f

Անկախ

11487 դիմորդ և ընդամենը 287 քսան միավոր․ միասնական քննությունների արդյունքները


Այս տարի բուհական ընդունելության համար հայտագրված 11487 դիմորդներն արդեն հանձնել են միասնական քննությունները և սպասում են  բուհական ընդունելության մրցույթին։ Հատկանշական է, որ այս տարի գերակա է լինելու առաջին հայտը, հետևաբար կլինեն դիմորդներ, որոնք բարձր գնահատականներով որևէ բուհ չեն ընդունվի։

Մինչ հայտնի կդառնան բուհական ընդունելության արդյունքները,  ամփոփենք միասնական քննությունների հիմնական փուլի արդյունքները՝ հասկանալու, թե որ առարկաներից են շատ բարձր կամ ցածր գնահատականներ արձանագրվել։ Նշենք, որ զարմանալիորեն քիչ 20 միավորներ են արձանագրվել հումանիտար առարկաներից, բացառությամբ հայոց պատմությունը, և շատ բնագիտական առարկաներից։ Սովորաբար ճիշտ հակառակ պատկերն է լինում։

Ֆրանսերենից քննություն է հանձնել 74 դիմորդ։ Այս առարկայի միջին գնահատականը  14,7։

Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 8,1 տոկոսը, իսկ առավելագույն 18-20 միավոր է վաստակել քննություն հանձնածների 10,8 տոկոսը։ 20 է ստացել 1 դիմորդ։

2020-ին ֆրանսերենի միջին միավորն ավելի բարձր է  եղել՝ 15,5, անբարարարների թիվն էլ զգալիորեն քիչ է եղել՝ 2 տոկոս, գերազանց գնահատականներ էին վաստակել 33,3 տոկոսը։

Գերմաներենի քննությանը մասնակցել է 84 դիմորդ։ Միջին միավորը 13,6 է։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 14,3 տոկոսը, 18-20 միավոր է ստացել 15,5 տոկոսը։ Գերմաներենից  20 միավոր ստացող դիմորդ չի եղել։

2020-ին գերմաներենի միջին միավոր ևս ավելի բարձր է եղել՝ 15,1, անբարարարները՝ 5,3 տոկոս, 18-20 միավոր ստացածները՝ 31,6 տոկոս։

Անգլերենից քննություն է հանձնել  4271 դիմորդ։ Միջին միավորը 14,5 է։ Անբավարար է ստացել դիմորդների 8,3 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 28,9 տոկոսը։ 20 միավոր է ստացել 31 դիմորդ։

Նշենք, որ 2020-ին անգլերենի միջին միավորը եղել է 14,6, այս տարվանից 0,1 միավորով բարձր։ Նախորդ տարի անգլերենից անբավարար էր ստացել 7,7 տոկոսը, իսկ առավելագույն միավորներ էր վաստակել 29,1 տոկոսը։

Ռուսերենից քննություն է հանձնել 246 դիմորդ։ Միջին միավորը՝ 12,76։ Անբավարար է ստացել 7,7 տոկոսը, 18-20 միավոր՝ 11 տոկոսը։ Այս առարկայից 20 միավոր ստացողներ չեն եղել։

2020-ին ռուսերենի միջինը եղել է 12,2, անբավարարների տոկոսը կազմել է 15,4, այս տարվա ցուցանիշից կրկնակի ավել, իսկ բարձրագույն միավորներ նախորդ տարի վաստակել են 10,1 տոկոսը։

Հայոց լեզու և գրականությունից  քննություն է հանձնել 4005 դիմորդ։ Միջին միավորը՝ 12,26։ Անբավարար է ստացել 13 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 9,6 տոկոսը։ 20 միավոր ստացողների թիվը 9 է։

Նշենք, որ նախորդ տարի Հայոց լեզու և գրականությունից միջին միավորն անհամեմատ ցածր էր, անբավարար ստացողները՝ շատ, բարձր միավորներ վաստակողներն էլ՝ քիչ։ Այսպես, 2020-ին միջին միավորը կազմել է 10,7, անբարարար էր ստացել 26 տոկոսը,  բարձր գնահատականներ էին ստացել 6,8 տոկոսը։

Համաշխարհային պատմությունից  քննություն է հանձնել 29 դիմորդ, միջին միավորը կազմել է 13,6։ Անբավարար է ստացել դիմորդների 24,1 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 24,1 տոկոսը։ Համաշխարհային պատմությունից 20 միավոր ստացող չի եղել։

Նշենք, որ 2020-ին համաշխարհային պատմությունից քննություն հանձնող չի եղել, հետևաբար համեմատության համար տվյալներ չկան։

Կենսաբանությունից այս տարի քննությանը մասնակցել է 1297 դիմորդ։ Միջին միավորը 12,75 է։ Անբավարար է ստացել դիմորդների 21,2 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել դիմորդների 23,6 տոկոսը։ 20 միավոր է ստացել 10 դիմորդ։

Նշենք, որ 2020-ին կենսաբանության միջին միավորն ավելի բարձր է եղել՝ 13,1, անբավարարների տոկոսը նույնն է եղել՝ 21,2, իսկ առավելագույն միավորներ վաստակողներն ավելի շատ են եղել՝ 27,9։

Աշխարհագրությունից քննություն է հանձնել 187 դիմորդ։ Միջին միավորը կազմել է 13,99։Դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 10,2 տոկոսը։ Բարձրագույն միավորներ է վաստակել 23 տոկոսը։ 20 միավոր է ստացել 4 դիմորդ։

 Աշխարհագրության պարագայում  այս տարվա ցուցանիշներն  ավելի բարձր են։  2020-ին  կենսաբանության միջին միավորը կազմել է 12,4, անբարարարներն անհամեմատ շատ են եղել՝ 18,4 տոկոս, իսկ բարձրագույն միավորներն այս տարվա համեմատությամբ՝ քիչ 12,8 տոկոս։

Մաթեմատիկայից քննություն է հանձնել 5027 դիմորդ, միջին միավորը 10,47 է։ Անբավարար է ստացել 22,5 տոկոսը, 18-20 միավոր է ստացել 4,9 տոկոսը։ Մաթեմատիկայից 20 միավոր է ստացել 24 դիմորդ։

2020-ին մաթեմատիկայի միջինը եղել է 10,9, անբավարարները՝ 21,8 տոկոս, բարձրագույն միավոր ստացողները՝ 5,7 տոկոս։

Քիմիայից քննությանը մասնակցել է 1042 դիմորդ, միջին միավորը՝ 13,36։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 16,5 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 26,1 տոկոսը։ 20 միավոր է ստացել 32 դիմորդ։

2020-ին քիմիայից շատ ավելի բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Այսպես ՝ միջին միավորը եղել է 16,24, անբավարարների տոկոսը՝ 7,9, բարձրագույն միավորներինը՝ 59,2։

Ֆիզիկայի քննությանը մասնակցել է 1311 դիմորդ: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել  մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր հավաքել է  մասնակիցների 21.1%-ը։  20 միավոր է ստացել  41 դիմորդ:

Հայոց պատմությունունից քննություն է հանձնել 1403 դիմորդ: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր հավաքել է մասնակիցների 37.1%-ը, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ: Նշենք, որ ամենաշատ 20 միավորներն արձանագրվել են այս առարկայից, այն է, բոլոր առարկաներից արձանագրված 20 միավորների 47 տոկոսը հայոց պատմությունից են ստացել։

 

 

 

 

միասնական քննություն ընդունելության քննություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Լեհաստանի Հանրային հեռուստաընկերությունը հակահայկական բովանդակությամբ ռեպորտաժ է հեռարձակել լուրերի հիմնական թողարկման ընթացքում
Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
Ավելին
Ավելին