f

Անկախ

Մանվել Խնձրցյան․ «Երկիր ներկայացնելը միշտ հաճելի է ու պարտավորեցնող»


Երիտասարդ, հեռանկարային ըմբիշ, 57 կգ քաշային, 20-ամյա Մանվել Խնձրցյանը վերջերս Դորտմունդում կայացած ազատ ոճի Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձավ արծաթե պարգևով։ Մանվելն իրեն լավագույն կողմերով դրսևորեց՝ միայն եզրափակչում զիջելով ռուս մրցակցին։ Արծաթը հայ մարզիկի ուժերի առավելագույնը չէ։
Անկախ հետ զրույցում Մանվելը խոսում է նախապատրաստությունից՝ նշելով, որ կարող է, պատրաստ է անել ավելին առաջիկա մրցաշարերում ոսկե մեդալ նվաճելու համար։


-Շնորհավորում ենք Եվրոպայում արծաթե մեդալակիր դառնալու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել և տրամադրվել մրցաշարին։
 -Կասեմ, որ այս մրցաշարի նախապատրաստական շրջանը դեռ վաղուց էր սկսվել: 2019-ի հոկտեմբերից արտերկրում մրցումների եմ մասնակցել, փորձ ու վստաություն հավաքել:  Որոնց արդյունքում շատ եմ աճել: Թիմի հետ հավաքներ ենք ունեցել, բոլորով պատրստվել ենք: Փառք Աստծո, առանց վնասվածքների: 
2020 թվականին պանդեմիայի պատճառով չանցկացվեցին Եվրոպայի և աշխարհի առաջնություները, և 2021 թ․-ի ՀՀ առաջնությունից հետո կար մեծ ցանկություն մասնակցել այնպես, որ լրացնեմ նախորդ տարվա բացը: 
Վստահ եմ մեկնել Գերմանիա, հանգստություն էի զգում, զգում էի, որ պատրաստ եմ: 


 -Ձեր ելույթներն, անցկացրած գոտեմարտերը ինչպե՞ս կգնահատեք։
-Մինչ եզրափակիչը վստահ հաղթել եմ մրցակիցներիս ու նույն տրամադրվածությամբ մտել եմ ոսկու համար պայքարի ռուս ըմբիշի դեմ: 
Ֆունկցիոնալ, հոգեպես, ամեն առումով պատրաստ եմ եղել, իսկ այժմ, երբ ավարտվել է մրցաշարը, կասեմ, որ կուզենայի անակնկալի չգայի գորգում և ամեն ինչ կգնար ըստ պլանավորածի: 


-Ամենաբարձր ու ցանկալի տիտղոսներին հասնելու համար հարկավոր է քայլ առ քայլ շարժվել առաջ։ Ի՞նչ տվեց Ձեզ այս մեդալը։
-Նախ մեդալը տվեց ափսոսանքի մեծ զգացում, շատ բան ունեինք արած և, կարծում եմ, արժանի էի լավագույնը լինելուն: Ինչ խոսք, երկրորդ  անգամ Եվրոպական արծաթով հայրենիք գալը տխրեցնող էր: Այս ամենի հետ մեկտեղ՝ հիմա նոր թափ եմ զգում: 


-Ի՞նչ եք զգում, երբ միջազգային հարթակում ներկայացնում եք Հայաստանը հատկապես այս դժվար ժամանակաշրջանում։
- Պատասխանատվության զգացում միշտ կա: Սա թիմային աշխատանք է,  և  հարազատներ, ընկերներ, մարզիչներ մեծ  ներդրում ունեն այս գոծում: Նախ պատասխանատու եմ նրանց առաջ, իսկ երկիր ներկայացնելը միշտ հաճելի ու պարտավորեցնող է: 
 Հաղթանակի համը մի ուրիշ զգացողություն է. ես էմոցիոնալ եմ ու սիրում եմ զգալ այդ համը, ապրել զգացողությունները ամբողջ հոգով:  
  Երբ հարազատներս, ընկերնես, սպորտի ներկայացուցիչները դիմավորեցին հարազատ երկրում, զգացի, որ գնահատում են այն քրտինքը, որ ծախսվել է մեդալի համար. ինչն իհարկե ոգևորող է: 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այս պահին աշխարհի առաջնությանն եմ պատրաստվում, որը կայանալու է օգոստոսին Ռուսաստանում: Տուն գալու հաջորդ օրվանից սկսել եմ մտածել դրա մասին: Աստծո կամոք, ամեն բան լավ կլինի:  

Ինչպես բոլոր մրցումներից հետո, այս անգամ ևս պետք է դասեր քաղենք, և հետևություններ անենք:  Մեկը կնշեմ, որ արդեն արել եմ.  ցանկացած իրավիճակում պետք է  պարաստ լինել փոփոխություններին, խոչընդոտներին ու դժվարություններին, քանզի դրանք են մեզ առաջ մղում: 
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք աջակցել են, աջակցում են, հավատում և վստահում են. շնորհակալ եմ շատ:
 

Սպորտ ազատ ոճի ըմբշամարտ հարցազրույց Եվրոպայի առաջնություն արծաթե մեդալ խմբագրի ընտրանի Մանվել Խնձրցյան

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին