f

Անկախ

Ստորագրվող ցանկացած փաստաթուղթ և գործողություն ի վնաս մեզ է լինելու. Ադրբեջանն ինչու՞ պետք է մեզ խղճա՝ ինչքան ուզում՝ առաջ է գալիս.Սերժ Սարգսյան (տեսանյութ)


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով Սյունիք կատարած այցի շրջանակում պատասխանել է «Սյունյաց երկիր» թերթի հարցերին:

 

Երրորդ նախագահը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որը վերաբերում էր պատերազմի դադարեցմանը, հայտնվեց ՀՀ տարածքի մաս կազմող Սյունիքին վերաբերող դրույթ:  

«Ես մինչև հիմա չեմ կարող ասել, թե ինչպես է կազմվել այդ փաստաթուղթը՝ չգիտեմ, էլ չեմ ասում, թե ինչպես է այդ փաստաթղթի իրագործումն ընթանում: Այն, ըստ էության, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, և խոսքը չի գնում նրա մասին, որ այս անխելք իշխանությունները չգնային դրան, թեև կոնկրետ պարագայում վարչապետ ասվածը միանձնյա է այդ որոշումը կայացրել: Խոսքն այն մասին է, որ նույնիսկ այդպիսի դեպքերում դու պարտավոր ես մտածել ինչ-որ ելքեր գտնելու ուղղությամբ, որպեսզի փորձես այդ վատ վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալ: Նույնիսկ ստորագրված փաստաթղթի էությանը հակառակ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Սյունիքին են վերաբերվում»,- նշել է Սարգսյանը: 

Երրորդ նախագահը շեշտել է, որ թեև եռակողմ հայտարարությունում գերիների վերադարձի մասին դրույթ կար, բայց դրա լիարժեք իրագործմանը չի հաջողվել հասնել, այնինչ այդ պայմաններում հայկական կողմը տարբեր զիջումների է գնացել:

«Ես այսօր խոսում եմ տղաների հետ՝ Սյունիքից անհետ կորածներ, գերեվարվածներ կան, եթե այդ փաստաթուղթն ասում է, որ բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, ինչու՞ չարվեց: Հայկական կողմը նույնիսկ Ադրբեջանին հանձնեց ոչ թե այս պատերազմի ժամանակ գերեվարված, այլ Արցախի տարածքում հանցագործություն կատարած երկու անձի, որոնց տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն ուզում էին ետ ստանալ մեզնից, բայց քանի որ հանցագործություններ էին կատարել, Ղարաբաղի իշխանությունները չէին տալիս: Ինչ կար-չկար տվեցինք, իսկ մեզ վերադարձրին մեր տղաների մի մասին միայն:

Խնդիրը միայն դա չէ՝ հասկանում եմ՝ այդ տղաներն ամեն պահի մտածում են, թե ինչ նոր ոտնձգություն կլինի իրենց հանդեպ՝ մամուլում շրջանառվում են լուրեր, որ 19 հոգու արդեն սպանել են՝ չգիտեմ՝ որքանով է դա հավաստի, որովհետև մեր իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տալիս: Բայց խոսքը միայն իրենց մասին չէ՝ բա այսօրվա՞ ծառայող զինվորներն ու սպաները, ո՞նց պետք է անձնվիրաբար նվիրվեն Հայրենիքին, եթե ոչինչ չի արվում իրենց ընկերներին ետ վերադարձնելու համար, երբ ոչինչ չի արվում գոնե տղաների մասունքները արժանապատվորեն հողին հանձնելու համար: Երբ տեսա այդ նկարները, արյունս սառեց՝ ո՞նց կարելի է այդպես վարվել հայ զինվորի հետ, դրանից մեծ հանցագործություն ես չգիտեմ: Ավելի լավ է՝ մարդ սպանեին, քան մեր զինվորների մասունքների հետ այդպես վարվեին»,- նշել է երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտել է՝ ստորագրվող ցանկացած փաստաթուղթ ի վնաս մեզ է լինելու:

«Ադրբեջանցին ինչքան ուզում, առաջ է գալիս, ինչի՞ պետք է մեզ խղճա: Ճանապարհով գալիս տեսնում ենք, չէ՞, թե որտեղ են ադրբեջանցիները: Ես այսօր Տեղ խոշորացված համայնքում էի, որից 350 հա տիրապետում են ադրբեջանցիները, այդ ո՞ր թղթով, ո՞ր համաձայնագրով»,- նշել է երրորդ նախագահը:

Տեսանյութ Սերժ Սարգսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ հարցազրույց Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
Ավելին
Ավելին