f

Անկախ

Ի՞նչ ուտեստ է պատրաստում Մակրոնն Ալիևի համար


Ղարաբաղյան կարգավորման ռազմական սցենարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ քիչ հավանական է: Բայց տեղական նշանակության նոր լարվածությունը նույնպես ձեռնտու է Ֆրանսիային, եթե մտադիր է մտնել տարածաշրջան և ամրանալ այնտեղ: Հենց է դա է Բաքուն համարում Փարիզի գործողությունների «նենգ դավադրությունը»:

Ընդունելով Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ Հայաստանի վարչապետի ժ.պ. Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մոտ ժամանակներս Երևան կայցելի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դեսպանն ասել է նաև, որ «ակտիվ աշխատանքներ են տարվում այդ այցը կազմակերպելու համար» և «այն համագործակցության ծավալման կարևոր խթան կդառնա»: Ընդ որում, դեսպանը շրջանցել է այն հարցը, թե ինչու էր նախկինում (օրինակ՝ 2018 թ.) Ֆրանսիայի նախագահը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի ղեկավար, պահպանում հավասարակշռությունն Անդրկովկաս այցելելիս՝ ժամանելով և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:

Այս անգամ ծանուցվել է Մակրոնի այցը միայն Երևան: Ինչպես գրում է ֆրանսիական L'OBS պարբերականը, նախկինում «Փարիզը բառի բուն իմաստով ճղվում էր մեծաթիվ հայկական սփյուռքի (ինչպես նաև առհասարակ հայամետ տրամադրվածության) և ադրբեջանական նավթադոլարների ստվար պորտֆելի միջև»: Հիմա Ֆրանսիան ընտրություն է կատարել և վերջին ղարաբաղյան պատերազմում, չնայած Մինսկի խմբի կարգավիճակին, ցուցադրաբար աջակցություն է հայտնել Հայաստանին: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից կարճ ժամանակ անց Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը (Սենատ) բանաձև ընդունեց, որը փաստացի առաջարկում է Երևանին Փարիզի հետ քաղաքական միություն կնքել, գուցեև ապագայում՝ ռազմական: Տպավորիչ է այն միասնությունը, որով Ֆրանսիայի տարբեր տարածաշրջանների և տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները պաշտպանեցին այդ փաստաթուղթը. «կողմ» էր 305 սենատոր, ձեռնպահ՝ 30, և միայն մեկ պատգամավոր էր դեմ քվեարկել: Սակայն պետք է հիշեցնել նաև, որ բանաձևն օրենսդրական ուժ չունի, սոսկ հանձնարարական բնույթ ունի: Այնուամենայնիվ ձևակերպումները շեշտակի են: Սենատը հայտարարեց, որ «դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որ իրականացվել է Թուրքիայի իշխանությունների ու օտարերկրյա վարձկանների օգնությամբ, և կոչ է անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը և նրանց կողմնակիցներին Լեռնային Ղարաբաղի տարածքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից կատարված ռազմական գործողությունների հետևանքով զավթված տարածքներից»:

Իհարկե, գործադիր իշխանությունը մերժեց վերջին կետը, որով կոչ էր արվում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրեց իշխանությունների դիրքորոշումն այդ կապակցությամբ. Փարիզը չի ճանաչում «ինքնահռչակ ԼՂՀ-ն»: Ֆրանսիայի կառավարությունը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, չի կարող պաշտոնապես պաշտպանել նման հայտարարությունները: «Մեր՝ որպես Մինսկի խմբի համանախագահի պարտականությունն է,- ասում էր նա,- աշխատել ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ բանակցությունների միջոցով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով, և այդ բանակցությունների ելքը չի կարող որոշվել նախապես ու միակողմ կարգով»:  Ըստ երևույթին, նկատի էր առնվում նաև այն հանգամանքը, որ հենց Հայաստանն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Հիմա, ինչպես երևում է, Մակրոնը փորձում է շտկել դրությունը: Այդ կապակցությամբ փորձագետները երկու պատճառ են նշում, որոնք դրդում են Փարիզին ակտիվ գործողությունների կովկասյան ուղղությամբ:

Առաջինը կապված է ներքաղաքական արմատների հետ: Թեպետ հայկական լոբբին Ֆրանսիայում այնքան ուժեղ չէ, որքան, օրինակ, ԱՄՆ-ում (որտեղ այն ինստիտուցիոնալացված է իշխանության մարմինների մակարդակով), մեծաթիվ սփյուռքի ազդեցությունը քաղաքական գործիչների վրա նշանակալի է, և Մակրոնը չի կարող դա հաշվի չառնել: Բացի այդ, ասպարեզից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալուց հետո Ֆրանսիայի նախագահը կսկսի ավելի ակտիվ հավակնել միավորված Եվրոպայի առաջնորդի դերին:

Երկրորդ՝ Փարիզը ձգտում է ներկայանալ Անդրկովկասում որպես ազդեցիկ արտաքին խաղացող, անել այն, ինչից խուսափում էր նախկինում: Մակրոնը որոշել է խաղագումարը Հայաստանի վրա դնել: Բայց և այնպես Ֆրանսիայի նոր քաղաքականության ուրվագծերը դեռևս չեն երևում, քանի որ դա կապված է ղարաբաղյան կոնֆլիկտը սեփական շահերին ծառայեցնելու միջոցով տարածաշրջանում աշխարհաքաղաքական լանդշաֆթի փոփոխությամբ: Արժի, եթե ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով հետևողականորեն առաջ տարվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անխուսափելիության գաղափարը, այդ դիրքորոշումն առաջին պլան մղվի: Այդ դեպքում կարելի է ալգելակել ոչ միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի շատ դրույթների իրականացումը, այլև վերադառնալ տարածաշրջան: Մասնավորապես, կարելի է ձեռնարկել Մինսկի խմբի ձևաչափով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների կարգավիճակի քննարկումը, այլև փորձել նոսրացնել դրանց «ռուսական կազմը»: Նշենք, որ  խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանն առաջարկում էր խաղաղապահ զորակազմի նոր ձևաչափի իրականացում՝ ռուսական զորքերի հետ միասին նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների առկայություն, մասնավորապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինվորների մասնակցություն: «Կոնֆլիկտի կարգավորման» նման սխեմայի առաջադրումը քաղաքական-դիվանագիտական մակարդակում միանգամայն իրատեսական է:

Իհարկե, ռազմական սցենարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ քիչ հավանական է: Բայց տեղական նշանակության նոր լարվածությունը նույնպես ձեռնտու է Ֆրանսիային, եթե մտադիր է մտնել տարածաշրջան և ամրանալ այնտեղ: Հենց է դա է Բաքուն համարում Փարիզի գործողությունների «նենգ դավադրությունը»: Ինչպես գրում է Բաքվի տեղեկատվական կայքերից մեկը, «Հայաստանում շատ լավ հասկանում են, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերականգնման միակ շանսը մարտական գործողությունների բեմադրությունն է, 2020 թվականի նոյեմբերի 9-ի փխրուն հրադադարի խախտումը, ինչը պետք է ավարտվի նոր խաղաղ խորհրդաժողովի անցկացմամբ և նոր միջնորդական մանդատների տրամադրմամբ»: Այսուհանդերձ հազիվ թե Փաշինյանը նոր պատերազմի պատրաստվի, արտաքին սպառնալիքները նրա համար նվազագույն են, չկարգավորված հարցերն անհապաղ որոշումներ չեն պահանջում: Այս նոր գործընթացը դեռ նոր է թափ հավաքում: Ռուսաստանում ուշադիր հետևում են դեպքերի ընթացքին: Տեսնենք, թե ինչ կառաջարկի Մակրոնը հայերին և կբացահայտի արդյոք Ղարաբաղի վերաբերյալ «հավաքական Արևմուտքի պլանը»:

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ ИА REGNUM


 

Աշխարհում Ֆրանսիա Հայաստան Արցախ

Այլ հոդվածներ հեղինակից

Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Ավելին
Ավելին