f

Անկախ

«Այս պատերազմը ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, սա Նիկոլի պատերազմն էր»․ Վազգեն Մանուկյան


Ադրբեջանի կոշտ հռետորաբանությանն ու քայլերին հայկական կողմը համարժեք քայլեր չի ձեռնարկում։ Ի՞նչ է սա նշանակում։ Լրագրողի այս հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Դա նշանակում է երկիրը ծախել։ Երբ որ այն կողմն ասում է՝ ես պիտի Երևանը գրավեմ, պիտի Սևանը գրավեմ, դրանք մեր հողերն են, իսկ մենք ասում ենք՝ Քելբաջարը մերը չի, իսկ Քելբաջարում կա Դադիվանք, հսկայական մի եկեղեցական համալիր, որն ապացուցում է, որ դա հայկական հող է։ Այն, ինչ մենք կորցրել ենք, դրանք ադրբեջանական հողեր չեն, դրանք պատմական հայկական հողեր են, որոնք վերջին 30 տարվա ընթացքում նաև մեզ են պատկանել։ Մենք կորցրեցինք այդ ամենը»։

Մանուկյանի խոսքով՝ կարող էր լինել պատերազմ, այդ պատերազմում մենք կարող էինք նաև չդիմանալ, բայց այս պատերազմը շատ տարօրինակ պատերազմ էր․ «Այս պատերազմը ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, սա Նիկոլի պատերազմն էր Ալիևի հետ կամ ինչ-որ համաձայնագրի իրականացման համար։ Էս վերջին փաստերն էլ, որ նշվեցին, դա ոնց որ թե իրականացվում էր նախապես պայմանավորված»։    

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ւոնեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

Վազգեն Մանուկյան Նիկոլ Փաշինյան դատավարություն արցախյան պատերազմ 44-օրյա պատերազմ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին