f

Անկախ

Արցախի նախագահը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրել


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հանդիսանալով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հունիսի 23-ին հրավիրել է խորհրդի նիստ։

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի օրակարգում ընդգրկված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու հարցը, որը պայմանավորված է գործող կազմի լիազորությունների ժամկետը լրանալու հանգամանքով, ինչպես նաև բուհի կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու և շենքային պայմանների լուծման հետ կապված հարցերը։

Ի լրումն օրակարգում ընդգրկված հարցերի՝ նախագահը հանձնարարել է ԱՀ պետնախարարին առաջիկա ժամանակահատվածում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Արցախում բարձրագույն կրթական ոլորտի զարգացման ընդհանուր քաղաքականության, ինչպես նաև այդ ուղղությամբ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակման հարցերով։

Երկրի ղեկավարը հանձնարարել է նաև ուսումնասիրել արցախցի ուսանողների համար Արցախից դուրս բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ձևավորման ուղիներն ու միջոցները։  «Կրթությունը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, այդ իսկ պատճառով ցանկացած կրթական ծրագիր պետք է իրականացվի միայն կարիքների գնահատման և առկա հնարավորությունների ու խոչընդոտների խորքային հետազոտության արդյունքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Հայաստան Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին