f

Անկախ

Այս պահին ամեն ինչ խաղ է թվում, անգամ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքի վիճարկումը․ Սյունիքս անդամահատում են՝ մաս- մաս


Այս պահին ամեն ինչ խաղ է թվում, անգամ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքի վիճարկումը․ Սյունիքս անդամահատում են՝ մաս- մաս։

Մարդիկ սպասում են, որ Սահմանադրական դատարանը մի որոշում կկայացնի և կկանգնեցվի անդամահատման պրոցեսը։ Սպասում են խոնարհ գառան պես՝ գլուխ խոնարհած, սպասում են մատաղացուի հնազանդությամբ, իսկ անդամահատումը շարունակվում է։ Ամեն օր լսում ենք շախմատի անկենդան քարերի պես Սյունյաց աշխարհի մի հզոր համայանքապետի դիրքից դուրս բերումը։ Ու ա՜յն համայնքապետերի, ովքեր շարքային քաղաքացու պես զինվորի համազգեստ են հագնում ու պաշտպանում իրենց հողը, իրենց գյուղը, իրենց աղջիկներին, քույրերին, մայրերին , համագյուղացիներին, որ թուրքի ձեռք չընկնեն, ինչպես այն բազում քաղաքացիական գերիները, որոնք տանջամահ են արվում։ Բոլորս ենք լսել, շատերն ականատես եղել, թե ինչպես է թուրքը անդամահատում հային։ Պատմությունը կա՜, չի մեռե՜լ․․․

Հիմա այդ նույն ձևով անդահատվում է Սյունիքը։ Հայրենի հողը պաշտպանող զինվոր հրամանատար- համայնքապետերին ձերբակալելով դուք ի՜նչ եք անում․․․ Եթե գլխատում եք, որ իրենց հողը չեն պաշտպանել, որ իրենց երկիրը հանձնում են, երիցս անգամ գլխատեք, բայց եթե գլխատում եք, որ նիկոլ չեն ընտրել, որ իրենց տունը, շեմը չեն ուզում հանձնել, դուք գլխատվելու եք պատմության անողոք յաթաղանով։

Նայեք այս մարդուն, զինվո՞ր է, թե՞ համայնքապետ։ Ասֆալտի մի կողմում թուրքն է, մյուս կողմում իր երեխան։ Զենք է վերցրել, որ թուրքը իր երեխային չմոտենա։ Այն թուրքը, ով ընդամենը ամիսներ առաջ մորթել է իր ունեցած ողջ ձագերին․․․ Ձերբակալում են այդ մարդուն ու նրանց, ում համարը հողը թանկ է․․․

Սյունիքը անդամահատում են, գլխատում՝ աշխարհաքաղաքական հզոր յաթաղանով, հետո ուշ է լինելու, երբ աչք, ականջ, լեզու, ձեռուոտ չունենանք։ Աշխատեցրեք ձեր ուղեղները, եթե դրանց պարունակությունն էլ չեն հանել ձեր գլխից։ Հանեք անտարբերությունը ձեր միջից ու մի մարդու պես ոչ թե ընտրության արդյունք վիճարկեք, այլ գոյության, լինելիության հարց վիճարկեք։ Սրի բերան տանողից, ով երկրի գլուխն է, արդարություն մի սպասեք։ Ժողովրդի մեջ արթնացրեք ինքնապաշտպանական բնազդը ու դուք կտեսնեք, որ ժողովուրդը բարձր է բոլոր սահմանադրական դատարաններից ու օրենքներից։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ ոչ թե մորթվելուց թպրտում ենք, այլ չենք ուզում մորթվել, մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մեր 5000 զոհերը ոչ թե ոչինչ, այլ արժե՜ք են մեզ համար՝ մեր գոյության, լինելիության արժեքը։ 5000 զոհի գինը Սյունիքն ու մյուս սահմանամերձ բնակավայրերը չեն․․․ 5000 զոհի գինը մեզ մորթողին մեր տանը տեղ տալը չէ․․․

Հասմիկ Սարգիս Բաբաջանյան Սյունիքի մարզ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին