f

Անկախ

Տարածվել է Շուշիի պաշտպանության օպերացիայի քննարկումը բունկերում. Մանրամասները ներկայացնում է Սամվել Բաբայանը


Ադրբեջանական յութուբ-ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որը ձայնագրվել է Ստեփանակերտում՝ բունկերում, պատերազմի ժամանակ:

Ավելի վաղ՝ հունիսի 18-ին, այդ տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև Փայլակ Առաքելյան անունով օգտատերը, ով գրել էր՝ «2020թ. նոյեմբերի Շուշիի օպերացիան (չիրականացված), որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը: Դատողությունները թողնում եմ բոլոր գիտակից մարդկանց ու «իրար միս կրծող» քաղաքական օղակներին»: Վերջինիս ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա աշխատել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակում:

Ներկայացնում ենք ձայնագրության սղագրությունը:

Սամվել Բաբայան – Այստեղ քարտեզի վրա նշիր, այստեղ ականապատ դաշտ է, մերոնք են դրել, չգնաք այդ ականապատ դաշտի վրա պայթեք:

– Սղնախը անցա՞ծ:

– Սղնախից անց:

Սամվել Բաբայան – Այո, Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր-կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք:

– Այո, կարյերով, կարյերի մոտով:

Սամվել Բաբայան – Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ:

Ուրեմն խնդիրը հետևյալն է: Արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի:

Ասես տանկս փչացել է, էլեկտրոնիկան լավ չի աշխատում, ընկավ փոսը… Էդ էկիպաժների հետ բոլորդ խոսեք: Հետևակը նույն ձևի, բոլորը՝ հստակ: Արագությունը մեր գլխավոր խնդիրն է: Արագ զբաղեցնել էն դիրքերը, որը պետք է: Եղա՞վ: Առավոտ մի րոպե մեկը չուշանա: 6-ին արդեն ելման դիրքում ենք: Մի ժամ նստում եք, դիրքերը նայում եք, որտեղ, ինչ, կողմնորոշվում, 7-ին արդեն ճեղքումը սկսվում է: Արտիլերիան մի 15 րոպե աշխատելու ա, շուտ բացի, որ մտնելու ենք հարձակման: Հասկացա՞նք իրար: Իրար ման չենք գալու՝ գտնենք: Հեռախոս, բան, իրար հետ փոխանակե՞լ եք բոլորդ:

–Այո:

Ըստ տեսանյութի՝ ձայնագրությունն արվել է նոյեմբերի 5-ին: Տեսանյութում ակնհայտորեն քննարկվում է Շուշիի պաշտպանության օպերացիան, և հասկանալի է դառնում, որ այն ղեկավարել է Սամվել Բաբայանը:

Հայաստան Սամվել Բաբայան Շուշի

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բեռլինում  հրաձգության հետևանքով չորս մարդ է վիրավորվել
ԱՀԿ-ում հայտարարել են ավելի քան 130 երկրներում դելտա շտամի հայտնաբերման մասին
Ավելին
Ավելին