f

Անկախ

Մահացել է վրացի հեռուստաօպերատորը, որին ծեծել են արմատական խմբերը Թբիլիսիում, հուլիսի 5-ին


Մահացել է հեռուստաօպերատոր Լեքսո Լաշկարավան, որին արմատականները ծեծել էին Թբիլիսիում

«Պիրվելի» վրացական հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան, որին մյուս լրագրողների հետ միասին ծեծել էին հոմոֆոբ խմբերը հուլիսի 5-ին Թբիլիսիում, իր անկողնում մահացած է հայտնաբերվել հուլիսի 11-ին։

Հուլիսի հինգին լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում բռնություն են գործադրել հոմոֆոբ խմբերը։ Նրանք փորձել են խանգարել Pride երթի անցկացմանը և բառացիորեն հետապնդել են լրագրողներին։ Տուժել և հիվանդանոցներում է հայտնվել 53 լրագրող և օպերատոր, ընդհանուր առմամբ՝ 55 մարդ։

 

Լեքսոյի վրա հարձակվել են, երբ նա նկարահանում էր կատարում «Ամոթ» շարժման գրասենյակում։ Օպերատորը ծանր վնասվածքներ էր ստացել, կոտրվել էին դեմքի ոսկորները, նրան նույն օրը վիրահատել էին, այնուհետև դուրս գրել՝ բուժումը տանը շարունակելու։ Նրա գործընկերների խոսքով՝ հուլիսի 8-ի առավոտյան մայրը նրան մահացած է հայտնաբերել անկողնում, քթից արյուն է հոսել։

Մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետաքննություն է ընթանում հեռուստաօպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի մահվան փաստի առնչությամբ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով, համապատասխան դատաբժշկական փորձաքննություն է նշանակված։ Հայտարարությունում, սակայն, հաստատվում է, որ նա «ֆիզիկական բռնության և հայհոյանքների է ենթարկվել «Ամոթ» կազմակերպության գրասենյակում հուլիսի 5-ին, Թբիլիսի Pride-ի դեմ հանրահավաքի լուսաբանման ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ»։

Լրագրող Միրանդա Բագատուրիան, որն այդ օրն աշխատում էր Լեքսո Լաշկարավայի հետ, ծեծի հաջորդ օրը՝ հուլիսի վեցին, պատմել է․

«Երբ նրանք գրասենյակ ներխուժեցին, ինձ սկզբում ոտքով հարվածեցին։ Հետո հոգևորականը սկսեց մազերիցս քաշել և ասել․ «Գուցե գոնե հիմա՞ լռես»։ Մեր օպերատոր Լեքսոն փորձեց նրան կանգնեցնել և ասաց․ «Ի՞նչ ես անում, ախր մենք լրագրողներ ենք»։ Եվ այդ ժամանակ նրա վրա հարձակվեցին արմատական խմբի մոտ քսան ներկայացուցիչ։

Ես ու Լեքսոն այնտեղ բացարձակ անպաշտպան մնացինք։ Միայն մեկ ոստիկան կար, և նա չէր կարող փրկել։ Լեքսոյին ամբոխն անողոք ծեծում էր, նա արյան մեջ էր։ Ես բղավում էի ու լալիս, աղաչում էի․ «Մի՛ սպանեք մեզ»։ Ինձ էլ սկսեցին ծեծել և ոտքերով հարվածել։

Սկզբում լսում էի նրա ձայնը, հետո նա լռեց, կարծեցի՝ վերջ, սպանեցին։

Հուլիսի 8-ին Լեքսո Լաշկարավայի և Միրանդա Բագատուրիայի նկատմամբ բռնության համար երկու անձ է կալանավորվել, նրանք նախնական կալանքի տակ են, քննություն է ընթանում։

Հուլիսի 5-ին Թբիլիսիի գլխավոր՝ Ռուսաթավելու պողոտայում պետք է Արժանապատվության երթ անցկացվեր՝ որպես Pride շաբաթվա ամփոփիչ միջոցառում։ Սակայն դրա փոխարեն պողոտայում ամբողջ օրն աներևակայելի բռնություն էր կիրառվում արմատական հոմոֆոբների և ուլտրաաջ խմբերի կողմից։

Մի քանի ժամվա ընթացքում քարերով և մահակներով զինված հարյուրավոր արմատականներ ծեծում էին լրագրողներին և քաղակտիվիստներին։ Նրանք երթով անցնում էին Թբիլիսիի տարբեր հատվածներով, խուզարկում, ավերում և կողոպտում հասարակական կազմակերպությունների գրասենյակները, այրում ԼԳԲՏ դրոշները։

Հրապարակավ այրվել է նաև Եվրամիության դրոշը։

Ավերվել են ընդդիմության վրանները խորհրդարանի դիմաց, որոնք տեղադրվել էին 2020 թ-ի հոկտեմբերին՝ որպես քաղաքական բողոքի նշան։

55 մարդ, այդ թվում՝ 53 լրագրող է հիվանդանոցում հայտնվել այս ջարդի հետևանքով։ Իսկ հոմոֆոբ խմբերը դրանից հետո սկսել են տոնել և պարել խորհրդարանի դիմաց։

Լրագրողներն ու փորձագետները հայտարարում են, որ հուլիսի 5-ի բռնությունը նախաձեռնել էր Վրաց պատրիարքարանն ու սադրել կառավարությունը։ «Այս գործողությունները պետք է որակվեն որպես պատերազմ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և եվրոպական արժեքների դեմ»,- հայտարարել են հասարակական և լրագրողական կազմակերպությունները։

Այս փուլում հայտնի է, որ այս գործով տուժած է համարվում 25 մարդ, այդ թվում՝ 19 լրագրող և հեռուստաօպերատոր։ Այս պահի դրությամբ ձերբակալված է 13 մարդ։

JAMnews, Թբիլիսի

Լեքսո Լաշկարավա Վրաստան Աշխարհում խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին