f

Անկախ

Արթուր Բազեյան․«Կարծում եմ՝ իմ հաղթանակն ինչ-որ չափով ոգևորեց հայրենակիցներիս»


Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց, աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Բազեյանը։
Հայ մարզիկն  անգերազանցելի էր  56 կգ քաշային կարգում։ Արթուրը, տոնելով 4 տպավորիչ հաղթանակ, ճանաչվեց նաև առաջնության լավագույն բռնցքամարտիկ։
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում էտպավորություններով, խոսում նախապատրաստական շրջանի և անցկացրած մենամարտերի մասնին։ 


-Շնորհավորում ենք Եվրոպայում լավագույնը չանաճվելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին։
-Շնորհակալ եմ։ Ե՛վ ֆիզիկապես, և՛ հոգեպես հրաշալի նախապատրաստական շրջան էի անցել լավագույն արդյունքն ապահովելու  համար։
Իտալիա մեկնել էի մարտական տրամադրված, առաջին պատվավոր հորիզոնականը նվաճելու նպատակով։


-4 մենամարտ անցկացրիք, տպավորիչ հաղթանակներ տոնելով՝ եզրափակչում փայլեցիք։ Որևէ մեկը կառանձնացնե՞ք։
-4 մենամարտերց կառանձնացնեմ երկուսը։ Կիզաեզրափակչում մրցակիցս բավական փորձառու ռուս   բռնցքամարտիկ էր, որի հետ ծանր մենամարտ ունեցա և միայն կամային հատկանիշներիս շնորհիվ կարողացա հաղթել և դուրս գալ եզրափակիչ։ Եզրափակչում մենամարտեցի իռլանդացի Ադամ Բրայան Հեսսիոնի հետ և հաղթեցի նոկաուտով. երկրորդ ռաունդում ուժգին հարվածներիցս հետո մրցավարը երկու անգամ դադարեցրեց  մենամարտը։ Հեսսիոնին որին հաղթելով՝ նվաճեցի  առաջին պատվավոր հորիզոնականը, ինչպես նաև ճանաչվեցի Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։


-Ուրախալի է, որ Ձեր տպավորիչ ելույթներով  ոգևորեցիք մարզաձևի սիրահարներին։ Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթնակը։
-Այս հղթանակը կարիերայիս համար շատ կարևոր փորձ էր։
Ցանկացած մրցաշար ինձ համար  կարևոր է, հետևաբար պատրաստվում եմ պատասխանատվության մեծ զգացումով։ Պատասխանատվությունը մի քանի անգամ մեծանում է, երբ միջազգային հարթակում պատիվ ես ունենում ներկայացնելու քո երկիրն ու եռագույնը։
Անբացատրելի են զգացողությունները, երբ հաղթում ես ու կանգնում պատվո հարթակի առաջին աստիճանին։ Պահը  բառերով նկարագրել հնարավոր չէ։ Ոգևորության, ուրախության, հուզմունքի րոպեներ ես ապրում։
Այսօր, երբ հայ ժողովրդի համար բավական դժվար շրջան է, ցանկացած հաղթանակ ունի մեծ կարևորություն։ Կարծում եմ իմ հաղթանակն ինչ-որ չափով ոգևորեց հայրենակիցներիս։

բռնցքամարտ սպորտ Եվրոպայի առաջնություն չեմպիոն ոսկե մեդալ Արթուր Բազեյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բեռլինում  հրաձգության հետևանքով չորս մարդ է վիրավորվել
ԱՀԿ-ում հայտարարել են ավելի քան 130 երկրներում դելտա շտամի հայտնաբերման մասին
Ավելին
Ավելին