f

Անկախ

«Փաստ». Փոխվո՞ւմ է արտաքին քաղաքականության վեկտորը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում գործող իշխանությունների վարքագծից ակնհայտ է դառնում, որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքական կուրսում լուրջ վերադասավորումներ են սպասվում, ավելին՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ առիթը բաց չեն թողնում այդ մասին եթե ոչ բացահայտ ասելու, ապա բավականին պարզ ակնարկելու։ Ասվածի լավագույն օրինակը վերջին երկու ամիսների ընթացում ՀԱՊԿ-ի դեմ սկսված գրոհն էր։

Սրան գումարած՝ հակառուսական «նվագախումբը» նոր «համերգաշրջանի» բացումն ազդարարեց՝ Ռուսաստանի դեմ քարոզչությանը հերթական թափը հաղորդելով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ գործընթացում, բնականաբար, առանցքային ներգրավվածություն ունեն ՀՀ-ում գործող արևմտյան ֆինանսավորում ունեցող շրջանակները, որոնց համար ստեղծվել է բավական նպաստավոր քաղաքական «ռասկլադ», որպեսզի հանրության շրջանում հնարավոր բոլոր տարբերակներով առիթանառիթ հակառուսական արշավ իրականացնեն։

Ավելին, մեծ թափ է հավաքում արևմտյան քարոզչական ալիքը, ինչի համար «պարարտ հող» ստեղծեց նաև Եվրամիության կողմից Հայաստանի համար նախատեսվող 2,6 միլիարդ եվրոյի օժանդակության խոստումը, ինչը տարփողվում է ամենժամյա պարբերականությամբ: Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է մասնավորաբար տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման և նմանօրինակ մի շարք այլ հարցերն առաջին պլան բերելուն զուգահեռ՝ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ամբողջությամբ թեքել դեպի Արևմուտք՝ հանրության մեջ թեզեր շրջանառելով, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և զարգանալու համար այլ տարբերակ ուղղակի չկա։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա օրերին էլ ավելի կհստակեցվի, թե ինչ քայլեր են նախատեսվում և ինչ «ճանապարհային քարտեզով» պետք է տեղի ունենան առաջիկա զարգացումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

արտաքին քաղաքականություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Պերուի և Էկվադորի սահմանին6,2 մագնիտուդով  երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը
Ավելին
Ավելին