f

Անկախ

Թուրքին գերի ընկնելը դա դժոխքից վատ բան էինք համարում,մեր կողմից կամովին հանձնվելը՝ դավաճանություն։


Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուռնուխի ճանապարհին շրջափակման մեջ էինք ընկել։ Կատարի բարձունք էինք գնում։ Բարձունքի համար ահավոր մարտեր էին գնում։ Ռադիոխմբագիր Մերի Մաշուրյանն էր, ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի, Մեծ Սոսը Կատարի բարձունքի հրամանատարն էր ու Գրադի Կամոն։ Մեքենան գնդակոծությունից պարում էր, թուրքերը քայլ - քայլ մոտենում էին մեր մեքենային։ Թուրքին գերի ընկնելը դա դժոխքից վատ բան էինք համարում։ Մեր կողմից կամովին հանձնվելը՝ դավաճանություն։

Ձեզ եմ ներկայացնում այդ պահին մեքենայում ընթացող մեր զրույցը։ Մեծ Սոսն ասում էր՝ եթե այդպես շարունակվի, մենք ձեզ կխփենք, չենք հանձնվի՝ ինչքան հաջողվի՝ դրանց կսատկացնենք, վերջին փամփուշտն էլ մեզ համար կպահենք։ Մեծ Սոսին ասացի․

- Դու զենք լավ ես բանեցնում, ինձ դու կկրակես, Կամոն գրադի գործով է վարպետ․․․ Մերին էլ ասաց՝ թող ինձ էլ Սոսը կրակի, որ չվրիպի։

Այդպես պայմանավորվեցինք ու հանգիստ սպասում էինք իրադարձությունների զարգացմանը; Որտեղից որտեղ Շուռնուխից փայտ բարձած մի մեծ մեքենա եկավ, կրակը թափվեց էդ մեքենայի վրա, փայտերը օդ բարձրացան, ու մենք պոկվեցինք․․․

Ասելիքս ի՞նչ է այդ պատերազմում մենք մտածում էինք ոչ թե գերի ընկնելու, հանձնվելու մասին, այլ մեր կյանքով մինչև վերջին շունչ թուրք սատկացնելու մասին։ Վերջին փամփուշտը մեզ համար էր՝ եթե այլևս ելք չլինի։ Հենց դրա համար էլ հաղթեցինք։

Հասմիկ Սարգիս Բաբաջանյան ՖԲ Գրառում արցախյան պատերազմ գերի Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին