f

Անկախ

Կվերացվի արդյոք Չարչյանի կալանքը. գնդակը Գլխավոր դատախազի դաշտում է


Երեկ հայտնի դարձավ, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը նախքան Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Ֆեյսբուքում գրել էր նրա փաստաբան Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը նաև նշել էր, Չարչյանի փաստաբանական խումբը հրատապ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։

Փաստացի ունենք հետևյալ իրավիճակը: Հայտնի պրոֆեսորը ենթարկվում է քաղաքական հետապնդման մի գործի շրջանակներում, որի ապացույցների հիմքում ընկած է բացառապես տելեգրամյան անհայտ ծագում ունեցող ալիքով տարածված ձայնագրությունը, որտեղ վերջինս հորդորում է իր աշխատակիցներին անպայման մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ձայնագրության մեջ հստակ լսվում է նաև, որ «սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը արտահայտելու միջոցառում է, և որ չպետք է սա որպես քարոզչություն ընկալվի»։

Հատուկ քննչական ծառայությունը Չարչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով: Այս հոդվածով նախատեսվում է ազատազրկում 4-7 տարի ժամկետով։

Ազատազրկման ժամկետը շատ կարևոր է, հասկանալու համար, թե ինչ ծանրության հանցանքի մասին է գնում խոսքը: Քրեական Օրենսգրքի 19-րդ հոդվածը սահմանում է հանցագործությունների տեսակները: Մասնավորապես, այս պարագայում խոսքը գնում է ծանր հանցագործության մասին: Վերոհիշյալ հոդվածի 4-րդ մասում նշվում է, որ Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

Այժմ անդրադառնանք Վարդևանյանի հայտարարությանը, որ փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` օգտվել իր հայեցողական լիազորությունից և վերացնել պրոֆեսորի կալանավորումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.1.մասը սահմանում է, որ Դատարանը կամ դատախազը կարող է փոփոխել կամ վերացնել որպես խափանման միջոց ընտրված կալանքը, եթե առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի հարցը լուծելիս դատարանը կամ դատախազը հաշվի է առնում վերագրվող հանցագործության ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:

 Փաստացի այս պահին գնդակը գտնվում է դատախազի դաշտում: Կա ծանր հիվանդության փաստը, բոլորին է հայտնի, որ պրոֆեսորը վերջերս է սրտի վիրահատության ենթարկվել: Մեղադրյալի անձնավորության վերաբերյալ ևս դատախազը որևէ կասկած պետք է որ չունենա: Նրա պաշտպանությամբ են հանդես եկել Հայ առաքելական եկեղեցին, երկրի առաջատար բժշկական հաստատությունները և անվանի բժիշկներ, հասարակական գործիչները: Պրոֆեսորի անձնական բարձր հատկանիշների մասին է խոսում այն պարզ հանգամանքը, որ վերջինս, գտնվելով արձակուրդում, զոհել է իր հանգիստը և երկրի մյուս ծայրից հապճեպ եկել Երևան` ՀՔԾ պետ Սասուն Միքայելյանի հորը վիրահատելու:

Հանցագործության ծանրությանն արդեն անդրադարձել ենք: պետք է փաստել, որ վերոհիշյալ բոլոր հանգամանքները, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք օրենքը չի մանրամասնում` թողնելով դատախազի հայեցողությանը, պետք է դիտվեն համակցության մեջ: Այսինքն միայն այն հանգամանքը, որ Չարչյանինն վերագրվող արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, բավարար հիմք չէ` դատախազի կողմից միջնորդությունը մերժելու համար:

Այստեղ պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք: Որքանով է Գլխավոր դատախազը պատրաստ դեմ գնալ օրվա իշխանությունների կամայականություններին և ապօրինություններին:

Բանն այն է, որ հաջորդ տարի լրանում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման 6-րդ տարին: Այսինքն, Ազգային Ժողովի կազմավորումից հետո տեղի է ունենալու Գլխավոր դատախազի ընտրություն: Ընդ որում, այս պարագայում, ընդդիմության քվեարկությունը որևէ բան չի փոխի, քանի որ  Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Նոր ձևավորվող խորհրդարանը նախնական տվյալներով ունենալու է 107 պատգամավոր` «Քաղաքացիական պայմանագիրը» 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7: Գլխավոր դատախազի վերընտրվելու համար բավարար է ունենալ 65 ձայն ԱԺ-ում: Եվ ուրեմն, Գլխավոր դատախազը կանգնած է կարևոր երկընտրանքի առաջ, իր պաշտոնավարման վերջում գործել օրենքին համապատասխան և բաց թողնել երկրորդ ժամկետով պաշտոնավարելու հնարավորությունը, կամ հերթական անգամ կատարել իշխանության քմահաճությունը, ինչը սակայն ևս ռիսկային է, քանի որ հաստատ չէ, որ անգամ նման ծառայությունից հետո նա կառաջադրվի հանձնաժողովի կողմից և կընտրվի, քանի որ շշուկներ են պտտվում, որ իշխանությունները պատրաստվում են վերջնականապես ազատվել նախկինների կադրերից:

 

 

ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ Հայաստան Արամ Վարդևանյան Գլխավոր դատախազություն Արթուր Դավթյան

Այլ հոդվածներ հեղինակից

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն.ԱԻՊԾ
Արշակ Կարապետյանը նախարարի պարտականություններն ստանձնում է չափազանց բարդ իրավիճակում.Փաշինյան
Այդ ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել,եթե այո,ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր
Առանձնացված տեղ՝ այնպես են շեշտում, կարծես ցանկություն ունեն լրագրողներին անկյուն կանգնեցնել
Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
Ադրբեջանական ԶՈՒ-ն անօրինական զբաղեցնում է ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները․Արման Թաթոյան
ՀՀ իշխանությունները ցանկանում են հայերին վերածել գլուխներն ավազի մեջ մտցրած ջայլամների․․
Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում են սպիտակ արագիլների աղտոտման հնարավոր աղբյուրների և պատճառների բացահայտմանն ուղղված աշխատանքները
Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու․ Գեղամ Նազարյան
Վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված հետաձգվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարման վերականգնումը
Ժամանակը ցույց կտա՝ չագուչն ում գլխին կջարդվի․ Վահե Հակոբյան
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
ԱԺ փոխխոսնակի թեկնածուն փորձեց բացատրել՝ ինչպես է դարձել ռազմական գործողությունների մասնակից դրանց ավարտից հետո
Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար
Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Փաշինյանը վենդետաներ է իրականացնում նրանց նկատմամբ, ումից այդ «Սյունյաց բարեւը» ստացել է. Ռուստամյան
ԱԺ-ում տեսարանը շատ տհաճ է. Արսեն Բաբայան
ՓՀԷԿ-ի շահագործման համար ընկերությունը առերևույթ կեղծ ջրօգտագործման թույլտվություն է ներկայացրել. քրգործ է հարուցվել
"Հրապարակ՛՛․Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,կփոխվի՞ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Սիմոն Մարտիրոսյանը դարձավ կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն
՛՛Հրապարակ՛՛․Արշակ Կարապետյանի ունեցվածքը
Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք փոքրիկ բռնապետության․ Աղվան Վարդանյան
Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանել է ԼՂ տարածք, այժմ հավակնում է ԱԳ նախարարի պաշտոնին, իշխանությունը պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել․ Թագուհի Թովմասյան
Դուք ձեր cv-ները կարդացե՞լ եք, լավ կլինի փոխեք ձեր խոսույթը, այստեղ թատրոն չէ, թարգեք ծափահարությունների ավանդույթը․ Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին
Ավելին
Ավելին