f

Անկախ

«Հրապարակ». Ես սիրում եմ իմ հայրենիքը, զինվորական եմ, բայց էլ մնամ Հայաստանում՝ ի՞նչ անեմ․ Ագարակի զորամասի նախկին հրամանատար


««Հրապարակի» զրուցակիցն Ագարակի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանն է։ Գևորգյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել, թե նա, իբրև թե, միջամտել է ընտրական գործընթացներին, զինվորներին ուղղորդել է ընդդիմության կողմը և այլն։ Մեզ հաջողվեց կապվել Արգամ Գևորգյանի հետ, ով նշեց, որ ծառայողական քննությամբ պարզվել է, որ ինքը մաքուր է և ոչ մի խախտում էլ թույլ չի տվել։ 

 

- Ինչո՞ւ Ձեզ՝ մարտական ուղի անցած սպային, որոշեցին հեռացնել զինված ուժերի շարքերից։

- Հեռացրել են, որովհետև ինձ ասել են, որ վտանգ եմ Մեղրիի համար։

- Ձեզ մեղադրում էին քաղաքականությամբ զբաղվելու, ընտրությունների ժամանակ զինվորներին ուղղորդելու մեջ։

- Ես անկեղծ եմ ասում՝ ոչ մեկի համար ո՛չ աշխատել եմ, ո՛չ էլ կաշխատեմ։ Հայրս էլ թեկնածություն դնի, ես կյանքում քաղաքականության մեջ չեմ մտել, չեմ էլ մտնի։ Ես այդ բանը չեմ սիրել։

- Հեռանալուց հետո Ձեզ հանգիստ թողե՞լ են։

- Այո, ինձ հետ կապված խնդիր չկա, ինձ չեն էլ կարող անհանգստացնել։ Ես անհամբեր սպասում եմ, որ ինձ ինչ-որ մեկն անհանգստացնի։

- Այսօր նաև Գրիգորի Խաչատուրովին են հեռացրել ծառայությունից։ Դուք նկատո՞ւմ եք, որ փորձառու, հայրենասեր զինվորականների նկատմամբ ինչ-որ գործընթաց է սկսվել։

- Ես չգիտեմ, թե ինչու սկսվեց այդ գործընթացը։ Ես իրոք չգիտեմ։

- Գուցե զինվորականներից վախենալու առի՞թ ունի իշխանությունը։

- Չգիտեմ, իրենք ինչ-որ ագրեսիա են նկատել իմ կողմից դեպի քաղաքական ուժերը, թե իբր ես ուղղորդել եմ։ Այսինքն՝ մի աղջիկ գրել է, իրենք հիմնվել են այդ աղջկա գրածի վրա։

- Կարծիք կա, որ փորձառու զինվորականներից ազատվել են ուզում, որպեսզի Սյունիքի միջանցքի շինարարությանը, հողերի հանձնմանը խանգարող չլինի։

- Եթե ինձ այդպիսի հարց տային, ես իրենց կապատասխանեի, ինձ այդպիսի հարց չեն տվել։ Ինձ ասել են, որ Մեղրիից պետք է գնաս, դու պետք չես Մեղրիում։ Միառժամանակ կգնաս կադրերի ռեզերվ, ես էլ ասացի՝ ես չեմ ուզում ծառայել, ես գնում եմ մեր տուն։

- Պարզաբանումներ չե՞ն ներկայացրել, թե ինչի համար են նման բան ասում։

- Չէ, ես ինձ թույլ էլ չեմ տվել․․․, ոչ էլ բողոքելու բան ունեմ, որ բողոքարկեմ։ Ես այդքան նյարդեր չունեմ, գնալու եմ ծնողներիս մոտ, ծնողներս Ամերիկայում են։

- Այսինքն՝ երկրից արտագաղթելո՞ւ եք։

- Այո, էլ մնամ այստեղ՝ ի՞նչ անեմ։ Այդ աղջկա գրածը թող չբերեին դնեին դիմացս՝ որպես իրեղեն ապացույց, նույն ծառայողական քննության ընթացքում այդ աղջիկը գրել է, որ այդպիսի բան չի եղել։ Ինձ ասում են՝ մեզ հայտնել են, որ Դուք հայհոյում եք մեր իշխանություններին։ Ես էլ ասում եմ՝ ո՞վ է ասել, բերեք առերեսման։ Իրենց խնդիրն այն է, որ ես Մխիթար Զաքարյանի ընկերն եմ, բայց այդ մարդն էլ բառացի ասաց, որ Գևորգյան Արգամը կյանքում քաղաքականությունով չի զբաղվել։ Ես քաղաքականության մեջ չկամ, բայց ես իմ ընկերներից ինչո՞ւ պիտի հրաժարվեմ։ Մարդ իր ընկերոջից կհրաժարվի՞, այն ընկերոջից, որի հետ մարտի դաշտում վիրավորվել է, իր կողքն է եղել, այն ընկերն է, որը մեր բանակին տոննաներով ցեմենտ է տվել, օգնել է, ես այդ ընկերոջից ինչպե՞ս հրաժարվեմ։ Կապ չունի, որ ինքը մտել է քաղաքականություն, բայց ես երդվում եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվել, ինքն էլ ինձ թույլ չի տվել որևէ բառ ասել։

- Վերջնակա՞ն եք որոշել լքել Հայաստանը։

- Այո։ Ես Հայաստանից գնալու եմ ու էլ չեմ էլ գալու Հայաստան։

- Եթե այս պատմությունը չլիներ, պլանավորո՞ւմ էիք լքել զինված ուժերը։

 - Ոչ։ Ես նույնիսկ մի ոտքով էլ եմ հիվանդանոցից փախել, գնացել եմ, իմ կռիվը շարունակել եմ։ Ես իմ հողուջրի համար գիտակցաբար գնացել եմ մեռնելու։ Ես հիվանդանոցից՝ «Նաիրի» ԲԿ-ից, մերոնց խաբել եմ, թե իջնում եմ սուրճ խմելու, նստել եմ մեքենան ու վարորդիս ասել եմ՝ քշի ուղիղ Մեղրի։ Ես զինվորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվել,  չեմ էլ զբաղվի, ոչ մի կուսակցություն չեմ մտնելու։ Ես դա փոքր ժամանակվանից էլ չեմ սիրել, ես սիրել եմ իմ հայրենիքը, սիրել եմ իմ ազգին ծառայելը։ Ուրիշ բան չունեմ ասելու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Արգամ Գևորգյան հարցազրույց Ագարակ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Ավելին
Ավելին