f

Անկախ

Երվանդ Մկրտչյան․«Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հաջողվեց երկրի պատիվը բարձր պահել»


Վերջերս Կիպրոսում կայացած Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունում հայ մարզիկներին հաջողվեց 4 մեդալ նվաճել։ Պատվանդանին երկու անգամ կանգնեց վազորդ Երվանդ Մկրտչյանը: Նա անգերազանցելի էր 3000մ խոչընդոտավազքում և երրորդն էր՝ 1500մ վազքում:
Անկախի հետ զրույցում Երվանդը նշում է, որ իր համար առավել կարևորը ցույց տված արդյունքն է․ մարզիկն ամեն ինչ անելու է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար։


-Շնորհավորում ենք Նիկոսիայում հաջող ելույթներ ունենալու կապակցությամբ։
-Շնորհակալ եմ։ Այս մրցաշարիին պատրատվել էի շատ լավ՝ մարզումներով հագեցած փուլ անցնելով, որը նախատեսվածից լավ անցավ։ Հիմա գտնվում եմ շատ լավ մարզավիճակում։ Նպատակս վարկանիշ՝ օլիմպիական ուղեգիր, ձեռք բերելն է։ Հուսով եմ, որ ամեն բան կընթանա ըստ պլանավորածի և հնարավոր կլինի մասնակցությունս օլիմպիական խաղերում։
Նշեմ, որ տրամադվածությունս բարձր էր, վստահ էի սեփական ուժերս նկատմամբ։ Հաղթանակի մասին չէի մտածում, ավելի շատ՝ վարկանիշ ձեռք բերելու։ Թեև չհաջողվեց, բայց ամեն բան առջևում է։ 
Կիպրոսում ամեն բան հրաշալի էր կազմակերպված։ Մեր պատվիրակությունը ջերմ ընդունելության արժանացավ։ Ճիշտ է հիմա որոշակի սահմանափակումներ և հսկողություն, որոշակի խստություն կա համավարակի հետ կապված, ինչն այս պարագայում կարևոր է, և մեզ բնավ չի խանգարեց, որ հաջող հանդես գանք։


-Ձեր ելույթները, գրանցած արդյունքները ինչպե՞ս կգնահատեք։
-Որևէ մրցաշարի մեկնելուց առաջ ոչինչ չենք պլանավորում։ Մարզումներից ելնելով ու իմ զգացողությամբ պայմանավորված ենք  որոշում մարզչիս հետ,  թե ոնց եմ վազելու։ Ըստ այդմ՝ ամեն ինչ որոշում ենք  մրցման ժամանակ։ Նշեմ, որ շատ ուրախ եմ, որ կարողացա ևս մեկ անգամ մեր երկրի պատիվը բարձր պահել ու եռագույնը ծածանել միջազգային հարթակում։


-Առաջիկա ծրագրերից կխոսեք։
-Կիպրոսում կայացած առաջնությունն ինձ  ինքնավստահություն հաղորդեց, որ ավելի շատ հավատամ սեփական ուժերիս։ Առջևում ունեմ մրցումներ, որտեղ կարող եմ  վարկանիշ ձեռք բերել։   Բելգրադում մասնակցելու  եմ  Բալկանյան երկրների առաջնությանը։ Պետք է  անեմ ամեն ինչ որ լավ արդունք գրանցեմ, հաղթեմ և վարկանիշ ձեռ բերեմ։
 

աթլետիկա սպորտ Երվանդ Մկրտչյան միջազգային մրցաշար

Այլ հոդվածներ հեղինակից

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
Ավելին
Ավելին