f

Անկախ

Հայաստանում ամենահրատապը պատգամավորների վարձատրության հարցն է․ ԱԺ-ն արտահերթ նիստով հնգապատկեց պատգամավորական ծախսերի գումարը


8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները պատգամավորական ծախսերի համար ամեն ամիս կստանան 250 հազար դրամ գումար՝ հինգ անգամ ավել, քան մինչ այս էր։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ արտահերթ նիստով համապատասխան  փոփոխություն իրականացրեց  «Պետական պաշտոններ և պետական ծառայության  պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում։

Հանրության լայն զանգվածների մոտ զարմանք ու դժգոհություն է առաջացրել ոչ միայն այն, որ պետության համար օրհասական այս պայմաններում, երբ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, պատգամավորները բարձրացնում են իրենց վարձատրությունը, այլ նաև այն, որ այդ նպատակով հատուկ արտահերթ նիստ են հրավիրել, կարծես երկրում չկար ավելի կարևոր որևէ այլ հարց, քան իրենց վարձատրության ավելացումն էր։

 Օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Վիկտոր Ենգիբարյանը։ Օրինագծի հեղինակները նշում են, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններով ընդլայնվել են պատգամավորների լիազորությունները և գործառույթները։

«Ակնկալվում է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը և  ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի և  նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը»,- գումարի ավելացումն այսպես են հիմնավորում նախագծի հեղինակները:

Ուշագրավ է նաև, որ օրինագիծը եզրակացության է ներկայացվել հուլիսի 14-ին  և ընդունվել արդեն հուլիսի 15-ին՝ հապշտապ կերպով, մինչդեռ շատ կենսական օրենսդրական նախաձեռնություններ տարիներով սպասում են ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկվելու իրենց հերթին։

Նշենք, որ նիստին հրաժարվել են մասնակցել ընդդիմադիր խմբակցությունները։

Իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, մեկնաբանելով պատգամավորական ծախսերի ավելացումը, ասում է, որ այդ տասներորդական նշանակության հարցը նման հրատապ կերպով օրակարգ բերելը և ընդունելն ընդամենը խրախուսանք է իշխանական թիմի պատգամավորներին։ Ճիշտ է, դա նաև ընդդիմադիր պատգամավորներին է վերաբերելու, բայց իրենք ավելի շատ են և պատրաստ են այդ գնով խրախուսել իրենց պատգամավորներին։

«Սա վկայում է այն մասին, որ ԱԺ այս կազմը բացարձակապես որևէ կապ չունի ազգային օրակարգի հետ»,- ասում է նա։

«Այս առումով ինձ  հետաքրքրում է այն շարքային քաղաքացիների կարծիքը, որոնք քվեարկել են այս ուժի համար։ Հետաքրքիր է, սա և՞ս իրենց սրտից է բխում, այն էլ այն ժամանակ, երբ չլուծվող հարցերն  օրեցօր ավելանում են,  և կյանքի իրավունքի առումով վտանգները երբեք այսքան շատ չեն եղել»,- ասում է Ալավերդյանը։

Անդրադառնալով հարցն արտահերթ նիստում  քննարկելուն և ընդունելուն՝ Ալավերդյանն ասում է, որ արտահերթ նիստ կարող է հրավիրվել հրատապ, որևէ հետաձգման  ոչ ենթակա հարցի պարագայում։ Պատգամավորական ծախսերի ավելացումը, բնականաբար, այդպիսի հարց չէ, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ սա իշխանության  շնորհակալական խոսքն է իր թիմին։

Ալավերդյանը շեշտում է, որ այս օրերին մենք սահմանին զոհ ենք ունեցել, զինվորներ են անհետ կորել, ենթադրաբար առևանգվել Ադրբեջանի կողմից,  Ալիևն է Հայաստանին սպառնացող հայտարարությամբ հանդես եկել։

«Սրանք նույն շղթայի տարբեր օղակներն են։ Եթե պատգամավորները հավաքվում էին, այս հարցով պետք է հավաքվեին։ Դա հասկանալի կլիներ, քանի որ պետական անվտանգության հարցն է օրակարգում,- ասում է նա։-Մինչդեռ սա ակնհայտ արհամարհանք է  հիմնական ընտրող զանգվածի հանդեպ» ։

Հարցին, թե արդյոք ժամանակին որպես պատգամավոր  իր աշխատանքին խոչընդոտ եղել է պատգամավորական վճարների քիչ լինելը, Ալավերդյանը նշում է․ «Սովորաբար ազգային ժողովներում ակտիվ աշխատող պատգամավորները 10 տոկոսն են կազմում։ Նրանք հմուտ են և կարողանում են իրենց աշխատանքն արդյունավետ կազմակերպել։ Ինձ մոտ, օրինակ, նման խնդիր երբեք չի ծագել»։

Խոսելով օրենքի հիմնավորման մասին՝ Ալավերդյանը նշում է, որ հեղինակները պետք է հիմնավորեին, թե ինչ հաշվարկների և ուսումնասիրությունների հիման վրա են առաջարկում հնգապատիկ ավելացնել գումարը։ «Եթե թանկացումների հանգամանքն են հաշվի առել,  ապա նախ և առաջ պետք է սկսեին  նվազագույն աշխատավարձով ապրող քաղաքացիներից»,- ասում է նա։

Ալավերդյանը առանց  ծանրակշիռ հիմնավորումների և ուսումնասիրությունների, առանց ակնկալվող արդյունքի հստակեցման, զուտ թվեր ներկայացնելը համարում է մանկապարտեզի մակարդակի զրույցներ, որոնք հարիր չեն օրինաստեղծ գործունեությանը։

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ, արձագանքելով իր գործընկերների նախաձեռնությանը, հայտարարել է, թե 7-րդ գումարման խորհրդարանն այդպես էլ չկարողացավ տարբերակել առաջնայինը հազարերորդականից։

«Այս իրավիճակում, երբ ի թիվս Սյունիքի, Գեղարքունիքի դեպքերի, այս անգամ էլ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ենք զոհ ունենում, երբ թշնամին ներխուժել է ՀՀ տարածք և չի հեռանում, երբ զինվորը տարրական պայմանների խնդիր ունի ծառայության ընթացքում, երբ անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, երբ տարածաշրջանում ազդեցության համար խոշոր խաղացողների կատաղի պայքար է ընթանում,  Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարում, որի օրակարգում է իշխանական խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված նախագիծը՝ պատգամավորական գործունեության համար հատկացվող 50 000 ՀՀ դրամը 250 000 ՀՀ դրամ դարձնելու վերաբերյալ։

Եվ եթե նույնիսկ մի պահ փորձենք թողնել այս իրականությունը, որը, իհարկե, անհնար է, օբյեկտիվ հարց է առաջանում՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի 132 պատգամավորներից քանի՞սն են գնում մարզեր՝ հատկապես հետպատերազմական շրջանում, ընտրողների, սահմանամերձ համայնքների բնակիչների հետ կապը պահում, ներկայացուցչական ծախսեր անում, որ հիմա էլ ուզում են ավելացնել այդ գումարը 200 000 ՀՀ դրամով։

Մի՞թե չեք կարողանում առաջնայինը հազարերորդականից տարբերակել ․․․»։

Ուշագրավ է, որ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր հերթին հայտարարել է, որ պատգամավորը միայն մարզեր այցելելով չէ, որ ծախսեր է իրականացնում։

«Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրենք են փակում: Հետո հաջորդ անգամ որ նորից իրենք հաշիվ փակեն, գեղեցիկ չէ, գոնե մի անգամ էլ դու պետք է հաշիվը փակես: Սուրճ խմելիս դու չես կարող փողոցում մի աթոռի վրա նստել, թեև այդպես էլ է լինում, օրինակ ես իմ հանդիպումների մեծ մասը այդպես եմ անցկացնում, որովհետև շատ դեպքերում հարցեր է առաջանում: Այնպես որ քաղաքում էլ ծախսեր կան»,- ասել է նա։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ այս օրինագիծը համարում է իշխանությունների բարոյական անկման ապացույց։ «Այսպիսով` Փաշինյան Նիկոլը «պողպատյա մանդատի» շրջանակներում առաջինը քողարկված ձևով բարձրացրեց իրեն հնազանդ ԱԺ-ի պատգամավորների աշխատավարձը` 600 հազարից ավելի Պողոսներին տված խոստումները թողելով «օդից կախված»:

«Իզմ»-եր չունեցող իշխանություններն իրենց թիմերին կոնսոլիդացնում են միայն ու բացառապես բարձր ռոճիկով ու պարգևավճարներով, մանավանդ, որ առջևում սպասվում են արտաքին քաղաքական «բարդ ու զգայուն» լուծումներ։

Բայց ինչքան բարոյականությունից հեռու պետք է լինի մի իշխանություն, որը նման օրինագիծ քննարկի մեկ օր անց այն ողբերգությունից, երբ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա զինծառայող է սպանվում...»։

 

Ազգային ժողով խմբագրի ընտրանի Լարիսա Ալավերդյան պատգամավոր

Այլ հոդվածներ հեղինակից

Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Ավելին
Ավելին