f

Անկախ

ԱՐԺԱՆԻ Է ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ


Թերթում ենք պատմության էջերը 

Չգիտեմ տարիքիս առաջացումն է պատճառը, թե՞ վերջին պատերազմի հետ կապված մեր դառնալի կորուստները, բայց օր-օրի մեծանում է հետաքրքրությունս հայկական ճարտարապետական, հուշարձանների, խաչքարերի նկատմամբ։ Ճարտարապետության և հարակից թեմաների մասին տպագիր մամուլի մի շարք հոդվածներում և սոցցանցային գրառումներում որպես սկզբաղբյուր աչքովս էր ընկնում Հայկ.ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի հանձնարարությամբ 1963 թ. հրատարակված Սեդրակ Բարխուդարյանի՛՛Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ՛՛ գիրքը։

Երկար փնտրեցի մինչև այն գտա Վանաձորի մարզային գրադարանում։ Չեմ կարող չհայտնել երախտիքս գրադարանի տնօրեն, իմ լավ բարեկամ Կարինե Հակոբյանին և կոլեկտիվին գիրքը ուսումնասիրելու նպատակով մի քանի օրով ինձ տրամադրելու համար։ Միանգամից ասեմ, որ իրոք շատ մութ էջեր է բացում այս աշխատությունը, այդ թվում նաև Լոռու տարածաշրջանի պատմաճարտարապետական հուշարձանների մասին։ Ես որպես ընթերցող նախ տեղեկացա, որ ,Քարգործ վարպետներե ընդհանուր անվան ըակ հասկանում ենք բոլոր այն վարպետներին, որոնց աշխատանքի շնորհիվ կերտվել են քարաշեն մեծ ու փոքր հայ միջնադարյան հուշարձանները։

Քարգործ վարպետները բաժանվում են 4 հիմնական խմբի՝ ճարտարապետներ, քանդակազարդող վարպետներ, արձանագիր վարպետներ- գրիչներ, քարտաշ որմնադիրներ և այս կարգի օժանդակ այլ վարպետներ։ Աշխատությանս սկզբում մասնագիտական տեսակետից մեկնաբանվում են շատ տերմիններ՝ ճարտարապետ,մեյմար, վարդպետ, ուստա, կազմող, վիմագիր, գրիչ, քարտաշ,…

․․․Հետագայում իմացա, որ նշանավոր ճարտարապետ Ժամհայր շինողը գործել է Սանահինի վանքում։ Ժամհայր ճարտարապետի կատարած դերի և վարձատրությանը վերաբերողարձանագրությանը փորագրված է նրա կառուցած գավթի հյուսիս-արևելյան որմնասյան կամարի վրա, դեպի եկեղեցի տանող մուտքի հյուսիսային կողմում։ Ժամհայր ճարտարապետի հետ աշխատել են նաև այլ նշանավոր քարգործներ, որոնցից երկուսի անունը պահպանվել է Տուտեորդու պատվերով իր համար շինված և կանգնեցված խաչքարի թիկունքին։ Դրանք են՝ զարդաքանդակող վարպետներ Մխիթար կազմողը  և նրա գործընկեր Ավետիսը։

17-րդ դարում Սանահինի վանքի առաջնորդ Սարգիս Արղությանը ձեռնարկել է վանքի նորոգման աշխատանքներ և ավարտել 1652թ․։ Ըստ հիշատակումների այն իրագործել են Սարգիս ուստեն և նրա չորս աշակերտները՝ Հերապետ (Հայրապետ), Դավիթ, Հեռուշ, Կարապետ։ Խորակերտ վանքի (Ալավերդու շրջան) հետ է կապվում ուստա Շահնազարի անունը։ Ճարտարապետ Նավասարդ Առնջեցին էլ 17-րդ դարում նորոգել է 10-րդ դարում Խոսրովանուշ թագուհու կողմից կառուցված Հաղպատի Ս․ Նշան եկեղեցին։ Գրքի 2-րդ գլուխը մանրամասներ է ներկայացնում քանդակլազարդող վարպետների և կազմողների մասին։ Վերջին (4-րդ, 5-րդ) գլուխներում հաջողված փորձ է արվել մոռացումից փրկել վիմագիր գրիչների, քարտաշ-որմնադիրների և այլ վարպետների անուններ։ 
Գրքի էջերում ընթերցողը ամփոփ գնահատականներ է գտնում ճանաչված ճարտարապետ Տրդատի, Մոմիկ վարդպետի և ուրիշ շատերի մասին, բացահայտում նաև նոր անուններ։ Շատ խոսուն է գրքի վերջում ներկայացվող լուսանկարները։

Ոչ ճարտարապետ եմ, ոչ էլ պատմաբան, բայց ականջալուր հայ մեծանուն պոետ Եղիշե Չարենցի ՛՛Ուղերձ մեր հանճարեղ վարպետներին՛՛ պատոմին, գտնում եմ, որ այս ուշագրավ աշխատությունն արժանի է վերահրատարակման։ Գուցե  մասնագետները կառաջարկեն փաստագրական շտկումներ, ընդառաջումներ, նորահայտ փաստեր և անուններ․․․

Վաղարշակ Ղորխմազյան
 

Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին