f

Անկախ

Էրդողանը լարում է մթնոլորտը, այս անգամ՝ Կիպրոսում


Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր պետք է նիստ անցկացնի Կիպրոսի հարցով: Փաստացի արդեն մի քանի օր է, ինչ Կիպրոսի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Պատճառը Էրդողանի հերթական ամբիցիոզ հայտարարությունն էր, որը նա արեց օրերս՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության 47-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբության ժամանակ: Դեռևս մինչև Կիպրոս ժամանելն Էրդողանը հայտարարել էր, որ շատ լավ լուր ունի Հյուսիսային Կիպրոսի իր թուրք եղբայրների համար: Եվ ահա հունիսի 20-ին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրապարակավ հայտնեցին, որ պատրաստվում են բացել և վերաբնակեցնել Ֆամագուստա քաղաքի Վարոշա թաղամասը:

Իսկ ի՞նչ է նշանակում Վարոշա թաղամասի վերաբնակեցումը և ինչու՞ է այդ գաղափարը նման իրարանցում առաջացրել աշխարհաքաղաքական բոլոր խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Եվրամիության մոտ:

Նախ փաստենք, որ Կիպրոսը մասնատվել է ուղիղ 47 տարի առաջ. 1974 թվականի հուլիսի 20-ին թուրքական բանակը ներխուժել է Կիպրոս և զավթել հյուսիսային հատվածը՝ տեղի թուրք բնակչության անվտանգությունն ապահովելու պատրվակով։

Մինչև 1974թ.-ն էլ Կիպրոսում հույները և թուրքերը ապրում էին համատեղ, սակայն ժողովրդագրական տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բնակչության ճնշող մեծամասնությունը հույներն էին, իսկ թուրքերը շատ փոքր տոկոս էին կազմում: Այդուհանդերձ, երկու ազգերի միջև պարբերաբար տեղի էին ունենում էթնիկ բախումներ, որոնք էլ հանգեցնում էին բազմաթիվ զոհերի:

1974 թվականին Հունաստանի անմիջական աջակցությամբ Կիպրոսում կազմակերպվում է պետական հեղաշրջում, երկրի առաջին նախագահը հեռացվում է իշխանությունից, նրան փոխարինում է Հունաստանի գործուն աջակցությունը վայելող թեկնածուն:

Թուրքական իշխանությունների կողմից սա դիտվում է որպես Կիպրոսի և Հունաստանի միավորման և թուրքկիպրացիներից կղզու էթնիկ զտման փորձ, հատկապես որ հեղաշրջումը ուղեկցվել էր էթնիկ հողի վրա անկարգություններով։ Թուրքական բանակը ափ է հանվում Կիպրոսում և ռազմական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է վերցնում կղզու տարածքի մոտ 35%–ը։

1974 թվականին թուրքական համայնքը ներմուծում է սեփական դրամական միավորը՝ լիրան, ի հակադրություն կիպրական ֆունտին։ Թուրքական բանակը ևս մեկ ներխուժում է իրականացնում Կիպրոս, որի արդյունքում գրավում է կղզու տարածքի արդեն 38% , սահմանվում է նոր սահմանագիծ՝ այսպես կոչված «Աթթիլայի սահմանագիծը»։ Թուրքական կողմի հավաստմամբ այդ սահմանագիծը համարվում է իրատեսական, քանի որ թուրքկիպրացիները կազմում են կղզու ազգաբնակչության մոտ 35%–ը։ Հունական կողմը չի ընդունում այս թվերը, պնդելով, որ թուրքերը կազմում են կղզու ազգաբնակչության ընդամենը 18%–ը։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Կիպրոսը մնում է բաժանված երկու անհավասար մասի՝ հունական և թուրքական։ Կղզու բաժանման արդյունքում թուրքական հատվածից ավելի քան 200 հազար հույն է տեղափոխվում հունական հատված, իսկ հունական հատվածից թուրքական հատված՝ ընդամենը 20 հազար թուրք:

Բաժանման գիծը վերահսկում է ՄԱԿի զինված ուժերի զորակազմը։ Որպես բողոքի նշան ՆԱՏՕի դեմ, որն ի վիճակի չեղավ դադարեցնել կոնֆլիկտը՝ Հունաստանը դուրս է գալիս ՆԱՏՕի կազմից։

ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ փորձել է կարգավորել այս հակամարտությունը, սակայն՝ ապարդյուն։

Եվ չնայած հույների և թուրքերի միջև մշտապես գերլարված հարաբերություններին, Վարոշան վերաբնակեցնելու թեման շատ սուր արձագանք ստացավ: Վարոշան, որը գտնվում էր Ֆամագուստա նավահանգստի մոտակայքում, կղզու հիմնական զբոսաշրջային հանգստավայրն է եղել նախքան դրա ամայացումը: Այն համարվել է Կիպրոսի զբոսաշրջային գանձը, իսկ այժմ վեր է ածվել իսկական քաղաք-ուրվականի: Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևի, Վարոշան, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, պետք է անձեռնմխելի մնար մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Եվ ահա, Էրդողանը, անտեսելով ՄԱԿ ԱԽ բանաձևը, որոշում է քաղաքին կյանք հաղորդել: «Եթե կիպրացի հույները կցանկանան գալ, հայտարարել իրենց սեփականության իրավունքի մասին, վճարել դրա դիմաց, զբաղվել բիզնեսով եւ այլն, դա հնարավոր կլինի, երբ բոլոր իրավական հարցերը լուծվեն»,- ասում է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը:

Վարոշան վերաբնակեցնելու պլանը սպառնում է ուժեղացնել Թուրքիայի և Կիպրոսի ու նրա դաշնակից Հունաստանի միջև արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հորատման շուրջ լարվածությունը: Ակնհայտ է, որ Էրդողանը չի առաջնորդվում միայն ազգայնական գաղափարներով: Նրա յուրաքանչյուր ազգայնական գաղափարի հետևում թաքնված է մեծ բիզնես նախագիծ, և «եղբայր ժողովուրդների» նպատակները համընկնում են այդ նախագծերի իրականացման հետ:

Թուրքիայի նախագահը՝ այցելելով կղզու թուրքական հատված, հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի շուրջ բանակցությունները կարող են լինել միայն կղզու երկու պետությունների միջև: «Թող որևէ մեկը հույս չունենա, թե այդ հատվածի բնակիչները երբևէ կհրաժարվեն իրենց ինքնիշխանությունից և կհամաձայնեն ապրել հույների իշխանության տակ՝ որպես ազգային փոքրամասնություն», - հայտարարել է Էրդողանը։

Նման գաղափար ավելի վաղ հնչեցրել էր նաև Թուրքիայի նախագահականի մամլո պատասխանատու Ալթունը. «Կիպրոսում իրատեսական է թուրք և հույն համայնքների միայն բաժան խաղաղ գոյակցությունը՝ երկու առանձին պետություններում»: Այսպիսով Անկարան Կիպրոսի խնդիրը փակված է համարում իր օգտին, չնայած նրան, որ Թուրքիայից բացի որևէ երկիր չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել Էրդողանի և Թաթարի հայտարարությունների կապակցությամբ՝ անընդունելի համարելով Վարոշայի կարգավիճակը փոխելու միակողմանի որոշումը: Եվրամիությունը կշարունակի առաջնորդվել Վարոշայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է համարում Թուրքիայի կառավարությանը:

Միացյալ Նահանգները ևս դատապարտել է Վարոշայի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հայտարարությունները: «Մենք դատապարտում ենք Կիպրոսի թուրքերի՝ Վարոշայի մի հատվածը վերահսկողության տակ վերցնելու որոշումը, որն անհամատեղելի է ՄԱԿ-ի բանաձևերի հետ, անընդունելի է և անհամատեղելի կարգավորման բանակցությունները վերսկսելու նախկին պարտավորությունների հետ», - երեկ Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Լավրովն էլ իր հերթին է հանդես եկել քննադատությամբ, շեշտելով, որ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, որոնք կբերեն իրավիճակի ապակայունացման և լրացուցիչ խոչընդոտներ կստեղծեն հայտնի միջազգային իրավական շրջանակներում Կիպրոսի խնդրի լուծման որոնման համար:

Նշենք նաև, որ քաղաքը վերաբնակեցնելուց զատ Էրդողանը շատ հետաքրքրական հայտարարություն էր արել: Նա հայտարարել է, որ իր եղբայր Ալիևը ևս պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսը: Դեռ վաղ է այդ մասին խոսել, սակայն նման դեպքում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, քանի որ Ալիևը, որը համառորեն շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չունի, ըստ էության ինքն իր անիվի տակ փայտեր կդնի:

Մյուս կողմից, դա խիստ անհարմար իրավիճակ կստեղծի Հունաստանի համար, որը, որպես պատասխան քայլ, կարող է ճանաչել Արցախի անկախությունը, չնայած որ շաբաթներ առաջ նույն Հունաստանի դեսպանը Արցախի ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաքում էր՝ Ալիևի հրավերով:

Հունաստան Կիպրոս Հյուսիսային կիպրոս Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին