f

Անկախ

Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը


Քսանութ տարի առաջ հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը:

«Երբ սկսվեց Մարտակերտի գործողությունը, միաժամանակ հարձակում ձեռնարկվեց տարբեր ռազմաճակատներում: Գործերը լավագույն վիճակում էին Մոնթեի ղեկավարած ճակատում. նա առաջ էր մղվում: Ու հանկարծ՝ զանգ, զեկուցեցին, որ Մոնթեն զոհվել է... Միանգամից երկու զգացում համակեց ինձ՝ սուր ցավ և զայրույթ: Մոնթեն իրավունք չուներ իրեն փամփուշտի զոհ դարձնելու, զոհվելու: Իսկ ռազմաճակատը նրա կորստով տուժելու էր: Եվ տուժեց: Մերոնք այդ օրը նահանջեցին: Այդ մեկ զորավարի մահն այդքան մեծ հետք թողեց իրադարձությունների վրա:

Զայրույթն, իհարկե, միանգամից անցավ, բայց ցավը մնաց, և երևի մինչև կյանքի վերջ ես, իմ ընկերներն ու բարեկամները տանենք այդ ցավը: Մոնթե Մելքոնյանը քաջ զինվոր էր, չնայած խիզախ զինվորներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը գրագետ հրամանատար էր, չնայած գրագետ հրամանատարներ շատ ունենք: Մոնթե Մելքոնյանը յուրահատուկ, հազվագյուտ մարդ էր, որի նմանն Աստված ամեն սերնդում մի քանիսն է ստեղծում: Ամեն հայի հոգու մեջ ինչ-որ չափով ազգային երազանք, ազգին նվիրվելու ձգտում կա: Նա կարող է ամբողջ կյանքն ապրել, ու այդ երակը չբացվի, ինքը չիմանա դրա գոյության մասին: Բայց սկսում է պատերազմը, նրանք հայտնվում են ռազմաճակատում, հերոսություն են գործում: Բայց Մոնթեն նրանցից չէր, Մոնթեն ավելին էր:

Նա այն ջահն էր, որը լուսավորում ու ի հայտ էր բերում մյուսների թաքնված լույսը: Եվ եթե մի ազգ 2-3 սերունդ զուրկ լինի նման ջահերից, այդ ազգը դատապարտված է մահվան: Մեծ ջահ կորցրեցինք»:

Հատված Մոնթե Մելքոնյան հիմնադրամի

բացման արարողության ժամանակ Վազգեն Մանուկյանի ելույթից

Երևան, 1994թ., հուլիսի 28,

Լուսանկարում՝ Մոնթե Մելքոնյան, Վազգեն Մանուկյան, Նորայր Դանիելյան, Քարվաճառի (Քելբաջարի) գործողությունից առաջ, 1993թ.

Վազգեն Մանուկյան ՖԲ Գրառում Մոնթե Մելքոնյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Եթե իմանանք՝ վաղը փողոց հանենք 10 հազար մարդ եւ թշնամին կդադարի կրակել, հենց առավոտյան կհանենք. Սաղաթելյան
«Ազգային օրակարգ» և «Հայ կառուցողական» կուսակցությունները հիմնում են «Նոր պետություն» միաբանումը
Հուլիսի 29-ից 30-ը բացահայտվել է հանցագործության 106 դեպք
Գողություններ հակակարկտային կայաններից. Աշտարակի ոստիկանների բացահայտումը
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264 նոր դեպք. Գրանցվել է 6 մահվան դեպք
Արաբկիրի ատամնաբուժարաններից մեկի թիթեղյա տանիքը պոկվել ու ընկել է՝ վնասելով «Nissan» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Հայ-ադրբեջանական սահմանին կրկնվող միջադեպերի մասին տեղեկություններն անհանգստացնող են․ ԵԱՀԿ գործող նախագահ
Վերջիվերջո մենք կարողանալո՞ւ ենք պաշտպանել մեր երկրի սահմանները. Իշխան Սաղաթելյան
Human Rights Watch-ը դատապարտում է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Քերոբյանը վրացական կողմի հետ քննարկել է տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ. ՊՆ
Սահմանվել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
Արցախում մեկ օրում կատարվել է 26 թեստավորում, կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
Պաշտոնյան իր շքանշանը թողել է որդուս շիրմաքարին. Արտակ Հովհաննիսյան
Էլեկտրաէներգիայի ասօրվա անջատումների հասցեները
Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
ԱԹՍ-ների խոցում չի եղել. Տիգրան Աբրահամյան
«Հրապարակ». Վստրեչի Ապերը, դուստրը, որդին անցնցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով
«Իրավունք». «Կակոյ պրիվետ, տակոյ ատվետ». հրաժարվել են պատվաստվել, զրկվել են հավելավճարներից
Վթարի պատճառով 16 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում
«Հրապարակ». Ինչպես հաղթահարվեց Ռուսաստանի դիմադրությունը
«Ժողովուրդ». Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում
«Իրավունք». Ո՞վ կղեկավարի ԱԺ Արցախի հարցերով մշտական հանձնաժողովը
Ավելին
Ավելին