ բաղկացած 2 եկեղեցիներից, երկու մատուռներից և կից մի քանի գերեզմաններից: Ի դեպ, պատմական աղբյուրներում այս եկեղեցիները չեն հիշատակվում: Էլի ուրիշ սրբավայրեր և խաչքարեր են ներկայացված քահանա Թարվերդյանի նկարագրություններում: Այս ուշագրավ աշխատության ճանաչողական արժեքը յուրովի են լուսաբանվում որպես ներդիր ներկայացված լուսանկարները: Հեղինակը չի զլացել զատել և գրքի էջերի տողատակերով  ներկայացնել օգտագործված մտքերի հեղինակին ու սկզբնական աղբյուրները: 
Կարծում եմ, որ որքան որպես հոգևորական գնահատելի է Տեր-Հեթում քահանայի ծառայությունները, առավել է քան անձնուրաց ու ազգանվել են այս գրքի լույս աշխարհ գալուն ներդրված նրա ջանքերը: Աշխատությունը, որ արժանիորեն ներկայացնում է Ախթալա համայնքը յուրատեսակ նվել է տեղեցիներին և քաղաք այցելող զբոսաշրջիներին: Այն, անշուշտ, յուրովի է բոցավառում Հայաստան՝ մասնավորապես Ախթալա այցելելու կրակը: Այս տեսակետից ավելորդ չեմ համարում հիշատակել, որ գիրքը տպագրվել է հայ առաքելական եկեղեցու նվիրյալ զավակներ՝ նյույորքաբնակ Չառլս և Տիաննա Մխիթարյանների և նրանց զավակների մեկնասությամբ:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

Վաղարշակ Ղորխմազյան Տեր-Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին