f

Անկախ

«Վերջերս մի տղա մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում»․ Վազգեն Մանուկյան


Դատական նիստի ավարտից հետո, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ էր նշանակում հանրահավաքում հնչեցրած իր հայտարարությունը, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ, Վազգեն Մանուկյանն ասաց․ «Դատավարության ամբողջ իմաստն այն է, որ իրենք այդ հարցն ինձ պիտի տան, ու ես այդ հարցին չեմ պատասխանի, որովետև ես ինքս իմ բառերը չեմ մեկնաբանում, նամանավանդ դատարանում»։

Մանուկյանի հայտարարությունը փորձեց մեկնաբանել Հանրային հեռուստաընկերության լրագրողը՝ ասելով, թե իբր քաղաքական այդ հայտարարության մեջ կան նաև իրավական գնահատականներ։

Վազգեն Մանուկյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ Դուք տեղյակ եք, թե ոչ, վերջերս մի տղա մուրճը ձեռքին վազվզում էր հանրապետությունում և ասում էր՝ բոլորի գլուխը պիտի ջարդենք, վրեժ, պողպատյա մանդատ  այլն։ Երբ այդ հարցը Սահմանադրական դատարանում բացվեց, դատախազը հայտնեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անելու։ Իմ արտահայությունն անհամեմատ ավելի մեղմ է»։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերալ։

Դատարանն իր որոշման մասին կհայտնի այսօր՝ ժամը 16։00-ին։ Իսկ սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Վազգեն Մանուկյան Դատական նիստ դատավարություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Փոքր տարիքից ընտրեց ծանր աշխատանքը և ամենօրյա մարզումների միջոցով մոտենում է իր երազանքին
Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Ավելին
Ավելին