f

Անկախ

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը


Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան: 

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է ՀՀ դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը: 

Այսօր Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը: Այս տարի ռազմամարզական ճամբարի ծրագիրը փորձարկվում է Երևանի Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ, Ա. Իսահակյանի անվան թիվ 16, Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ և Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցների շուրջ 100 աշակերտների շրջանում: 

Ծրագրի պատասխանատուն Ա. Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցն է: Վերջինիս տնօրեն Արկադի Պետրոսյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Ողջունելով ճամբարի մասնակիցներին և աշխատակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը խոսել է ծրագրի կարևորությունից. «Մենք առաջնային խնդիր ունենք բարելավելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցման որակը և այն արդյունքները, որոնք ակնկալում ենք շրջանավարտներից: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ արդյունքների համար առարկան պետք է ունենա գործնական բաղադրիչ, ուստի չափորոշչի վերանայման ընթացքում ռազմամարզական ճամբարը նախատեսեցինք իբրև «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի պարտադիր մաս: Այս ծրագիրը բոլորիս համար առանցքային նշանակություն ունի, բոլորս գիտակցում ենք այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվել է մերը երկիրը»:

Դիմելով ռազմամարզական ճամբարի մասնակից աշակերտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ մեծ է նրանց դերը ծրագրի կայացման և լրամշակման գործում. «Ծրագիրը լինելու է պարտադիր բոլոր դպրոցների համար: Ձեր՝ առաջին մասնակիցների դերը չափազանց մեծ է դրա կայացման գործում: Մեզ համար կարևոր են ձեր և զինղեկների կարծիքները, դիտարկումները՝ ծրագիրն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար: Այդպիսով հաջորդող տարիների մասնակիցների համար նաև ձեր շնորհիվ այս գործընթացը կանցնի առավել արդյունավետ: ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է ձեզ հետ անցնել այս ճանապարհը և բարելավել կրթության որակը, որպեսզի դպրոցն ավարտելիս դուք ունենաք մեր պետությանը և հասարակությանն անհրաժեշտ որակներ: Շնորհակալ եմ, որ համաձայնել եք մասնակցել այս փորձնական  ծրագրին: Առանձնահատուկ շնորհակալ եմ աղջիկ մասնակիցներին. ՆԶՊ-ի շրջանակում պետք է ունենանք հավասար մասնակցություն»:

Նշենք, որ 12-օրյա ճամբարի ծրագիրը համարվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 8-11-րդ դասարանների առարկայական ծրագրի գործնական և կիրառական մասը: Ճամբարի ուսումնական գործընթացի ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները՝ ռազմարվեստի պատմություն, մարտավարություն, մարտավարաֆիզիկական, կրակային, շարային, հոգեբանական պատրաստություն, համազորային կանոնադրություններ, ռազմական տեղագրություն (գործնական), անվտանգ կենսագործունեություն, առաջին օգնություն, կապ և հեռահաղորդակցություն, գոյատևման հիմունքներ:

 

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Ավելին
Ավելին