f

Անկախ

Մեզ կպարտադրեն իրականացնել ռուս-թուրքական համաձայնությունները ամբողջ ծավալով


Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներով փորձենք հանրագումարի բերել մեծ խաղը, որի արարներից մեկը Արցախյան պատերազմն էր: Պուտինի ողջույնի խոսքի մասին դեռ կխոսենք՝ ակցենտներն առավել քան հստակ էին՝ մեզ կպարտադրեն իրականացնել ռուս-թուրքական համաձայնությունները ամբողջ ծավալով: Հիմա կանդրադառնամ մեկ այլ կարևոր հանգամանքի, որ վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական փորձագիտական դաշտում: Խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Ադրբեջանի մասնակցության հարցն է: Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի վերջին հայտարարությունը պետք է դիտարկել հենց այս համատեքստում: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տարօրինակ հեռախոսազրույցը ընդամենը ժպիտ կարող է առաջացնել՝ կինոյի տղա ենք ձևանում: Ինչևէ, Ադրբեջանի և նրա մյուս հայատյաց գործընկեր Պակիստանի համար հիմնադրվում է «գործընկեր երկրի» ինստիտուտ, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց ՌԴ Պետդումայի եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, նրանից ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ռուդենկոն: Հատկանշական է, որ Ադրբեջանում այս մասին բաց տեքստով խոսում էին դեռ նոյեմբերի 10-ին մեզ համար Ամոթալի կապիտուլյացիայի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Սա էր մեզ պարտադրված պարտության և Ադրբեջանին նվիրված հաղթանակի գինը: ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին Ադրբեջանի լիարժեք անդամակցությունը մեզ վրա կարժենա սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, Արցախից հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնամխելիության ճանաչում, Զանգեզուրի միջանցք, մեր տարածքով անցնող տրանսպորտային կոմունիկացիաների լիարժեք հասանելիություն Ադրբեջանի և նրա պատերազմական դաշնակիցների համար, Ալիևի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում հայատյացության իդեոլոգիայի վրա կառուցված արևելյան և արևմտյան հարևանների հետ:

Պուտինի եվրասիական մեծ ծրագիրը, որ առաջարկվել էր Ապրիլյան պատերազմով նշանավորված 2016 թվականին, լիարժեք իրականանում է: Հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության վերահաստատման փիար ակցիա է իրականում, որովհետև գովազդվող հեռանկարը ԵՏՄ ձևաչափին Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Հնդկաստանի, նաև Թուրքիայի ընդամենը միֆ է: Բոլշևիկյան այդպիսի մեկ միֆի համար մենք չափազանց թանկ վճարեցինք մեկ դար առաջ, ակնհայտ է, որ այս անգամ էլ գինը նույնքան բարձր է մեզ համար, ու էլի աշխարհաքաղաքական այս բանկետի հաշիվը վճարողը մենք ենք:

Ակնհայտ է, որ ռուսներն իրենց պլանն իրականացնելու են մինչև վերջ, և Պուտինն այդ մասին այսօր Փաշինյանի հետ հանդիպմանը ասաց բաց տեքստով: Ի դեպ, պատերազմական պյուռոսյան հաղթանակի կապակցությամբ ադրբեջանցիների ոգևորությունն էլ է անցնելու, իրենց վճարելու հերթը ևս հեռու չէ, մեզնից հետո են:

Վստահ եմ, շատերին է հուզում հարցը՝ ինչպե՞ս փրկվել, ինչպե՞ս խուսափել մեզ համար ցավագին կորուստներից, ինչի մասին կխոսենք առանձին գրառման շրջանակներում:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին