f

Անկախ

Փաշինյանը քարտ բլանշ է ստացել, որովհետև իրականացրել է ամենապղտոր կենտրոնների՝ Արցախի հանձնման ծրագիրը


Անկախ-ի զրուցակիցն է իրավապաշտպան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

-Տիկին Ալավերդյան, Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր 4 ուժերի հայցի քննությունը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս գործընթացից։

-Չափազանց համեստ ակնկաիքներ ունեմ և կարող եմ դրա համար որպես վկայություն բերել վարպետ Մուկուչյանի խոսքերը, որ որևէ լուրջ ընտրախախտում չի հաստատվել։ Դա արդեն իսկ լուրջ ազդակ է, որ չպետք է ակնկալիքներ ունենալ։ Համոզված եմ, որ այնպիսի որոշում կընդունվի, որտեղ գեղեցիկ բացատրություններ կլինեն, որոնք դուր կգան նաև ընդդիմությանը, սակայն չի ընդունվի այնպիսի որոշում, որտեղ կհստակեցվի, որ իրականում այս ընտրությունների արդյունքներն առնվազն կեսով կեղծված են։ Կեղծված են ոչ թե վարպետ Մուկուչյանի կողմից, այլ կեղծված են տարբեր ձևերով, որոնց մասին բավականին բարձր մակարդակով խոսեցին  այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացրել են իրենց բողոքը ՍԴ։ Ես գտնում եմ, որ այս ընտրական գործընթացը ոտքից գլուխ խարդախություն էր, այստեղ լեգիտիմության մասին խոսք անգամ լինել չի կարող։

-Ինչո՞ւ ընդդիմադիր այդ ուժերը գնացին Նիկոլ Փաշինյանի խաղի կանոններով ընտրությունների ռիսկին։ Արդյո՞ք սպասելի չէր այս արդյունքը։

-Ոչ միայն սխալ էր համաձայնել մասնակցել այս ընտրություններին, այլև պետք էր ամեն ինչ անել, որ անօրինական ձևով հայտարարված այս ընտրություններն ուղղակի չկայանային։ Դա չստացվեց։ Հակառակը, Աժ խմբակցությունները գնացին, կոպիտ ասած, ինչ-որ պայմանավորվածությունների։ Ես ափսոսում եմ այն շարժումը, որը ղեկավարում էր Վազգեն Մանուկյանը։ Դա միակ ճիշտ ճանապարհն էր երկիրն այս իրավիճակից դուրս բերելու համար՝ ժամանակավոր կառավարություն, որից հետո նոր իսկապես ազատ ու արդար ընտրությունների անցկացում։

-Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ երկրում ճգնաժամը հանգուցալուծված չէ, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։

-Ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլ հակառակը, խորացել է, և հիմա ինչ-որ ձևերով փորձում են քողարկել՝ ֆյուրերային, ցուցադրական գործելաոճով։ Եվ այս ամենն արվում է միջազգային հանրության հետ լռելյայն համաձայնությամբ։ Նիկոլ Փաշինյանը քարտ բլանշ է ստացել և ինչ ուզենա, կանի, որովհետև իրականացրել է միջազգային ամենապղտոր կենտրոնների՝ Արցախի հանձնման ծրագիրը։  Եվ հիմա նա կանի այն, ինչ կարող է անցնել իր հիվանդ մտքով։

նայած քաղաքական-հասարակական դաշտի գերլարվածությանը, զարմանալիորեն այս ընտրությունները չունեցան հետընտրական զարգացումներ, ինչը կարծես է՛լ ավելի լեգիտիմացրեց այս իշխանությունների ապօրինություններն ու հակահայ գործողությունները։ Ինչո՞ւ տեղի չունեցան հետընտրական պրոցեսներ։

-Շատերը սա համարում են որպես դրական իրողություն։ Ես ունեմ իմ հստակ բացատրությունը․ հետընտրական լարվածություն տեղի չունեցավ, որովհետև այսօրվա ընդդիմությունը չի տիրապետում այն պրովոկացիոն ու կեղտոտ տեխնոլոգիաներին, որոնցով նախկինում այդ պրոցեսները զարգանում էին։  Այն ուժերը, որոնք սովորաբար կազմակերպում էին այդ պրոցեսները, հիմա իշխանության են, իսկ այսօրվա ընդդիմությունը չի տիրապետում այդ գործիքակազմին։

-Տիկին Ալավերդյան, այսօր հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի ուղղությամբ, տեղի է ունեցել փոխհրհրաձգություն, որի հետևանքով ունենք զոհ։ Երկու զինծառայող էլ անհետացել է։ Մյուս կողմից Ալիևը հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը։

-Ես պետք է սկսեմ նրանից, որ կարդում եմ մեր պետական գերատեսչությունների արձագանքները և տեսնում, որ դրանք բոլորովին  չեն արտահայտում այն իրողությունը, ինչը կա։ Գրում են՝ սադրանք։ Ի՞նչ սադրանքի մասին է խոսքը։ Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում է նախօրոք արտահայտած իր ծրագիրը, որը հետևյալն է՝ Հայաստանը չպետք է ունենա բանակ, որը կարող է դիմադրել իր բանակին, այն տարածքները, որոնք առնվազն Խորհրդային Հայաստանի կազմում էին, պետք է վերանայվեն և այլն և այլն։

Այն, ինչը կարող է այսօր բավարարել Ադրբեջանին, դա այն քարտեզն է, որը նա 1919 թվականին նա ներկայացրել է Փարիզի կոնֆերանսին։ Պատահական չէ, որ Արբեջանն իրեն հայտարարել է Ադրեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը և քայլ առ քայլ իրականացնում է այդ ծրագիրը։ Իրենց ծրագրերը չեն թաքցնում ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը։ Իսկ թուրք-ադրբեջանական գլխավոր նպատակը հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելն է։ Պետք է նշեմ, որ Թուրքիայի և իր կողմից ծնած ցեղասպան Ադրբեջանի՝ մեզ հետ կապված կարճաժամկետ ծրագիրը 100 տարվա համար է։ Նրանք հետևողականորեն շարունակում են ավարտին հասցնել այն։

-Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ազատվեց պաշտոնից և նշանակվեց ԱԳ փոխնախարար։ Ենթադրվում է, որ հենց նա էլ շուտով կնշանակվի արտգործնախարար։ Արմեն Գրիգորյանը հայտնի է իր հակառուսական հայացքներով։ Արդյո՞ք սա մտածված քաղաքականություն է։

-Դա շարունակությունն է այն ճիզվիտական քաղաքականության, որը վարում է այդ ուժի առաջնորդը։ Ամեն անգամ, պետք է, թե ոչ, նա խոսում է Ռուսաստանի դերի մասին, բայց միաժամանակ անում է քայլեր, որոնք վկայում են, որ այս մարդը ծառայում է ոչ թե Հայաստանի շահերին կամ գործում է հօգուտ Ռուսաստանի, այլ հստակ իրականացնում է այն բոլոր գործողությունները, որոնք համապատասխանում են միայն թուրք-ադրբեջանական շահերին։

-Ի՞նչ վերադասավորումներ են սպասվում տարածաշրջանում։ Արդյո՞ք ՌԴ-ն զիջում է իր դիրքերը Թուրքիային։

-Պետք է ասել, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի հետ, դա միջանկյալ խնդիր է Թուրքիայի և Արևմուտքի համար։ Այո, Արևմուտքը խնդիր ունի դուրս մղել տարածաշրջանից Ռուսաստանին և թուլացնել։ Եվ այդ պրոցեսը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ոտնձգություններ չի արել հենց Արևմուտքի դեմ։ Կարծում եմ՝ այսպիսի հաշվարկները կարող են տխուր ավարտ ունենալ հենց Արևմուտքի համար։ Իսկ Ռուսաստանն այսօր ուզում է կարճ քայլերով հետաձգել այն պահը, երբ Թուրքիան կսկսի միջամտել արդեն իր ներքին գործերին։ Դրա համար ՌԴ-ի հետ պետք չէ վատացնել հարաբերությունները, ընդհակառակը, պետք է ամրապնդել և ավելացնել նոր դաշնակիցներ։  

Այսօր այն ուժերը, որոնք ամբողջովին դեմ են Թուրքիայի ուժեղացմանը, Չինաստանն է, Իրանը, Հնդկաստանը, Արաբական աշխարհը։ Այսօրվա ընդդիմադիր ուժերը, նրանք, ովքեր ի վերջո կկերտեն Հայաստանի արժանապատիվ ապագան, պետք է աշխատեն ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսի այն ուժերի հետ, որոնք հստակ դեմ են Թուրքիայի քաղաքականությանը։

Ուզում եմ նաև նշել, որ բոլոր նրանք, ովքեր այս ընտրություններում քվեարկել են այս իշխանության օգտին, պետք է իմանան, որ քվեարկել են թուրք-արբեջանական ծրագրերի իրականացման օգտին։ Եվ այդ ծրագրերն առայժմ հաջողությամբ իրականանում են։

Լարիսա Ալավերդյան հարցազրույց Հայաստան Արցախ արտահերթ խորհրդարանական ընտրություններ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին