f

Անկախ

Չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա․ Ռոբերտ Քոչարյան


Ուշադիր հետեւում է Սահմանադրական դատարանի նիստին, մտքեր էի փոխանակում տարբեր մարդկանց հետ, ուզում էի հասկանալ, թե ինչ տպավորություն է թողնում մարդկանց վրա։ Կարող եմ ասել, որ փաստարկները տպավորիչ էին դիմող կողմերի, եւ որեւէ հակափաստարկ եւ հիմնավորում մենք չլսեցինք, ՍԴ որոշման մեջ եւս չկան պատասխաններ մի շարք հարցերի, որոնք մենք բարձրացրել էինք նիստի ժամանակ, էլ չեմ ասում, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները բան չունեին ասելու, իսկ դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան, մուրճը սիմվոլ է, ատելության խոսք չկար, չկային ֆիզիկական հաշվեհարդարի խոսքեր․ զավեշտալի է, բայց այդպես է։  Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Իմ տպավորություններն ընդհանրապես ընտրություններից․․․ Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ այս ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել։ Ես չեմ հիշում որեւէ ընտրություն, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով հանդես գա։ Չի եղել այդպիսի բան։ Չեմ հիշում ոչ Տեր-Պետրոսյանի կողմից, չեմ հիշում, որ ես երբեւէ նման բան արած լինեմ, եւ չմ հիշում նման կարգի դրսեւորումներ 3-րդ նախագահի կողմից։

Եվ երբ սա դատախազությունը համարում է նորմալ, երբ ՍԴ-ն խոստորեն չի անդրադառնում այդ երեւույթներին, նշանակում է մեկ բան․ սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Եվ այդ վիճակի պատասխանատվությունը եւ ՍԴ-ի վրա է, եւ ԿԸՀ-ի վրա է, եւ դատախազության վրա է։ ԿԸՀ-ն այնպիսի հեշտությամբ էր տալիս կալանավորման համաձայնությունը, որ ուղղակի ապշեցուցիչ է։ Չկա այդպիսի մարմին, գոյություն չունի։ Այս ամենը համադրելով խոսել, թե այս իշխանությունը լեգիտիմ է, ուղղակի ավելարոդ է։ Իհարկե, այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում։ Այսպիսի որոշում չպետք է լիներ ՍԴ-ի կողմից։ Համեյան դեպս, մամուլում եղել են հրապարակումներ, որ երեք դատավոր դեմ է եղել այս որոշմանը, մյուսներին մարդկայնորեն կարելի է հասկանալ, այսպիսի մթնոլորտում բավարար խիզախություն չունենալը կարելի է հասկանալ, բայց երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության զգացումի տեսանկյւնից, իհարկե, անընկանելի է։

Նույնիսկ որոշ կետերի չանդրադառնալը որոշման մեջ՝ անթույլատրելի է։ Մենք չէինք ասում, որ այս իշխանությունը քիչ ձայներ է ստացել, մենք վիճարկում էինք մոտ 200 հազար ձայներ, բայց այն, ինչ կատարվում էր պետական մարմինների կողմից, բավարար հիմքեր էր տալիս շատ բաներ վերանայել ՍԴ-ի կողմից, եւ մենք սպասում էինք, որ ՍԴ որոշումը կլինի փոքր-ինչ այլ։ Այո, ձայներ ստացել է այս իշխանությունը, բայց այսպիսի սիստեմատիկ խախտումներ, վախի մթնոլորտ, աննախադեպ էին եւ ՍԴ-ն դրան պետք է անդրադառնար», ասել է Ռոբերտ Քոչարյանը։ 

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Այլ հոդվածներ հեղինակից

Գիտնականները  չեն  բացառում  35%  մահացությամբ կորոնավիրուսի շտամի հավանականությունը
Մեր խնդիրն է այդ հնարավոր պատերազմից հեռու մնալ․ քաղաքագետ
Օգոստոսի 1-ին երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների
Վերին Շորժա անվանումը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան
Ժողովուրդը հիտլերին ու մուսսոլինիին էլ է ձայն տվել, որոնք կործանման տարան իրենց պետությունները․ Շարմազանով
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ինձ իմ գործով ու վերջին խոսքով կհիշեք՝ հրաժեշտի խոսքեր հերոսներից․ Panorama.am
Համաձա՞յն եք խաղաղ, բայց առանց սեփական բանակի պետություն ունենալուն․ հարցման արդյունքները
Եղանակը՝ մարզերում ու Երևանում
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
«Ժողովուրդ». Նոր փոփոխություն. ինչ պետք է ունենան գազաբալոններով մեքենաների վարորդները
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները եւ ռեստորանում մեծ խնջույք են կազմակերպել
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են հավաքվել. ո՞րն է գլխավոր հարցը
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Խոշոր հրդեհ Փանիկ գյուղում. այրվել են. երկրորդ հարկում գտնվող երկու սենյակները
«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել
«Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների շատ «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Խոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները
«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել». Իշխող խմբակցությունում խուճապ է եղել
«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրեն
ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը՝ հասցեագրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահին
Բայդենն  առաջարկել է COVID-19- ի դեմ պատվաստվածներին  100 դոլար վճարել
Ավելին
Ավելին