f

Անկախ

8 միավորով բուհ ընդունվողն ապագա գիտնակա՞ն, թե՞ մանկավարժ


Անվճար ուսուցում՝ դրական միավորի շեմը հազի հաղթահարած դիմորդներին․ ահա այսպիսին է մի շարք մասնագիտությունների ընդունելության պատկերը։ 

Հայտնի են դարձել այս տարվա բուհական ընդունելության արդյունքները։ 11058 դիմորդներից  մրցույթի հիմնական փուլով բուհ է ունդունվել 8123-ը։ Բուհ չընդունվածների մի մասն էլ առաջիկայում կկարողանա թափուր մնացած տեղերի  լրացուցիչ մրցույթով  բուհ ընդունվել։

Ընդունելության անցողիկ շեմերն ուսումնասիրելով ՝ բավականին ուշագրավ, բայց և ցավալի պատկեր ենք ստանում։  Մասնագետները տարիներ շարունակ ահազանգում են, որ հանրակրթությունում  բնագիտական առարկաների  դասավանդումն արդյունավետ չէ, որ այդ առարկաների իմացության մակարդակն աղետալի է։ Եվ ահա, բուհական ընդունելության արդյունքները գալիս են հիմնավորելու  այդ մտահոգությունները։  

Եթե պրեստիժային մասնագիտություններով անցողիկ միավորները շատ բարձր են, անգամ վճարովի համակարգում, ապա բնագիտական մասնագիտություններով  մարդիկ կարողացել են անվճար ընդունվել մեկ քննությամբ՝  հազիվ դրական միավորի շեմը հաղթահարելով։  Եվ բնական հարց է առաջանում՝ 7,5-8 միավորով բուհ ընդունվածը վաղն ինչպե՞ս է գիտնական դառնալու, կամ ինչպե՞ս է կարողանալու դասավանդել դպրոցում, ինչպե՞ս է տաղանդներին կրթելու ։

Իրավիճակը, հատկապես բնագիտական մասնագիտությունների գծով, երկսայրի սուր է․ մի կողմից բուհերին մեղադրում ենք, որ ընդունելության շեմն իջեցրել են, որ չեն կարողանում նվազագույն գիտելիքներով ընդունված ուսանողից լավ մասնագետ պատրաստել աշխատաշուկայի համար, բայց  մյուս կողմից որոշ մասնագիտությունների գծով խստությունը նշանակում է պարզապես վերացնել դրանք։

Այժմ համեմատենք որոշ պահանջված և չպահանջված, բայց կարևոր մասնագիտություններով անցողիկ շեմերը հայաստանյան բուհերում։

Այսպես, ԵՊՀ-ում  ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ անվճար ընդունելության շեմը  38,25 է /երկու քննությամբ/, միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ՝ 39,75, քաղաքագիտություն՝ 38,25,  հանրային կառավարում՝ 39,50, տնտեսագիտություն՝ 37,25,  կառավարում՝ 38,25, իրավագիտություն՝ 40, թյուրքագիտություն՝ 37,25, արաբագիտություն՝ 37,50, թարգմանչական գործ (անգլերեն և հայերեն)՝ 38,75։

Իսկ ահա ֆիզիկայի ֆակուլտետում անվճար  համակարգում  սովորելու համար բավարար է եղել մեկ առարկայից  9,50 միավոր վաստակելը , միջուկային ռեակտորների ֆիզիկա մասնագիտությամբ՝ 10,75, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ՝ 10,75,  կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա՝ 8,50,  հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում՝ 8, քիմիա՝ 9,50, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա՝ 8,25,  երկրաբանություն՝ 8, կրոնագիտություն՝ 7,75, աստվածաբանություն՝ 8,75։

Պոլիտեխնիկական համալսարանի ընդունելության պատկերը ևս կրթական համակարգի և մասնագիտական կողմնորոշման աղետալի վիճակի մասին է հուշում։ Այստեղ ևս ընդունելության շեմը բարձր է միայն պրեստիժային մասնագիտությունների գծով․ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա՝ 31,75, ծրագրային ճարտարագիտություն՝  36,25, արհեստական բանականությամբ համակարգեր՝ 35,25,  տեղեկատվական անվտանգություն՝ 33,75։

Իսկ ահա ջերմաէլեկտրաէներգիա մասնագիտությամբ անցողիկ շեմը  8 միավոր է,  ատոմային էներգետիկա՝ 7,75,  էլեկտրատեխնիկա, էլեկտրամեխանիկա և էլեկտրատեխնոլոգիա՝ 7,50, ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա՝ 9,75,  հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում՝ 9,50, մետալուրգիա՝ 9, տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ՝ 7,50, պոլիգրաֆիա՝ 7,75, ռադիոտեխնիկա՝ 9, օգտակար հանածոների հարստացում՝ 7,50 և այլն։

Քանի որ տնտեսագիտական և բժշկական մասանգիտությունները պահանջված և պրեստիժային են համարվում, բնական է, որ գերազանց  գիտելիքներ ունեցողները հենց այս մասնագիտություններով են դիմել։ Ուստի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Երևանի պետական բժշկական համալսարանում անվճար համակարգում ընդունելության շեմը համեմատաբար բարձր է, ավելին, այստեղ մեկ քննությամբ անվճար ընդունվածներ չկան։

Տնտեսագիտություն մասնագիտությամբ անվճար ուսուցման անցողիկ միավորը  34,50 է, հաշվապահական հաշվառում և հարկում՝ 33,50,  ֆինանսներ՝ 37,25, կառավարում՝ 36,25, վիճակագրություն՝ 25,50 և այլն։

Բժշկական համալսարանում ստամատոլոգիայի ֆակուլտետում անվճար ուսանելու համար բավարար է եղել  38,75 միավորը,  բուժական գործ մասնագիտությամբ՝ 39 միավորը, ֆարմացիա՝ 36,25 միավոր։

Այս երկու բուհերում անգամ վճարովի ուսուցման համակարգում անցողիկ միավորները շատ ավելի բարձր են, քան որոշ ոչ պահանջված մասնագիտությունների անվճար համակարգի անցողիկ շեմը։

Համեմատաբար բարձր միավորներով են ընդունվել նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի անվճար ուսուցման համակարգ։ Այստեղ ամենացածրը օտար լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն մասնագիտության անցողիկ շեմն է՝ 10,50։ Իսկ վճարովի համակարգում, բնականաբար, ընդունվել են քննական առարկաներից  դրական միավոր ստացողները։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ընդունելության միավորներն էլ հերթական անգամ հուշում են, որ մանկավարժի մասնագիտությունը շարունակում է մնալ չպահանջված։ Օրինակ՝ նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությամբ երկու քննությամբ ընդունվել են  19,25 միավորով, սուրդոմանկավարժություն՝ 11,75, տիֆլոմանկավարժություն՝ 15, ֆիզիկա՝ 22,75,  կենսաբանություն՝ 15,25։ Ինֆորմատիկայի ֆակուլտետում անվճար կարողացել են ընդունվել մեկ քննաթյամբ 11,50 միավոր վաստակելով, իսկ ահա քիմիայի ֆակուլտետի անցողիկ միավորը 8,50 է։

«Այսպես շարունակվելու պարագայում կունենանք գիտական մտքի բացարձակ կորուստ»

Ֆիզ․ մաթ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  ԳԱԱ նախագահության անդամ  Արթուր Իշխանյանն «Անկախի» հետ զրույցում բնագիտական առարկաներից ընդունելության առկա պատկերը բնորոշում է որպես «ցավալի իրողություն»։

Իշխանյանն ասում է, որ քիչ հավանական է, որ նվազագույն միավորով ընդունված դիմորդը ապագայում կարող է լրացնել գիտաշխատողների շարքերը։ «Չհաշված երջանիկ բացառությունները, համակարգային տեսանկյունից դա դժվար է պատկերացնել»,- ասում է նա՝ հավելելով, որ այսպես շարունակվելու պարագայում կունենանք գիտական մտքի բացարձակ կորուստ։

«Այն վիճակն,  ինչ ունենք ներկայում, հետևանք է հենց  այսպիսի բաների»,- ասում է նա։

 

Կրթություն եվ գիտություն ընդունելություն բուհական ընդունելություն խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին