f

Անկախ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին


Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Այս մասին Անկախը տեղեկանում է քաղաքապետարանից:

Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում:

«Ցավում եմ, որ որոշակի անբարեխիղճ քաղաքացիներ, օգտվելով հետպատերազմյան շրջանում պետությունում ստեղծված իրավիճակից միայն և միայն իրենց շահերից ելնելով, փորձեցին մեծ ծավալի ապօրինի շինարարության ընթացք տալ: Պետք է նշեմ, որ վարչական շրջանը՝ ի դեմս պարոն Մհրյանի, այնուամենայնիվ, մեծ պայքար է մղել դրա դեմ, և այս ամիսների ընթացքում միայն վարչական շրջանի ուժերով քանդվել է 34 ապօրինի շինություն, կազմվել է 60 արձանագրություն, բնականաբար, աշխատել են նաև քաղաքապետարանի կենտրոնացված ստորաբաժանումները, բայց քանակն այնքան մեծ է եղել, նաև օրենսդրական բացերի պատճառով, որ մենք ստիպված եղանք, այսպես ասած, «ծանր հրետանի» օգտագործել: Գործընթացը լինելու է շարունակական բոլոր վարչական շրջաններում՝ մինչ իրագործվեն կոնկրետ նպատակներն ու լուծում ստանան դրված խնդիրները»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանն աջակցության համար:

Անդրադառնալով առկա խնդիրներին ու իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի ու երևանցու:

«Այս երկուսուկես տարվա ընթացքում, վստահ եմ, լավ գիտեք, որ ինձ համար գոյություն ունի միայն մի շահ՝ դա մեր հանրային շահն է, Երևանի շահը, բնակիչների շահը: Ուրիշ շահ չի կարող լինել, բացառվում է: Չկա մի մարդ, ես դա բազմիցս նշել եմ, որը կարող է ինձ դիմել ինչ-որ մի խնդրանքով, որը ծառայելու է այդ մարդու շահին և դեմ է լինելու երևանցիների շահին, և ես դա ապացուցել եմ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այնպես որ, ձեզանից ակնկալում եմ առաջնորդվել միայն ու միայն այդ կարգախոսով և այդ ուղով: Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործողության մեջքին, եթե այդ գործողությունը ի շահ Երևանի է: Խոսքը ոչ միայն Աջափնյակի մասին է, այլև ամբողջ Երևանի»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայկ Մարության Երևանի քաղաքապետարան ՖԲ Գրառում Տեսանյութ Սասուն Մկրտումյան Աջափնյակ համայնք Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Ավելին
Ավելին