f

Անկախ

ՈՆՑ ԿՈՐՑՐԻՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Տարիներ առաջ էս օրերին ֆեյսբուքում մի նկար էի դրել 1988-ի շարժումից՝ Բաղրամյան պողոտան ամբողջովին լիքը «Ղա-րա-բաղ», «Մի-ա-ցում» վանկարկող մարդկանցով։ Մի քանի օր առաջ ֆեյսբուքը նորից էս նկարը բերեց որպես հիշողություն, և տակը բավական ակտիվ մեկնաբանություններ եղան, որոնց հիմնական իմաստը հետևյալն էր՝ ո՞ւր են էս մարդիկ, ինչո՞ւ հիմա ոտքի չեն կանգնում երբ Արցախը կորցնում ենք, ինչո՞ւ են էն ժամանակվա Հայաստանը և էսօրվա Հայաստանն իրարից էդքան տարբեր։ Սա շատ կարևոր հարց ա, փորձեմ գտնել դրա պատասխանը՝ ի՞նչն ա փոխվել էս 30 տարվա մեջ, ի՞նչ զարգացումներ են եղել, որ մենք էսօր ունենք 88-ի իրականությունից հիմնովին տարբերվող մի իրականություն։

1988-ին, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Հայաստանը Սովետական Միության մի մասն էր, ընդ որում ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Սովետը շուտով փուլ ա գալու։ Սովետական պաշտոնական գաղափարախոսությունը առաջվա պես կոմունիզմի կառուցումն էր, որի ժամանակ աշխատանքը կարիքի հետ կապված չէր լինելու, սոված չմնալու համար չէր լինելու, անկախ աշխատանքից՝ բոլորը կուշտ էին լինելու, և աշխատանքը ազատ և ստեղծագործական էր լինելու։ Բուն կոմունիզմի պահով՝ դրան հասնելու հնարավորության կամ անհնարության պահով, Սովետական Հայաստանում դիսկուրս չկար, պաշտոնական գափարախոսությանը արդեն ոչ ոք չէր հավատում, բայց վիճող էլ չկար, դիսիդենտական դիսկուրսը հիմնականում անկախական էր և/կամ պահանջատիրական։ Ընդ որում էդ երկուսը՝ անկախական և պահանջատիրական դիսկուրսները, նույնը չէին, բավական տարբեր էին, բայց քանի որ պահանջատիրական դիսկուրսը հիմնականում հանդիպում էր կենտրոնի՝ Մոսկվայի դիմադրությանը, հենց դրանով իսկ, եթե անգամ հիմքում անկախական չէր եղել, ժամանակի հետ թեքվում էր դեպի հակասովետականություն/անկախականություն։ Հիշենք 1965-ին՝ Մեծ եղեռնի կեսդարյա տարելիցին Երևանում կազմակերպված ցույցերը, որոնք պահանջատիրական էին, ու հանդիպելով Կենտկոմի դիմադրությանը՝ դրանով իսկ ստացան հակասովետական բնույթ։ Նույնը, ի դեպ, կատարվեց Ղարաբաղյան շարժման ընթացքում։ Ամենասկզբում թե Ղարաբաղյան շարժումը սկսողները, թե ոգևորված փողոց դուրս եկած և «մի-ա-ցում» գոռացող մարդիկ ակնկալում էին, որ հարցը կլուծվի Մոսկվայի միջոցով, Գորբաչովի նախաձեռնած Վերակառուցման/Պերեստրոյկայի շրջանակներում, ի թիվս կատարված այլ փոփոխությունների՝ Ղարաբաղի ինքնավար մարզը դուրս կբերվի Ադրբեջանի կազմից և կմիացվի Հայաստանին։ Բայց Մոսկվան կարճ և կտրուկ ասեց՝ ոչ։ Եվ ամենակարևորը կատարվեց էդ ոչ-ից հետո։ Երևանը ոչ ասեց Մոսկվայի ոչ-ին։ Այսինքն հաստատեց սեփական ինքնուրույնությունը։ Քաղաքական ինքնուրույնությունը։ Սուվերենությունը։ Եվ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանն անկախացել ա ակամա՝ Սովետական Միության քանդման արդյունքում, բացարձակ սուտ են ասում։ Հայաստանն ու հայաստանցին անկախացել են արդեն 1988-ին։ Հայաստանն անկախացել ա՝ ոչ ասելով Մոսկվայի ոչին։ Իսկ դա էն ժամանակներում հեշտ բան չէր և քաջություն էր պահանջում։ Ով 1988-ին եղել ա Ազատության հրապարակում, գիտի որ կար հրապարակում էդ քաջությունը, կար սեփական ուժերի հանդեպ վստահությունը։ Ես ինքս 1988-ին չափահաս եմ եղել, Ազատության հրապարակում եմ եղել ամբողջ ժամանակ և մարդկանց տրամադրությունը հստակ հիշում եմ։ Կար զգացողություն, որ հայոց պատմության նոր էջ ա բացվում, որ մենք փոխվել ենք, ուժեղ ենք հիմա, էլ չենք պարտվելու, էլ չենք կորցնելու, հաղթելու ենք։ Ու հենց տենց էլ եղավ։ Արցախյան հաղթանակը Ազատության հրապարակից ա ծնվել։ Ազատության հրապարակից էլ առաջ իհարկե Ստեփանակերտի հրապարակն էր, բայց քանի որ ինքս էդ ժամանակ Արցախում չեմ եղել, դրա մասին պատմելը կթողնեմ մոտից տեսածներին։

1988-ին և դրան հաջորդած տարիներին՝ երբ կերտվեց Արցախյան հաղթանակը, էդ հաղթանակն ու մեր ինքիշխանությունը հոմանիշներ էին։ Արցախյան հաղթանակը մեր ինքնիշխանության հիմքն էր, Հայաստանը որպես պետություն կանգնած էր էդ հաղթանակի վրա։ Էսօր մեր պետության հիմքը փուլ ա եկել։ Բայց ահավորից ահավորը կա։ Ոչ միայն Հայաստան պետության հիմքն ա փուլ եկել, այլ նաև՝ հայաստանցիների մի մեծ մասը գնացել ու մեր պետության հիմքը փուլ տվածին ձայն ա ընտրություններում։

Ի՞նչ ա կատարվել անցած երեք տասնամյակում, որ էս մղձավանջը դարձել ա հնարավոր։ Մի քիչ շունչ քաշեմ՝ մտածումներս շարունակելուց առաջ ․․․

/շարունակելի/

ՈՆՑ ԿՈՐՑՐԻՆՔ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

https://marinepetrossian.com/hy/loss-of-our-victory

#խոսենքարի #խոհերնիկոլիվերընտրվելուցհետո

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Արցախյան շարժում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին