f

Անկախ

Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թե «Հայաստանը», այլ Հայաստանը


Մենք սխալ ենք պատկերացնում պրոցեսը, որ կատարվում է մեր երկրում և մեր երկրի շուրջ։
Մի մտածեք, թե Նիկոլին սպասում է այս կամ այն թուղթը ստորագրելու հեռանկարը։ Հարցը թղթի մեջ չէ։ Պետք է ամբողջությա´մբ հասկանալ, թե ինչ են ուզում օտարները մեզնից, և ինչի համար է Նիկոլը։


Ի՞նչ են ուզում մեզնից

Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։ Իսկ մենք չենք հասկանում։ Կարդացեք միջազգային փորձագիտական շրջանակների ու վերլուծական կենտրոնների նյութերը ու կապշեք, թե ի´նչ մակարդակում են գտնվում հայկական պետության վերնախավերը և, հետևաբար, ինչ կարծիքի են ուրիշները մեր մասին։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան՝ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են ստանալ մի պետություն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարավորություն, և ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թե շատ մեծ խնդիրներ։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալույծի։

Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետևյալ քայլերը.

1. Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թվաքանակ, լուրջ զինտեխնիկա, որակյալ սպայակազմ։
2. ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով կարևոր ճանապարհների վրա։
3. Ջարդել հազար տարի չունեցած և միայն վերջին 28 տարում կաթիլ-կաթիլ կառուցված հայկական դիվանագիտական համայնքը։
4. Ջարդել հայկական աշխարհը, Հայաստանը տարանջատել սփյուռքից։ Հայաստան-սփյուռք-Արցախ համակարգը, ըստ նրանց, չպետք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։
5. Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի և ազգային ինքնության պահոցն է։
6. Հայաստանի վրա դնել ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ. վնասը։ Այս թիվը վաղուց հնչեցվում է նրանց կողմից։
7. Հայաստանի և Արցախի մի խումբ հեղինակավոր պետական և ռազմական գործիչների՝ որպես պատերազմի հանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվությունից վերջնական զրկելու նպատակով։

Այս կետերի մեջ էր նաև հայրենասեր, էներգիա և դիմադրության պաշար ունեցող մարդկանց կոտրումը և հեռացումը, որն արվեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ոչնչացնելով հազարավոր՝ կենսունակ, հայրենատիրության ընդգծված զգացում ունեցող մարդկանց։

Սրանք այն կետերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կսարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետություն։Կսարքի այնպիսի Հայաստան, որտեղից կփախչի հոգևոր կամ կրթական քիչ թե շատ պաշար ունեցող մարդը։

Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտվում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամեն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրվանին.

1. Հայաստանի իշխանությունները,
2. Գեներալական կոչումներ ստացող, արիության, քաջության, խիզախության, անզնազոհության մեդալներ ստացող ուժայինները, որոնք կատաղի ու անմոռաց պայքարում են երկրի վերածննդի հույսի դեմ,
3. Մերձնիկոլական շրջանակները, որոնք իրենց աչքերով մեզնից շատ ավելին են տեսնում ու գիտեն, բայց ծառայում են որպես սուլթանի հարճ։
4. Վախվորած կրթվածները, որոնք միշտ վախենում են սեփական կարծիք ունենալուց,
5. Այլ

Հիմա հասկանալ է պետք հակառակ ռեսուրսի աղբյուրները։ Որտե՞ղ է դիմադրության և Հայաստանի հնարավոր վերելքի պոտենցիալը։
Հայաստանի վերջին մեկ տարվա պատմությունը շատ հարցերի ստիպել է նայել այլ կերպ։ Հին հերոսների, հին կուռքերի դեֆոլտն այս հարցը նոր սրությամբ է դնում։

Միևնույն ժամանակ ձևավորվում են ազգային-առաջադիմական պոտենցիալի նոր աղբյուրներ

■ Հայ եկեղեցին ու նրա բազմաթիվ սպասավորներ
■ ՀՅԴ երիտասարդ սերունդը, ՀՅԴ շարքային տղերքը՝ կամավորները
■ Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից ու բարեկեցիկ կյանքերից պատերազմի դաշտ շտապածները
■ Հանրային գործիչների մի պատկառելի անվանացանկ, որոնք վերջին 2 տարում դրսևորվեցին որպես իսկական քաղաքացիներ և իսկական պրոֆեսիոնալներ, և որոնք չմասնակցեցին այս ընտրություններին։
■ ՀՀ գուցե քիչ հայտնի կամ ընդհանրապես լայն հանրության անհայտ շատ քաղաքացիներ, որոնք իրենց մարդկային և գիտակցական որակներով շատ ավելի բարձր են, քան վերնախավեր կոչվածը։

Սա ավելի քան բավարար ռեսուրս է Նիկոլին մերժած 400 հազարին ամուր պահելու, տանը մնացած 800 հազարին համախմբելու և Հայաստանի կազմաքանդման տակ ստորագրած 700 հազարը կազմաքանդելու համար. պետք է գիտակցենք, որ այդ մարդկանց մեծ մասը չի հասկացել, թե ինչի´ն է տալիս իր ձայնը։

Դիմադրության և վերելքի նոր համակարգեր

Հարյուր տարի առաջ թուրքական յաթաղանին հիմա փոխարինելու է եկել Նիկոլի մուրճը։ Նա այդ մուրճով ջարդում է իրականում ոչ թե «Հայաստանը», այլ Հայաստանը։ Այս կողմից որևէ հետևություն դեռ չի արվում։ Կարծում եմ սրա պատճառը հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմի հնացվածության մեջ է։

Նիկոլը շատ ավելի լավ է հասկանում, որ հիմա ամեն ինչ շատ արագ է հնանում, և նախընտրական մեխանիզմներն ու թիմերն արդեն անցյալ են, դրա համար էլ նոր ֆորմատներ է հորինում ու փորձում 0+0+0+0+…. ից մի կերպ մի ինչ-որ 1 ստանալ։ Այս ֆոնին ապշեցուցիչ է ընդդիմադիր համակարգերի դանդաղկոտությունը, որը միտում ունի՝ վերածվելու համակերպվածության։
Ակնհայտ է, որ պետք է ձևավորվեն հանրային, քաղաքացիական, քաղաքական պայքարի նոր ձևաչափեր։ Պետք է մոռանալ 17-ի ամուլ ֆորմատը, և նրա 7-ը, որը լի էր փոխադարձ անվստահությամբ, և նախընտրական դաշինքները՝ լայն հասարակության համար անհասկանալի կապերով, պարտավորություններով ու տրամաբանությամբ, պետք է մոռանալ նրանց, ովքեր միաժամանակ երեք խաղ են խաղում։

Ուղղակի պետք է լինել.

■ հասարակության առաջ ազնիվ
■ հասարակության համար հասկանալի
■ հասարակության իրական դեմքերից ու շրջանակներից կազմված

Միայն այս դեպքում հնարավոր կլինի կազմակերպել դիմադրություն և ունենալ վերելքի հույս։ Չանենք՝ թուրքական ցանկության վերը նշված բոլոր յոթ կետերը դառնալու են իրականություն։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային  նախագծեր խումբ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին