f

Անկախ

Ես կարծում եմ՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանից պետք էր ազատվել, ու հիմա էլ այդ նույն խնդիրը դրված է: Ինքը կործանելու է մեր պետությունը


Ես կարծում եմ՝ օր առաջ Նիկոլ Փաշինյանից պետք էր ազատվել, ու հիմա էլ այդ նույն խնդիրը դրված է: Ինքը կործանելու է մեր պետությունը: Ինքը վտանգում է և´ մեր պետության գոյությանը, և´ մեր ժողովրդի իրավունքին` ապրելու իր հարազատ հողի վրա:

🔘️ Ընդհանրապես Հայաստանում ընտրությունների միջոցով դեռ երբեք որևիցե խնդիր չի լուծվել։ Բոլոր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգևորությունը, որով գնացին ընտրության, կարծես իրենք առաջին անգամ էին Հայաստան եկել և չգիտեին, թե ինչ է կատարվում:

🔘 Եթե ես ունեմ կարծիք (իսկ ես իմ կարծիքը հայտնեցի Նիկոլ Փաշինյանի մասին), այդ կարծիքի դեմ կարելի է փաստարկներով խոսել, փորձել ինձ համոզել հակառակը, բայց երկրագնդի 7 միլիարդ մարդն էլ հակառակ իմ կարծիքի քվեարկի, դրանից իմ կարծիքը չի փոխվի։ Եթե 7 միլիարդի առջև դնեք քվեարկություն, թե երեք անգամ երեք հավասար է յո՞թ, թե՞ ինը, համոզված եմ, որ կասեն յոթ։ Բայց դա չի նշանակում, որ երեք անգամ երեք յոթ է:

🔘 Երբ երկիրը վտանգ առջև է կանգնում, ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ չի լինում այնպես, որ մեկ էլ ամբողջ ժողովուրդը սկսի զբաղվել այդ հարցով։ Մարդիկ շարունակում են ապրել։ Բայց միշտ էլ հասարակության մեջ լինում է մի շերտ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը։

Նույնն էր նաև 88-90-ական թվականներին. սահմաննեի վրա կռիվ էր, մարդիկ ինքնաբուխ ստեղծում էին ջոկատներ, գնում էին, պաշտպանում էին երկիրը: Ուղղակի մենք արդեն վերջին տասնամյակներին սովորել ենք հույսը դնել մեր բանակի վրա, որը երեսուն տարում մեծ ջանքերով ստեղծվեց, որը Անդրկովկասի լավագույն բանակն էր: Բայց այսօր բանակ մենք պրակտիկորեն չունենք: Եվ մարդկանց դեռ չի հասել այն միտքը, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը։ Բայց դրանից ավելի հեշտ ճանապարհ կա․ հենց քշենք Նիկոլին, բանակը նորից կդառնա բանակ և նորից կպաշտպանի մեր ժողովրդին։

🔘 Դա նշանակում է երկիրը ծախել․ երբ որ այն կողմն ասում է՝ ես պիտի Երևանը գրավեմ, պիտի Սևանը գրավեմ, դրանք մեր հողերն են, իսկ մենք ասում ենք՝ Քելբաջարը մերը չի, իսկ Քելբաջարում կա Դադիվանք, հսկայական մի եկեղեցական համալիր, որն ապացուցում է, որ դա հայկական հող է։ Այն, ինչ մենք կորցրել ենք, դրանք ադրբեջանական հողեր չեն, դրանք պատմական հայկական հողեր են, որոնք վերջին 30 տարվա ընթացքում նաև մեզ են պատկանել։ Մենք կորցրեցինք այդ ամենը։

🔘 Այս պատերազմը ոչ թե հայ ժողովրդի պատերազմն էր, սա Նիկոլի պատերազմն էր Ալիևի հետ կամ ինչ-որ համաձայնագրի իրականացման համար։ Էս վերջին փաստերն էլ, որ նշվեցին, դա ոնց որ թե իրականացվում էր նախապես պայմանավորված։

🔘 Կրակելու են շատ տարբեր տեղերից։ Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ։ Չմտնեմ այդ զինվորական ենթադրությւնների մեջ։ Բայց մի բան շատ հստակ է․ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական հարց չէր, այլ «պրեստիժի»` պատվի հարց էր։ Իսկ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև ամբողջ թուրքախոս ժողովուրդների ճանապարհն է դա: Ինչ-որ իրենք անեն, կարող է «անկապ» թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է:

Այս մասին այսօր դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը:

Տեսագրություն⬇️

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գործով դատական առաջին նիստը, որի ընթացքում Մանուկյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին նրա նկատմամբ ընտրված՝ ստորագրությամբ չհեռանալու մասին խափանմանն միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մերժեց միջնորդությունը։

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին։

 

Տեսանյութեր Վազգեն Մանուկյան Դատական նիստ Նիկոլ Փաշինյան Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Պակիստանցի դիվանագետի դստեր սպանությունը բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ -ում
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Բեռլինում  հրաձգության հետևանքով չորս մարդ է վիրավորվել
ԱՀԿ-ում հայտարարել են ավելի քան 130 երկրներում դելտա շտամի հայտնաբերման մասին
Ավելին
Ավելին