f

Անկախ

Օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի երկրի ղեկավարը խոսում է ՀՀ-ի օկուպացիայի մասին, «պողպատե» մանդատը աշխատում է Սյունիքի համայնքապետների նկատմամբ, անձնական վրեժխնդրություն է


Երբ օկուպացված է Արցախի մի մասը, թշնամի երկրի ղեկավարը խոսում է նաև ՀՀ օկուպացիայի մասին, ի պատասխպան՝ «պողպատե» մանդատը աշխատում է բացառապես ՀՀ-ի և, այս դեպքում, Սյունիքի համայնքապետների նկատմամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

 

Նա նշեց՝ ԿԸՀ-ն իր համաձայնությունն է տվել, որ Գորիսի համայնքապետին ազատեն անձեռնմխելիությունից, և նա առաջիկայում կկալանավորվի, նույնը վերաբերելու է Սիսիանի համայնքապետին։

«Սա պետք ընկալել նախևառաջ որպես անձնական վրեժխնդրություն, համայնքապետներն ամբողջ պատերազմի ժամանակ եղել են առաջնագծում, ավելին՝ 2019-ին Գորիսը ճանաչվել է լավագույն համայնք, իսկ Գորիսի ղեկավարն այսօր ձերբակալվում է։ Երբ վարչապետը Սյունիքում ասել էր՝ կազմակերպենք Սյունիքի ինքնապաշտպանությունը, բոլոր համայնքապետները մեկտեղվել էին և գնացել էին պաշտպանելու Սյունիքի անվտանգությունը։ Եվ այս քաղաքական հետապնդումները կայանում են այդ մարդկանց նկատմամբ»,-ասաց նա։

Հաջորդիվ, ըստ Գրիգորյանի, Սյունիքի համայնքապետների նկատմամբ հետապնդումները պետք է դիտարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարությունների լույսի ներքո, երբ վերջինս ասում է, թե «Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է»։

«Նույն ընթացքում գրեթե սինխրոնիզացված մեր իշխանությունները գլխատում են մեր համայնքները, որ այնտեղ տանեն «խամաճիկ» ներկայացուիչների և նրանց միջոցով կատարեն այն քայլերը, որոնք, հնարավոր է, տեղի ունենան թե՛ միջանցքի տրամաբանության մեջ, թե՛ նոր զիջումների համատեքստում։ Ապշելու է, թե ինչպիսի սինխորնիզացված աշխատանք է տեղի ունենում Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունների և մեր գործող իշխանությունների քայլերի միջև»,-ասաց նա։

   

Աննա Գրիգորյան Սյունիքի մարզ Ադրբեջան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին