f

Անկախ

«Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, որով գնացին ընտրության»․ Վ․ Մանուկյան


«Ընդհանրապես Հայաստանում ընտրությունների միջոցով դեռ երբեք որևիցե խնդիր չի լուծվել։ Բոլոր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, որով գնացին ընտրության, կարծես իրենք առաջին անգամ էին Հայաստան եկել և չգիտեին, թե ինչ է կատարվում»,-այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ երկիրն աղետի առաջ է կանգնած, բայց ժողովրդի մի զգալի հատված ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին։

Ըստ Մանուկյանի՝ այդ տեսանկյունից ընտրությունների արդյունքը նշանակություն չունի։

«Եթե ես ունեմ կարծիք (իսկ ես իմ կարծիքը հայտնեցի Նիկոլ Փաշինյանի մասին), այդ կարծիքի դեմ կարելի է փաստարկներով խոսել, փորձել ինձ համոզել հակառակը, բայց երկրագնդի 7 միլիարդ մարդն էլ հակառակ իմ կարծիքի քվեարկի, դրանից իմ կարծիքը չի փոխվի։ Եթե 7 միլիարդի առջև դնեք քվեարկություն, թե երեք անգամ երեք հավասար է յո՞թ, թե՞ ինը, համոզված եմ, որ կասեն յոթ։ Բայց դա չի նշանակում, որ երեք անգամ երեք յոթ է»։

Դիտարկմանը, որ հասարակության մեծ մասն անտարբեր է երկրի անվտանգային խնդիրների հանդեպ, ինչը, ըստ որոշ փորձագետների, նաև ընդդիմության մեղքն է, որը համարժեք քայլերի չի գնում, Մանուկյանն արձագանքեց․ «Երբ երկիրը վտանգ առջև է կանգնում, ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ չի լինում այնպես, որ մեկ էլ ամբողջ ժողովուրդը սկսի զբաղվել այդ հարցով։ Մարդիկ շարունակում են ապրել։ Բայց միշտ էլ հասարակության մեջ լինում է մի շերտ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ Նույնն էր նաև 88-90-ական թվականներին»։

Մանուկյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում, մեծ ջանքերով կառուցելով բանակ, որն Անդրկովկասի լավագույն բանակն էր, մենք սովորեցինք հույսը դնել բանակի վրա․ «Այսօր բանակ մենք պրակտիկորեն չունենք։ Եվ մարդկանց դեռ չի հասել այն միտքը, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը։ Բայց դրանից ավելի հեշտ ճանապարհ կա․ հենց քշենք Նիկոլին, բանակը նորից կդառնա բանակ և նորից կպաշտպանի մեր ժողովրդին»։

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Վազգեն Մանուկյան Դատական նիստ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին