f

Անկախ

Պուտինը վերստին պահանջներ է ներկայացնում Ուկրաինային: Իսկ Ադրբեջանի՞ն


Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԽՍՀՄ-ի հիմնադիր հանրապետությունները, երբ իրենք իսկ չեղյալ հայտարարեցին 1922 թվականի պայմանագիրը, պետք է վերադառնան այն սահմաններին, որոնցով մտել են Միության կազմ: Եթե այդպես է, ապա Արցախը և Նախիջևանը պետք է վերադառնան Հայաստանի կազմ, կարծում է  Реалист  գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը:

«Ռուսների և ուկրաինացիների պատմական միասնության մասին» հոդվածում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ բոլշևիկները կամայականորեն կտրտել են սահմանները և շռայլորեն տարածքային «նվերներ» բաժանել:

«Ուզում եք ստեղծել սեփական պետությո՞ւնը: Խնդրեմ: Բայց ի՞նչ պայմաններով: Հիշեցնեմ այն գնահատականը, որ տվել է նոր Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը՝ Սանկտ Պետերբուրգի առաջին քաղաքապետ Ա. Սոբչակը: Որպես բարձր պրոֆեսիոնալ իրավաբան՝ նա կարծում էր, որ յուրաքանչյուր որոշում պետք է իրավական լինի, հետևաբար 1992 թվականին հետևյալ միտքն է արտահայտել: Միության հիմնադիր հանրապետությունները, երբ չեղյալ հայտարարեցին 1922 թվականի պայմանագիրը, պետք է վերադառնան այն սահմաններին, որոնցով նրանք մտել են Միության կազմ: Համենյան դեպս մնացած տարածքային ձեռքբերումները քննարկման, բանակցությունների առարկա են, քանի որ չեղարկվել է հիմքը»,- ասում է Պուտինը ուկրաինացիներին:

Տրամաբանական է, չէ՞: Եթե Կրեմլը հավակնում է, որ Ուկրաինան հետևի Սոբչակի հայտարարած սկզբունքին, ապա այդ սկզբունքը պետք է համընդհանուր լինի, կիրառելի ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համար: Տվյալ դեպքում նկատի ունեմ առաջին Հայաստանի Հանրապետությունը, որի կազմում էին Արցախն ու Նախիջևանը:

Կրեմլին և բոլոր մեր ռուս ընթերցողներին հարկ է հիշեցնել, որ 1920 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հեղկոմը, ելնելով Անդրկովկասում տեղի ուենցած արյունահեղ պատերազմի արդյունքներից, պաշտոնապես ճանաչել է Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը (ներկայիս Սյունիք) Հայկական ԽՍՀ մաս, ինչի մասին վկայում է Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի համապատասխան ուղերձը Խորհրդային Հայաստանին. «Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անունից հայտարարեք հայ ժողովրդին Ադրբեջանի Հեղկոմի նոյեմբերի 30-ի որոշումը: Ադրբեջանի բանվորագյուղացիական կառավարությունը, ստանալով պայքարի ելած գյուղացիների ուրախալի լուրը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հռչակման մասին, ողջունում է եղբայրական ժողովրդի հաղթանակը: Այսօրվանից վերացած են հայտարարվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների հետ կապված վեճերը: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայկական Սոցիալիստական Հանրապետության մաս»,- ասված էր որոշման մեջ:

Այսինքն՝ հայ ժողովուրդը մտել է ԽՍՀՄ կազմ Արցախի և Նախիջևանի հետ: Դրան հաջորդել է Իոսիֆ Ստալինի հոդվածը «Պրավդա» թերթի 1920 թ. դեկտեմբերի 4-ի համարում, որում նա հաստատել է իրավաբանական և պատմական փաստը. «Դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանը կամավոր հրաժարվում է վիճելի գավառներից և հռչակում է Զանգեզուրի, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հանձնումը Խորհրդային Հայաստանին»: Հետագայում էր, որ քեմալական Թուրքիայի ճնշման տակ բոլշևիկները վերաշարադրեցին հայկական ազգային սահմանները թուրքերի օգտին:

Ինչո՞ւ եմ սա հիշեցնում: Երբ Պուտինը գրում է, որ «ժամանակակից Ուկրաինան ոտքից գլուխ խորհրդային դարաշրջանի ծնունդն է», պետք է հիշատակեր ևս մի խորհրդային ծնունդ՝ Ադրբեջանը: Բայց այս դեպքում Պուտինը երկակի ստանդների է դավանում, երբ ասում է, որ «միջազգային իրավական տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մասն է»: «Այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի: Դա պետք է հանգիստ քննարկել»,- հայտարարեց ՌԴ նախագահը 2020 թվականի դեկտեմբերին: Ո՛չ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, յուրաքանյուրը չի կարող ունենալ իր ճշմարտությունը, քանի որ ճշմարտությունը միշտ մեկն է և միշտ համընդհանուր: Մնացածը կանխակալ մեկնաբանություններ են…


Աղբյուրը՝ ИА РЕАЛИСТ

 

 

Աշխարհում Ռուսաստան Ոկրաինա Հայաստան Ադրբեջան

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին