f

Անկախ

Որտե՞ղ և ինչ պայմաններում է արվել Սերժ Սարգսյանի հրապարակած... «Հրապարակ»


Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր, որ 24 ժամ է տալիս Նիկոլ Փաշինյանին, որ գոնե մեկ ապացույց ներկայացնի իր՝ կազինոներում իբրև թե ժողովրդից, բանակից թալանած գումարները մսխելու վերաբերյալ։ Եւ եթե չհրապարակի որևէ ապացույց, ապա ինքը այնպիսի փաստեր կհրապարակի նրա մասին, որ ուղղակի «ժողովուրդը կթքի Փաշինյանի երեսին։ 24 ժամը լրացավ, և Փաշինյանը որևէ փաստ չներկայացրեց, ուստի Սերժ Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ հրապարակեց իր խոստացած փաստը, որը ձայնագրություն էր այն մասին, թե ինչպես է Փաշինյանը տապալել բանակցային գործընթացը ու Հայաստանը տարել պատերազմի ու պարտության։


Այդ ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանը պատմում է, թե ինչպես են Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն իրեն համոզում լուծել Արցախյան հարցը` առաջարկելով «Լավրովի պլանը»: Սկանդալային որակված այդ ձայնագրության մեջ, իրականում, Փաշինյանը սկզբում բավականին հաջող մանևրում է` պնդելով, որ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման այդ հարցը ընդհանրապես թեմա չէ: Ձայնագրության սկանդալային հատվածն այն էր, որ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն պետք է գժի տեղ դնի ու ոչ ադեկվատ ձևանա: Ու էդտեղ Պուտինը, Նազարբաեւն էլ, Լուկաշենկոն էլ, ասում են՝ Ալիեւը հասկանում է, որ Ղարաբաղն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: <Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում: Եկեք գրենք դա թղթի վրա եւ դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց կդնեմ թեւիս տակ, գնում եմ, ժողովրդին ասում եմ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք, սա մեզ հետաքրքիր ա, թե չէ։ Ու էս ամեն ինչի արդյունքում․․․ես հասկացա, որ ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյերի վրա, որի վերջում խոսելով, ժպտալով, խմելով Ապրիլյան պատերազմն էր: Ինձ էդտեղ պարզ էր, էդտեղ իմ խնդիրը ձեւակերպվեց, որ ինչ ձեւով ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել: Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ ոչ ադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի, բայց այդ կոնվեյերից պետք է դուրս պրծնել: Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր: Շատ չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրության մեջ:

«Հասկանու՞մ եք, նա պարզ ասում է, որ ինքը ամեն ինչ անելու է, որ նախկին բանակցած փաստաթղթերը զրոյանան, ինքը ասում է , որ իրեն պատրաստ է գժի տեղ է դնելու։ Եզրակացությունն այն է, որ այս մարդը գիժ չի, էս մարդը իրեն գժի տեղ է դրել»,- ձայնգարությունը հրապարակելուց հետո ասել է Սերժ Սարգսյանը։

Ձայնագրությունից, սակայն, չի զգացվում, թե որտեղ և ում հետ է Փաշինյանը խոսում:

Մենք տեղեկացանք, որ ձայնագրությունն արվել է 2019 թվականի նոյեմբերին, Երևանում, երբ Փաշինյանն ընդունել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության պատվիրակությանն ու պատմել այս ամենը: Հավանաբար՝ կուսակցության անդամներից մեկը, որը մասնակցել է հանդիպմանը, ձայնագրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը։

 

Սերժ Սարգսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Տեսանյութ Հայաստան Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին